Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Xarici İşlər Nazirliyi) գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը՝ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում։ Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ-ն գործում է Ադրբեջանի Սահմանադրության, օրենսդրության, Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների և նրա կողմից կանխանշված արտաքին քաղաքական ուղեգծի հիման վրա։ Արտաքին գործերի նախարարությունը համակարգում է Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործունեությունը միջազգային ասպարեզում[1]։

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն
Изображение логотипа
Տեսակարտաքին գործերի նախարարություն
Երկիր Ադրբեջան
Հիմնադրված1918
Իրավ. կարգավիճակնախարարություն
Գլխադասային գրասենյակԱդրբեջան, Բաքու, Շիխալի Գուրբանով 4 փողոց,
AZ 1009
ՏարածաշրջանԱդրբեջան
նախարարԷլմար Մամեդյարով
նախարարի տեղակալԱրազ Ազիմով
նախարարի տեղակալԽալաֆ Խալաֆով
նախարարի տեղակալՄահմուդ Մամեդ-Կուլիև
Վերադաս կազմակերպությունԱդրբեջանի Հանրապետություն
Կայքmfa.gov.az

Պատմություն խմբագրել

1918 թվականին Ադրբեջանը պետականության հիմնադրմանը զուգընթաց ձեռք էր բերում ճանաչում և հաստատում դիվանագիտական կապեր։ Ադրբեջանը դիվանագիտական կապեր էր հաստատել Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի, Վրաստանի, Հայաստանի, Թուրքիայի, Պարսկաստանի և այլ երկրների հետ։ Լիազոր ներկայացուցիչներ էին նշանակվել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ֆինլանդիայում, Շվեյցարիայում, Լիտվայում և այլ երկրներում, Բաքվում դիվանագիտական ներկայացուցչություններ ունեին Վրաստանը, Հայաստանը, ավելի վաղ` Պարսկաստանը։

Ադրբեջանի Առաջին Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը վարել են Մամեդհեսեն Հաջինսկին (28.05.1918 – 6.10.1918), Ալիմարդան բեկ Թոփչուբաշովը (6.10.1918 - 26.12.1918), Ֆաթալի Խան Խոյսկին (26.12.1918 - 01. 04. 1920):

Ադրբեջանի անկախության հռչակմամբ (1991թ.) հանրապետության արտգործնախարարության գործունեությունը ենթարկվեց արմատական փոփոխության, հաշվի առնելով ԱՀ նոր կարգավիճակը միջազգային հարաբերություններում, նախարարության կառուցվածքն ու աշխատակազմի քանակը համապատասխանեցվեց անկախ պետության արտաքին քաղաքականություն իրականացնելու պահանջներին։ Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 147 երկրների հետ (2015թ. դրությամբ)։

Առաքելություն խմբագրել

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պետական կառավարման համակարգի լիազոր մարմինն է, որը մշակում և իրականացնում է ԱՀ կառավարության արտաքին քաղաքականությունը։ Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը և գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով։ Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ԱՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» և այլ օրենքների հիման վրա։

Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Ադրբեջանի Հանրապետության[2].

  • միջազգային հարաբերություններում Ադրբեջանի Հանրապետության շահերի և իրավունքների ներկայացում,
  • պետական մարմիններին իրենց գործունեության համար արտաքին քաղաքականության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովում,
  • Ադրբեջանի Հանրապետության պետական արարողակարգի ապահովում,
  • Ադրբեջանի Հանրապետության միջազգային իրավապայմանագրային հարաբերությունների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ դիվանագիտական կամ հյուպատոսական հարաբերությունների իրականացում,
  • միջազգային կազմակերպություններում և միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը,
  • օտարերկրյա պետություններում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանություն,

Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Ադրբեջանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում և միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը[3]։

Ընդհանուր տեղեկատվություն խմբագրել

Նախարար

Տեղակալներ

  • Արազ Ազիմով
  • Խալաֆ Խալաֆով
  • Մահմուդ Մամեդ-Կուլիև
  • Հաֆիզ Փաշաև
  • Նադիր Հյուսեյնով
  • Ռամիզ Հեսենով

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նախարարության պաշտոնական կայքէջը
  2. «Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությունը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  3. azerbaijans.com