Ալյոնա Լեդենյովա (անգլ.՝ Alena V. Ledeneva, 1964[1][2][3][…], Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4][4]), բրիտանացի սոցիոլոգ, Լոնդոնի համալսարանական քոլեջի Սլավոնական և արևելաեվրոպական ուսումնասիրությունների դպրոցի պրոֆեսոր, Global Informality Project (in-formality.com) նախագծի հիմնադիր, Լոնդոնի համալսարանական քոլեջի FRINGE սոցիալական և մշակութային ուսումնասիրությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն, ոչ ֆորմալ պրակտիկաների համաշխարհային հանրագիտարանի (անգլ․՝ Global Encyclopedia of Informality) գլխավոր խմբագիր, Լոնդոնի համալսարանական քոլեջի հրատարակչության FRINGE շարքի համախմբագիր[6]։

Ալյոնա Լեդենյովա
Ծնվել է1964[1][2][3][…]
Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4][4]
Բնակության վայր(եր)Անգլիա
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունսոցիոլոգ, համալսարանի դասախոս, տնտեսագետ և քաղաքագետ
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան, Մանչեսթերի համալսարան, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և Լոնդոնի համալսարանի քոլեջ[5]
Ալմա մատերՆովոսիբիրսկի պետական համալսարան (1986) և Քեմբրիջի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Կայքucl.ac.uk/ssees/people/alena-ledeneva
 Alena V. Ledeneva Վիքիպահեստում

Հայտնի է բլատի (ռուս․՝ блат), կոռուպցիայի, ոչ ֆորմալ պրակտիկաների մասին աշխատանքներով։

Կենսագրություն խմբագրել

Ալյոնա Լեդենյովան ծնվել է 1964 թվականին Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում։ 1986 թվականին ավարտել է Նովոսիբիրսկի պետական համալսարանը «տնտեսական կիբերնետիկա» մասնագիտացմամբ։ 1991-1996 թվականներին սովորել է Քեմբրիջի համալսարանում՝ 1992 թվականին ստանալով մագիստրոսի աստիճան (Սոցիալական և քաղաքական տեսության ֆակուլտետ) իսկ 1996 թվականին՝ գիտության թեկնածուի գիտական աստիճան։

1999 թվականից դասավանդում է Լոնդոնի համալսարանական քոլեջում։ Աշխատել է որպես հետազոտող Քեմբրիջի համալսարանի Նյու Հոլ քոլեջում (1996-1999), ավագ հետազոտող Հարվարդի համալսարանի Դևիսի անվան ռուսական և եվրասիական հետազոտությունների կենտրոնում (2005), հրավիրված պրոֆեսոր Մանչեստրի համալսարանում (2006) և Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում (2010)։ 2005-2007 թվականներին եղել է «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի անդամ։

2012-2017 թվականներին Լեդենյովան ղեկավարել է Եվրոպական հանձնաժողովի «Հակակոռուպցիոն քաղաքականության վերանայում. Համաշխարհային միտումները և եվրոպական արձագանքները կոռուպցիայի մարտահրավերին» լայնամասշտաբ ծրագրի շրջանակներում Լոնդոնի համալսարանական քոլեջի կողմից իրականացվող աշխատանքները[7]։

Ընտանիք խմբագրել

Ամուսինը Էնթոնի Հիդդենսն է։ Դուստրը սովորում է Օքսֆորդի համալսարանում։

Գիտական գործունեություն խմբագրել

Լեդենյովայի հետազոտությունների շրջանակն ընդգրկում է կոռուպցիան, տնտեսական հանցագործությունները, ոչ ֆորմալ կապերն ու խնամակալ-հաճախորդ հարաբերությունները։

Իր առաջին՝ «Russia’s Economy of Favours: Blat, Networking and Informal Exchange» գրքում նա վերլուծում է բլատի ֆենոմենը՝ ոչ ֆորմալ շփումների և անձնական կապերի օգտագործումը ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար խորհրդային համակարգում։ Նա ուսումնասիրել է այդ երևույթի պատմական, սոցիալ-տնտեսական և մշակութային բաղադրիչները և դրա ազդեցությունը հետխորհրդային Ռուսաստանի վրա։ Լեդենյովան հաստատում է, որ թեև ԽՍՀՄ-ի փլուզումից հետո քաղաքական և տնտեսական բարեփոխումները փոխեցին ռուսական առօրյան, սակայն բլատի պրակտիկան դեռևս առանցքային է հետխորհրդային առևտրային տնտեսության սոցիալ-տնտեսական խնդիրների ուսումնասիրության տեսանկյունից։

«How Russia Really Works» գրքում Լեդենյովան ուսումնասիրում է 1990-ականներին Ռուսաստանի քաղաքականության, բիզնեսի, ԶԼՄ-ների և իրավական համակարգի գործառնությունը։ Նա բացահայտում է այնպիսի երևույթներ, ինչպես հատուկ ընկերությունների վարձակալությունը մրցակիցների սև փիարի համար, հարկերից և օրինական դաշտից խուսափելու մեխանիզմների մշակումը։ Նրա կարծիքով այդ երևույթները վնասում են ֆորմալ կառույցների գործունեությանը։

«Can Russia Modernise?» գրքում Լեդենյովան նկարագրում է այն ոչ ֆորմալ կապերը, որոնք ձևավորում են ռուսական «համակարգը», այսինքն՝ գաղտնի կառավարման սխեմաները։ Նա կասկածի տակ է դնում ֆորմալ իշխանության դերը և առաջ է քաշում ժամանակակից Ռուսաստանում որոշումների կայացման այլընտրանքային տեսություն։

Լեդենյովայի «Ռուսաստանյան բարեհաճությունների տնտեսությունը. «բլատ», միջավայրը և ոչ ֆորմալ փոխհարաբերությունները» (Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն, 1998), «Ինչպե՞ս է Ռուսաստանն իրականում աշխատում. ոչ ֆորմալ պրակտիկաները 1990-ականներին (Քորնել համալսարանի հրատարակչություն, 2006) և «Կարո՞ղ է Ռուսաստանն արդիականանալ. համակարգ, ուժային կապերը և ոչ ֆորմալ կառավարում (Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն, 2013) դարձել են պարտադիր ընթերցման գրականություն ռուսաստանյան հետազոտությունների և սոցիալական գիտությունների բնագավառներում։

«Սիստեմայի»՝ Ռուսաստանում համակարգային կոռուպցիայի, վերաբերյալ Լեդենյովայի հետազոտությանը հաճախակի հղում է կատարվում հատկապես տարբեր երկրների քաղաքականություններում Ռուսաստանի միջամտության վերաբերյալ քննարկումներում և ուսումնասիրություններում[8][9]։

2018 թվականին Լեդենյովան հրատարակել է «Ոչ ֆորմալ պրակտիկաների համաշխարհային հանրագիտարանը» (անգլ․՝ Global Encyclopaedia of Informality), որտեղ տեղ են գտել ավելի քան 200 հեղինակների հոդվածներ աշխարհի տարբեր երկրներում ոչ ֆորմալ պրակտիկաների վերաբերյալ։ 2024 թվականին լույս է տեսել հանրագիտարանի երրորդ հատորը[10]։

Հիմնական աշխատություններ խմբագրել

Հոդվածներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  2. 2,0 2,1 NUKAT — 2002.
  3. 3,0 3,1 Korean Authority File (կոր.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #171690745 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  6. «Alena Ledeneva's full research profile on UCL Profiles». profiles.ucl.ac.uk. UCL. Վերցված է 28.01.2024-ին.
  7. «Membersof ANTICORRP». anticorrp.eu. ANTICORRP. Վերցված է 28.01.2024-ին.
  8. «Interview: How Russia's 'Sistema' Leads To The 'Modernization Trap'». rferl.org. RFERL. Վերցված է 28.01.2024-ին.
  9. «A Theory of Trump Kompromat by Adam Davidson». newyorker.com. NewYorker. Վերցված է 28.01.2024-ին.
  10. «The Global Encyclopaedia of Informality, Volume 3». www.uclpress.co.uk. UCL Press. Վերցված է 28.01.2024-ին.

Արտաքին հղումներ խմբագրել