Ալլա Տեր-Սարգսյանց

պատմաբան, ազգագրագետ, հայագետ

Ալլա Երվանդի Տեր-Սարգսյանց (ռուս.՝ Алла Ервандовна Тер-Саркисянц, ապրիլի 25, 1937(1937-04-25)[1], Մոսկվա, ԽՍՀՄ - օգոստոսի 16, 2019(2019-08-16)[1], Մոսկվա, Ռուսաստան), հայկական ծագմամբ ռուս պատմաբան, ազգագրագետ, հայագետ, պատմական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս[2]։ ՌԲԳԱ-ի «Հումանիտար գիտություններ և արվեստ» մասնաբաժնի, Ռուսաստանի Հայերի միության և Պատմա-տոհմագրական ընկերության գործող անդամ է։

Ալլա Տեր-Սարգսյանց
Ծնվել էապրիլի 25, 1937(1937-04-25)[1]
Մոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 16, 2019(2019-08-16)[1] (82 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունմարդաբան, պատմաբան և հայագետ
Հաստատություն(ներ)Միկլուխո-Մակլայի անվան ազգագրության և մարդաբանության ինստիտուտ
Գործունեության ոլորտպատմություն, ազգագրություն և հայագիտություն
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ազգագրության ամբիոնը 1959 թվականին[2]։

ՄՊՀ-ում սովորելու տարիներին 49 անգամ մեկնել է արշավների Խորհրդային Միության տարբեր շրջաններ՝ նյութեր հավաքելու, այդ թվում 1965 թվականից՝ Հայկական ԽՍՀ, ԼՂԻՄ և Ռուսաստանի հարավի մի շարք շրջաններ, որտեղ առկա էր մեծաթիվ հայկական սփյուռք[2]։

1968 թվականի հոկտեմբերի 29-ին դարձել է պատմական գիտությունների թեկնածու (դիսերտացիայի թեման՝ «Հայերի ժամանակակից ընտանիքը (Հայկական ԽՍՀ գյուղական շրջանների նյութերի հիման վրա)», պաշտպանել է ԽՍՀՄ ԳԱ Ազգագրության ինստիտուտում)։

1998 թվականի դեկտեմբերի 22-ին դարձել է պատմական գիտությունների դոկտոր (դիսերտացիայի թեման՝ «Հայեր։ Պատմություն և ազգամշակութային ավանդույթներ», պաշտպանել է Ռուսաստանի ԳԱ Ազգաբանության և մարդաբանության ինստիտուտում)։

2004 թվականի նոյեմբերի 16-ից Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ է[3], ակադեմիկոս։

Ռուսաստանի հումանիտար գիտական ֆոնդի փորձագիտական խորհրդի փոխնախագահն է[4]։

Գիտական հետաքրքրություններ խմբագրել

Ազգագրական հայագիտություն[5]. ծագում և էթնիկ պատմություն, ավանդական և ժամանակակից ընտանիք, կենսակերպի սովորույթներ և ծեսեր, ժամանակակից ազգամշակութային գործընթացներ, հայկական սփյուռքն աշխարհում և Ռուսաստանում։

Աշխատություններ խմբագրել

  • Современная семья у армян (по материалам сельских районов Армянской ССР). М., Наука, 1972. 208 с.; ил.
  • Traditions and innovations in the contemporary everyday culture of the Armenians (Case-Study of Armenian SSR) / 12th International * Congress of Anthropological and Ethnological Sciences) Zagreb, Yugoslavia. July 24-31.1988. М., Nauka, 1988. 9 p.
  • Донские армяне и этнокультурная ситуация в Ростовской области. М., Институт этнографии АН СССР, 1990. 20 с. (Исследования по прикладной и неотложной этнологии. Серия А. Межнациональные отношения в СССР).
  • Современная этнополитическая ситуация в Краснодарском крае Российской Федерации. М., Институт этнологии и антропологии РАН, 1993. 23 с. (Исследования по прикладной и неотложной этнологии. Серия А. Межнациональные отношения в современном мире)
  • Армянская диаспора Юга России. Положение и перспективы. М., Engel, 1993. 56 с. (в соавторстве с В.Ц.Худавердяном)
  • История и культура армянского народа с древнейших времен до начала XIX в., М., 2005, ISBN 5-02-018445-4[6], М., 2008, ISBN 978-5-02-036341-0[7]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 «Тер-Саркисянц Алла Ервандовна. Институт Этнологии и Антропологии РАН». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  3. «Biography at Institute of Ethnology and Anthropology official Site». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  4. «Экспертный совет по истории, археологии и этнографии, Российский гуманитарный научный фонд». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  5. Anthropology & Archeology of Eurasia, Volume 46, Number 1 / Summer 2007, P. 3, Editor's Introduction by Marjorie Mandelstam Balzer
  6. armbookexpo(չաշխատող հղում)
  7. armbookexpo(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել