Ալֆրեդո Կրաուս
Ալֆրեդո Կրաուս (անունն ամբողջությամբ` Ալֆրեդո Կրաուս Տրուխիլիո իսպ.՝ Alfredo Kraus Trujillo, նոյեմբերի 24, 1927[1][2][3][…], Լաս Պալմաս, Իսպանիա[1] - սեպտեմբերի 10, 1999[4][2][3][…], Մադրիդ, Իսպանիա[1]), իսպանացի օպերային երգիչ (լիրիկական տենոր)։ Իսպանացի օպերային երգիչ Ֆրանսիսկո Կրաուս Տրուխիիոյի (Francisco Kraus Trujillo) (1926-2016) եղբայրը։ Հայտնի է իտալական օպերաներում տենոր ձայնի համար գրված դերերգերի կատարմամբ։
Ալֆրեդո Կրաուս | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | իսպ.՝ Alfredo Kraus |
Ի ծնե անուն | իսպ.՝ Alfredo Kraus Trujillo |
Ծնվել է | նոյեմբերի 24, 1927[1][2][3][…] Լաս Պալմաս, Իսպանիա[1] |
Երկիր | ![]() |
Մահացել է | սեպտեմբերի 10, 1999[4][2][3][…] (71 տարեկան) Մադրիդ, Իսպանիա[1] |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգիչ և երաժշտական մանկավարժ |
Երգչաձայն | լիրիկական տենոր |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Reina Sofía School of Music? |
Լեյբլ | EMI Classics, Philips Classics Records?, RCA Red Seal Records և Hispavox? |
Կրթություն | Լաս Պալմաս |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
![]() |
Ծնվել է խառը ընտանիքում. հայրը ավստրիացի է, մայրը` իսպանացի։ Օպերային բեմրի վրա դեբյուտը տեղի է ունեցել 1956 թվականին՝ Կահիրեի օպերային թատրոնում Մանտուայի դքսի դերերգի կատարմամբ («Ռիգոլետտո» Վերդի)։ Հանդես է եկել աշխարհի բազմաթիվ օպերային թատրոններում, որոնցից են` Պորտուգալիայի Սան Կարլուշ, Մադրիդի թագավորական, Լոնդոնի «Քովենտ Գարդեն», Միլանի «Լաս Սկալա», Չիկագոյի լիրիկական թատրոնները և այլն։
Դերերգերը
խմբագրել- «Դոն Ժուան» Մոցարտ — Դոն Օտավիո
- «Այսպես են վարվում բոլորը» Մոցարտ — Ֆերանդո
- «Սևիլյան սափրիչ» Ռոսսինի — Ալմավիվա
- «Տրավիատա» Վերդի — Ալֆրեդ
- «Ռիգոլետտո» Վերդի — Մանտուայի դուքս
- «Ֆալստաֆ» Վերդի — Ֆենթոն
- «Ֆաուստ» Շառլ Գունո — Ֆաուստ
- «Ռոմեո և Ջուլիետ» Գունո— Ռոմեո
- «Մանոն» Ժյուլ Մասնե — դը Գրիո
- «Վերթեր» Մասնե — Վերթեր
- «Սիրո ըմպելիք» Դոնիցետտի — Նեմորինո
- «Դոն Պասկուալե» Դոնիցետտի — Էրնեստո
- «Լուկրեցիա Բորջա» Դոնիցետտի — Ջենարո
- «Լուչիա դի Լամերմուր» Դոնիցետտի — Էդգարդո
- «Ֆավորիտուհի» Դոնիցետտի — Ֆերնանդո
- «Գնդի դուստր» Դոնիցետտի— Тонио
- «Լինդա դի Շամունի» Դոնիցետտի — Карло
- «Լուսնոտը» Վինչենցո Բելլինի — Էլվինո
- «Պուրիտաններ» Բելլինի — Արթուր Տալբոտ
- «Մարգրիտ որոնողները» Բիզե — Նադիր
- «Պերտի գեղեցկուհի» Բիզե — Հենրի Սմիթ
- «Հոֆմանի հեքիաթները» Ժակ Օֆենբախ — Հոֆման
- «Մեֆիստոֆել» Բոյտո — Ֆաուստ
- «Լակմե» Դելիբ — Ջերալդ
- «Պորտիչիի համրը» Օբեր — Ալֆոնս
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդո Կրաուս» հոդվածին։ |