Ակնաղբյուր (Հադրութի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակնաղբյուր (այլ կիրառումներ)

Ակնաղբյուր, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում՝ հանրապետության հարավարևելյան հատվածում, Հադրութ շրջկենտրոնից` 29 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 70 կմ հեռավորության վրա։ Գտնվում է Արևասար լեռան ստորոտին՝ 850 մ բարձրության վրա։

Գյուղ
Ակնաղբյուր
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՀադրութ
Մակերես1526,4 կմ²
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն322 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ակնաղբյուր (Հադրութի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ակնաղբյուր (Հադրութի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը լեռնային է, ունի 1526,4 հա տարածք, որից 1306,13 հա գյուղատնտեսական նշանակության, 153,27 հա անտառային հողեր։ Ակնաղբյուր համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 2 աղբյուրներ` «Սար բուլաղ» և «Արտեզյան ջրհոր»։

Բնակչություն խմբագրել

Բնակչությունը՝ 345 (2003)։ 2015 թվականին համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 322 մարդ, կա 79 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 329 324 302

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։

Արցախյան գոյամարտի տարիներին խմբագրել

1988 թվականին Ակնաղբյուրում ստեղծվել են պահակակետեր, սահմանվել է շուրջօրյա հերթապահություն։ 1991 թվականի նոյեմբերին հակառակորդը տարբեր ուղղություններով հարձակվել է Խրմանջուղ գյուղի վրա և փորձել գրավել Ակնաղբյուրը։ Գյուղի ինքնապաշտպանական ուժերը (հարմանատար՝ Խ. Հովսեփյան) Էջմիածնի կամավորական ջոկատի (հրամանատար Մ. Գփգորյան) օգնությամբ կասեցրել են հակառակորդի հարձակումը։ 1992 թվականի հունվարի 7-ին ճնշել են ադրբեջանական ռազմական հենակետը և ազատագրել Հախլլու գյուղը։ 1992 թվականի մարտին գյուղի Ա ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը Ակնաղբյուրի «Մասիս» դիրքում ոչնչացրել են հակառակորդի զինտեխնիկան, անցել հակահարձակման, գրավել ենթաշրջանի գյուղերի համար վտանգավոր դիրքերը։ Ակնաղբյուրի ինքնարդաշտպանական մարտերին մասնակցել են նաև Հոկտեմբերյանի և Ջերմուկի կամավորական ջոկատները։ Ակնաղբյուրից զոհվել է 10 ազատամարտիկ։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` Սբ. Աստվածածնի եկեղեցի (XIX դար), գերեզմանոց (XVIII-XIX դարեր)[4]։

Հասարարակական կառույցներ խմբագրել

Ունի միջնակարգ դպրոց՝ զոհված ազատամարտիկ Վ. Ամխջանյանի անվան (վերականգնվել է Միջազգային կարմիր խաչի աջակցությամբ), որտեղ 2015 թվականի դրությամբ սովորում են 52 աշակերտներ, բուժկետ, գյուղապետարան։ Մշակույթի տունը 1991 թվականի ռմբակոծությունից ավերվել է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 106.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։