Ալլա Հարությունյան

մանկաբարձ-գինեկոլոգ

Ալլա Հայկի Հարությունյան (դեկտեմբերի 1, 1948(1948-12-01), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկաբարձ-գինեկոլոգ, Ղարաբաղյան շարժման մասնակից։

Ալլա Հարությունյան
Ծնվել էդեկտեմբերի 1, 1948(1948-12-01) (75 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբժիշկ

Ավարտել է Բաքվի պետական բժշկական ինստիտուտը (1972 թվական), վերապատրաստվել Բաքվում, Մոսկվայում։ 1974-1978 թվականներին աշխատել է «Ղյարմետաքս» կոմբինատի բուժսանմասում, ԼՂՀ ուռուցքաբանության դիսպանսերում, 1978 թվականից՝ Ստեփանակերտի ծննդատանը (1994- 1995 թվականներին՝ ԼՂՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ)։

1992-1994 թվականներին գործուղվել է Հադրութի և Ասկերանի շրջաններ, բուժօգնություն ցույց տվել բնակչությանը։ Ստեփանակերտի հրթիռահրետակոծությունների ժամանակ տնային պայմաններում ընդունել է ծնունդներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։