Ալբայսին
Ալբայսին (իսպ.՝ Albayzín, արաբ․՝ البيازين), բնակելի թաղամաս Իսպանիայի Գրանադա քաղաքում, որը ժառանգել է արաբական ճարտարապետության ազդեցությունը՝ Պիրենեյան թերակղզում մուսուլմանների գերիշխանության տարիներին[1]։
![]() | |
Albayzín* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
![]() | |
Ալբայսինի համայնապատկերը | |
Երկիր | ![]() |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | I, III, IV |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1984 (8-րդ նստաշրջան) |
![]() ![]() | |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Գրանադա քաղաքի Ալբայսին պատմական կենտրոնը՝ ալ-Համբրայի և Խեներալիֆեի հետ մեկտեղ ներառված է Իսպանիայում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ[2][3]։
Անվան ծագումնաբանությունԽմբագրել
Ալբայսին թաղամասը գտնվում է Դառա գետի հյուսիսային հատվածում՝ ալ-Համբրայի բլրի հակառակ կողմում։ Տեղակայված լինելով Գրանադայի ներքին քաղաքում՝ Ալբայսին ձևավորում է միջնադարյան պատմական կենտրոնը, որը կառուցվել է արաբական տիրապետության շրջանում՝ մուսուլմանական Նասրիյանների հարստության գահակալության ընթացքում, երբ Գրանադան դարձել էր Իբերիա թերաղզու մուսուլմանական էմիրության քաղաքամայրը[4]։
Ալբայսինի անվանումը հավանաբար կապված է արաբների հետ։ Արաբերեն «Ռաբադ ալ-Բայասին» բառը թարգմանաբար նշանակում է «բազեապանների թաղամաս»[5]։ Կա մեկ այլ վարկած համաձայն որի Ալբայսինի անունն առնչվում է Անդալուզիայի Բաեսա քաղաքի անվան հետ։ Մեզ հայտնի է նաև, որ թաղամասի բնակեցումն արաբներով տեղի է ունեցել 13-րդ դարում։
ՊատմությունԽմբագրել
Հնագիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ բլուրը, որի վրա էլ վեր է խոյանում Ալբայսինը, բնակեցված է եղել դեռևս Հռոմեական կայսրության գոյության ժամանակաշրջանում։ 8-րդ դարի կեսերին տեղի կառավարիչ Ասապ բեն Աբդերահմանը ներկայիս Սան Նիկոլասի հրապարակի տեղում կառուցում է պաշտպանական ամրություն։ 11-րդ դարում բերբերական ծագում ունեցող Զիրյաններն այստեղ կառուցում են օժանդակ պաշտպանական կառույցներ։
Նասրիյանների արքայատոհմի օրոք քաղաքը սկսում է բարգավաճել։ 14-րդ դարի կեսերին այն դառնում է արաբ վարպետների և առևտրականության կենտրոններից մեկը։ Անգամ Ռեկոնկիստայի ավարտից հետո՝ 1432 թվականին, Ալբայսինի արաբ բնակչությունը կազմում էր շուրջ 60 հազար մարդ։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Granada Ele Medios, Álvaro de Bazán 9 3º Derecha, 18010։ «Puerta de las Pesas :: AGENCIA albaicín GRANADA»։ www.albaicin-granada.com (իսպաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-22-ին։ Վերցված է 2018-02-22
- ↑ «Alhambra, Generalife and Albayzín Justification» (անգլերեն)։ UNESCO ICOMOS։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-14-ին։ Վերցված է 2010-01-10
- ↑ «Alhambra, Generalife and Albayzín, Granada»։ UNESCO Culture Sector։ Վերցված է 2013-02-09
- ↑ Galán Daniel (2015-11-04)։ «La casa de Zafra: 6 razones para visitar este monumento del Albaicín»։ El viaje del mapache։ Վերցված է 2016-10-22
- ↑ «Albayzin Quarter» (անգլերեն)։ archnet.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-14-ին։ Վերցված է 2010-01-10
Արտաքին հղումներԽմբագրել
- Albayzín Archived 2016-03-03 at the Wayback Machine.-ը granada-in.com կայքում(իսպ.)
- «Արչնեթ» կայքի անդրադարձը, վերցված հոկտեմբերի 24, 2006
- Ալբայսինը Համաշխարհային ժառանգության կայքում, վերցված հոկտեմբերի 24, 2006
- Ալբայսին հոդվածը Գրանադայի նահանգի պաշտոնական կայքում Archived 2007-09-30 at the Wayback Machine.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալբայսին կատեգորիայում։ |