Ալլա (անձնանուն)

իգական անձնանուն (Алла)
{{#ifeq։|ար.
Ալլա (անձնանուն)
Կապված հոդվածներ սկսող «Ալլա (անձնանուն)»-ով

բոլոր հոդվածները«Ալլա (անձնանուն)»-ով

Ալլա, իգական անուն։ Տարածված անուն է հատկապես քաղաքներում։

Վավերական գործածություններ խմբագրել

Ուղղափառության մեջ այն կապվում է սբ. Ալլայի անվան հետ[1][2][3], որը մ.թ IV դարի գոթական առաջնորդներից մեկի այրին էր։ Նրա մասին տեղեկանում ենք Սազոմենի պատմությունից։ Նրանք բնակվում էին այժմյան Ուկրաինայի տարածքում։ Անկախ այն բանից, թե որտեղից է անունը և ինչ է նշանակում, Ալլա անձնանունը գրանցված էր սրբերի անվանացուցակում, որտեղից ուղղափառները (ռուսները, ուկրաինացիները, բելառուսները) անուններ էին ընտրում իրենց երեխաների համար։ Անվան վերաբերյալ առաջին նշումները հիշատակվում են XIX դարում՝ Ալլա Տարասովա (1898-1973), ում պատվին անվանակոչել են Ալլա Պուգաչովային։

Գոթերենից թարգմանած՝ Alls— ամեն ինչ, Ալլա (ենթադրաբար)՝— «ամենակարող», «հազարափեշակ»։

Այլ վարկածներ խմբագրել

Սեմական ծագման վարկած խմբագրել

Քրիստոնեական աղբյուրները հստակ չեն նշում մուսուլմանների մոտ անվան գործածումը։ Այնուամենայնիվ քաղդեացիների վարկածի համաձայն այն ծագել է Ալլատ[4], ալ-Լատ (արաբ․՝ اللات‎‎, եբրայերեն՝ אלה, אלת-הים‎) մահացածների թագավորության աստվածուհու անունից։ Նույնիսկ մ.թ.ա. առաջին հազարամյակի կեսին աղջիկներին անվանակոչում էին նրա պատվին[5][6]։

Սակայն իսլամի ընդունումից հետո անվան գործածություն այլևս չի հանդիպում արաբ կանանց շրջանում։ Այժմ Ալլա անունը արաբների շրջանում տարածված է միայն որպես արական Ալադդին անվան փաղաքշական ձև (օր.՝ Ալլա Մուհամմեդ, ուզբ.՝ علاءالدين محمد Alovuddin Muhammad; պարս.՝ علاءالدين محمد; ամբողջական անվանում՝ Ալա ադ Դունիայ վադ Դին Աբուլ Ֆախտ Մուհամմեդ իբն Թեքեշ)։

«Աստվածուհի» բառը, ընդհանուր արմատից ելնելով, նմանատիպ հնչողություն ունի սեմական այլ լեզուներում ևս։ Չնայած այս անունը տարածված է նաև աշխարհիկ իսրայելցիների շրջանում, իսկ ժամանակակից եբրայերենում բառը ստացել է այլ հնչերանգ, արտասանվում է Էլլա, ոչ թե՝ Ալլա։

Սկանդինավյան ծագման վարկած խմբագրել

Իսլանդացիները պնդում են, որ Ալլան իսլանդական անուն է[7]։ Բացի դրանից Ալլան գործածվում է այլ՝ Ա տառով սկսվող անունների փոքրացնող-փաղաքշական ձև, օրինակ՝ նորվ.՝ Աիլա — հաջողակ, աստվածներին արժանի, կամ շվեդ.՝ Ադել —վեհանձն.[7] Ամենայն հավանականությամբ սբ. Ալլային կոչում էին փաղաքշական ձևով։

Հայտնի անվանակիրներ խմբագրել

Անվանակոչության տոն խմբագրել

  • Ռուսական ուղղափառ եկեղեցին սբ. Ալլայի անվանակոչության օրը նշում է ապրիլի 8-ին (հուլյան օրացույցով՝ մարտի 26)[1][2][3]։
  • Գոթական եկեղեցին այն նշում է հոկտեմբերի 23-ին[1]։
  • Սկանդինավցիները սբ. Ալլայի օրը նշում են հունվարի 31-ին[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Жития святых, поминаемых 26 марта(անգլ.) Православная церковь Америки
  2. 2,0 2,1 Память 26-ти мучеников Готских Արխիվացված 2009-04-22 Wayback Machine Жития святых. По свт. Димитрию Ростовскому
  3. 3,0 3,1 «Алла, мчц. Готфская». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 11-ին.
  4. Арабская богиня-троица(անգլ.)
  5. Хишам ибн Мухаммад ал-Калиби. Книга об идолах (Китаб ал-асиам). — М.: Главная редакция восточной литературы издательства «Наука», 1984. — 64 с.
  6. ал-Лат в Книге об идолах
  7. 7,0 7,1 7,2 Nordic Names(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

  • Л. Цымбалова. Тайна имени. Звезды и судьбы. — Владис, февраль 2008. — С. 704. — ISBN 9785956704349
  • Ալլա անունի նշանակությունը։ Алла Անունների ազատ հանրագիտարան