Ահաբեկչություն Քերմանում (2024)

Ահաբեկչություն Քերմանում, ահաբեկչական գործողություն, որը տեղի է ունեցել 2024 թվականի հունվարի 3-ին Իրանի Քերման քաղաքում[1][2][3][4][5][6][7]։ Իրանական լրատվամիջոցները հայտնում են երկու պայթյունի մասին[3]։ Ահաբեկչությունը տեղի է ունեցել Քերմանի նահատակների գերեզմանատանը, որտեղ հազարավոր մարդիկ ոգեկոչում էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանության չորրորդ տարելիցը[3][4][7]։ Սոլեյմանին սպանվել էր Բաղդադում 2020 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավիահարվածի հետևանքով[7]։

Ահաբեկչություն Քերմանում
Տեսակհամակարգված ահաբեկչական հարձակում և ահաբեկիչ-մահապարտի պայթյուն
Երկիր Իրան
ՏեղադրանքKerman Martyrs Cemetery?
Տարեթիվհունվարի 3, 2024
ԶենքՇահիդի գոտի
Զոհվածներառնվազն 103[1]
Վիրավորներ171[1][2]
Ահաբեկիչների քանակ2
 2024 Kerman bombings Վիքիպահեստում

Պայթյունի պատճառների մասին նախապես մանրամասներ չէին հաղորդվում[3]։ Թեև, որոշ չհաստատված տեղեկությունների համաձայն, պայթյունը տեղի էր ունեցել գազի պարկուճների պայթյունի հետևանքով, սակայն դեպքից անմիջապես հետո որոշ նահանգային պաշտոնյաներ միջադեպը որակեցին ահաբեկչական գործողություն[1][2][5]։ Վերջին տեղեկությունների համաձայն, ամբոխի մեջ պայթել է ռումբեր պարունակող երկու պայուսակ[1][2][5]։ Իրանի հետախուզական ծառայությունները կարծում են, որ պայթյունները նպատակաուղղված ահաբեկչություն են եղել[7]։

Իրանի շտապօգնության ծառայության վերջին տվյալներով, պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 103 մարդ, իսկ վիրավորների թիվը հասել է 171-ի[1][2][6]։

Իրադարձության ընթացք խմբագրել

Հունվարի 3-ին իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած երկու պայթյունի մասին[1][2][3][4][5]։ Ահաբեկչությունը տեղի է ունեցել Քերմանի նահատակների գերեզմանատանը, որտեղ հազարավոր մարդիկ ոգեկոչում էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանության չորրորդ տարելիցը[1][2][3][4][5]։ Սոլեյմանին սպանվել էր Բաղդադում 2020 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավիահարվածի հետևանքով[7]։

Պայթյունի պատճառների մասին նախապես մանրամասներ չէին հաղորդվում[3]։ Պայթյունից անմիջապես հետո դեպքի վայր են ուղարկվել փրկարարական խմբեր՝ տուժածներին օգնելու համար[1][2][3][5]։ Թեև, որոշ չհաստատված տեղեկությունների համաձայն, պայթյունը տեղի էր ունեցել գազի պարկուճների պայթյունի հետևանքով[3], սակայն դեպքից անմիջապես հետո որոշ նահանգային պաշտոնյաներ միջադեպը որակեցին ահաբեկչական գործողություն[1][2][5]։ Վերջին տեղեկությունների համաձայն, ամբոխի մեջ պայթել է ռումբեր պարունակող երկու պայուսակ[1][2][5]։ Իրանի անվտանգության ծառայության և իրավապահ մարմինների աշխատակիցները պարզում են դեպքի հանգամանքները[1][2][5]։ Իրանի հետախուզական ծառայությունները կարծում են, որ պայթյունները նպատակաուղղված ահաբեկչություն են եղել[7]։

Իրանի շտապօգնության ծառայության վերջին տվյալներով, պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 103 մարդ, իսկ վիրավորների թիվը հասել է 171-ի[1][2]։ Առաջին պայթյունից անմիջապես հետո որոտացել է երկրորդը[3]։

Հունվարի 4-ը Իրանում սգո օր է հայտարարվում[6]։

Արձագանքներ խմբագրել

  •     Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն է հայտնել պայթյունների հետևանքով բազմաթիվ զոհերի և վիրավորների կապակցությամբ. «Մենք խորապես վշտացած ենք Իրանի Քերման նահանգում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունների պատճառով։ Ահաբեկչությունների հետևանքով զոհվածներին մաղթում եմ Բարձրյալի ողորմածությունը, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Իմ ցավակցությունն եմ հայտնում Իրանի բարեկամ և եղբայրական ժողովրդին»[8]։
  •     Իրանի դատական իշխանության ղեկավար Ղոլամ-Հոսեյն Մոհսենի-Էջեին ցավակցություն է հայտնել Ղասեմ Սոլեյմանիի գերեզման այցելելու ճանապարհին մի շարք ուխտավորների զոհվելու կապակցությամբ և ընդգծել, «որ անկասկած, այս վշտալի հանցագործությունը ծրագրողներն ու հեղինակները կպատժվեն»[6]։
  •     Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել՝ Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ. «Ընդունեք մեր խորին ցավակցությունները Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության ողբերգական հետևանքների առիթով։ Գերեզմանատուն այցելած խաղաղ բնակիչների սպանությունը ցնցող է իր դաժանությամբ և ցինիզմով։ Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով և հաստատում ենք մեր հավատարմությունը այս չարիքի դեմ անզիջում պայքարին»։ Պուտինը խնդրել է «կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մերձավորներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին»[7]։
  •     Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին իր ցավակցությունն է հայտնել Իրանի ժողովրդին Քերման քաղաքում Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով ավելի քան 100 մարդու զոհվելու և վիրավորվելու կապակցությամբ. «Անկասկած, այս վախկոտ արարքի հեղինակները շուտով կբացահայտվեն անվտանգության և իրավապահ ուժերի կողմից, և նրանք կպատժվեն իրենց զազրելի արարքի համար։ Իրանի ժողովուրդը մարտի դաշտում կկանգնի իր թշնամիների դեմ այնքան ժամանակ, քանի դեռ ահաբեկչությունն ու բռնությունն արմատախիլ չեն արվել։ Թշնամիները պետք է իմանան, որ նման գործողությունները երբեք չեն սասանի իսլամական իդեալները պաշտպանելու Իրանի ժողովրդի վճռականությունը»[9]։
  •     Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Իրանին՝ Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ. «Խորը ցավակցություն ենք հայտնում Իրանի Քերման նահանգում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների ընտանիքներին, իսկ տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Ադրբեջանը՝ որպես ահաբեկչությունից տառապող երկիր, դատապարտում է դրա բոլոր ձևերն ու դրսևորումները»[10]։
  •     Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը իր ցավակցություն է հայտնել Իրանին՝ Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ. «Մենք ցնցված ենք՝ իմանալով Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների մասին, որոնց զոհ են դարձել ավելի քան 100 անմեղ բնակիչներ։ Մեր մտքերն ու աղոթքները տուժածների և նրանց ընտանիքների հետ են»[11]։
  •     Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հեռախոսազրույցում դատապարտել է Քերմանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունները։ Բորելն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև Իրանի կառավարությանն ու ժողովրդին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում[12]։ Իրանական լրատվամիջոցները հայտնում են երկու պայթյունի մասին[3]։
  •   Եվրամիության ղեկավարության մամուլի ծառայությունը նույնպես դատապարտել է Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությունը. «Եվրամիությունը խստագույնս դատապարտում է Իրանի Քերման քաղաքում այսօր տեղի ունեցած պայթյունը։ Եվրամիությունը իր համերաշխությունն է հայտնում Իրանի ժողովրդին։ Այս ահաբեկչությունը հանգեցրել է ապշեցուցիչ թվով զոհերի և վիրավորների քաղաքացիական բնակչության շրջանում։ Այժմ մենք մտածում ենք զոհերի և նրանց ընտանիքների մասին։ Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 «Իրանի գերեզմանատանը տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը գերազանցել է 100-ը». news.am. 2024 թ․ հունվարի 3. Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 «Իրանի գերեզմանատանը տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 73-ի». news.am. 2024 թ․ հունվարի 3. Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 «Իրանում՝ գերեզմանատանը, որտեղ նշում էին գեներալ Սոլեյմանիի մահվան տարելիցը, պայթյուններ են որոտացել». news.am. 2024 թ․ հունվարի 3. Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Իրանի գերեզմանատանը տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ». news.am. 2024 թ․ հունվարի 3. Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 «Իրանի գերեզմանատանը պայթյունների հետևանքով 20 մարդ է զոհվել, կա 60 վիրավոր․ կասկած կա, որ ահաբեկչություն է եղել». news.am. 2024 թ․ հունվարի 3. Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Իրանում սուգ է հայտարարվել Քերմանի գերեզմանատան մոտ տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ». news.am. 2024 թ․ հունվարի 3. Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 «Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի ղեկավարությանը ահաբեկչության կապակցությամբ». news.am. 2024 թ․ հունվարի 3. Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին.
  8. «Էրդողանը ցավակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ». news.am. 2024 թ․ հունվարի 3. Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին.
  9. «Ռաիսի. Իրանի ժողովուրդը կկանգնի մարտադաշտում թշնամիների դեմ այնքան ժամանակ, քանի դեռ ահաբեկչությունն արմատախիլ չի արվել». news.am. 2024 թ․ հունվարի 3. Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին.
  10. «Ադրբեջանը ցավակցություն է հայտնել Իրանին՝ Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ». news.am. 2024 թ․ հունվարի 3. Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին.
  11. «Հայաստանի ԱԳՆ. Մենք ցնցված ենք Իրանում պայթյունների մասին լուրից». news.am. 2024 թ․ հունվարի 3. Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին.
  12. 12,0 12,1 «Եվրամիությունը դատապարտել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը». news.am. 2024 թ․ հունվարի 3. Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին.