Մագդի Ալլամ (արաբ․՝ مجدي علام‎‎, իտալ.՝ Magdi Cristiano Allam, ապրիլի 22, 1952(1952-04-22), Կահիրե, Եգիպտոս), իտալացի լրագրող և եգիպտական ծագմամբ քաղաքական գործիչ, որը հայտնի է իսլամի քննադատությամբ և արևմտյան մշակույթի և իսլամական աշխարհի փոխհարաբերությունների մասին իր հոդվածներով։ 2008 թվականի զատիկին նա իսլամից անցել է կաթոլիկության։

Մագդի Ալլամ
Դիմանկար
Ծնվել էապրիլի 22, 1952(1952-04-22) (72 տարեկան)
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
Քաղաքացիություն Եգիպտոս և  Իտալիա
Մայրենի լեզուիտալերեն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունՀռոմի Սապիենզա համալսարան
Ազդվել էՕրիանա Ֆալլաչի
Մասնագիտությունլրագրող, քաղաքական գործիչ և գրող
Զբաղեցրած պաշտոններԵվրոպական պարլամենտի պատգամավոր
ԿուսակցությունBrothers of Italy?[1]
Պարգևներ և
մրցանակներ
Կայքmagdiallam.it
 Magdi Cristiano Allam Վիքիպահեստում

2009 թվականին ընտրվել է Եվրոպական խորհրդարան Իտալիայի կողմից, 2010 թվականին եղել է Բազիլիկատայի մարզային խորհրդի պատգամավոր։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1902 թվականին, Կահիրեում, մուսումանական ընտանիքում։ Նրա մայրը՝ Սաֆիան, դայակ է աշխատել Կահիրեում իտալական Կաչիա ընտանիքում, իսկ 1956 թվականին որդուն տվել է Նիգրիցիայի բարեպաշտ մայրերի միսիոններ քույրերի միաբանության կաթոլիկ դպրոց։ 20 տարեկնում մեկնել է Իտալիա և ընդունվել Հռոմի Սապիենցա համալսարան, որն ավարտել է սոցոլագիա մասնագիտությամբ։ 1987 թվականին ստացել է իտալական քաղաքացիություն։ 2008 մարտի 22-ին քրիստոնեություն է ընդունել։ Մկրտության ծեսը անցկացրել է Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը` 30 կարդինալների հետ միասին, կնքահայրը եղել է քաղաքական գործիչ Մաուրիցո Լուպին։ Մկրտության ժամանակ ստացել է Կրիստիանո անունը։ 2008 թվականի նոյեմբերի 30-ին նա հայտարարում է քրիստոնեական Եվրոպայի համար պայքրողների կուսակցության ստեղծման մասին, 2009 թվականին ընտրվել է Եվրոպական խորհրդարան, միաժամանակ դառնում է «Ես սիրում եմ Իտալիան» կուսակցության ստեղծման ոգեշնչողը։ 2013 թվականին նա հոդված է հրապարակել il Giornale թերթում, որում նա հայտարարել է եկեղեցուց հեռանալու մասին՝ միաժամանակ նշելով, որ այս քայլի պատճառներից մեկը «կաթոլիկ եկեղեցու կրոնական ռեատիվիզմն է[2]»։ Նա հայտարարել է, որ կմնա քրիստոնեա, սակայն միևնույն ժամանակ այլևս չի հավատում եկեղեցուն[2]։ 2014 թվականին մտել է Իտալիայի եղբայրներ` ազգային դաշինք կուսակցության մեջ և մասնակցել է Եվրոպական ընտրություններին, սակայն չի վերընտրվել Եվրոպական խորհրդարանում[3]։

15 տարեկան հասակում Ալլամը բանտարկվել և հարցաքննության է ենթարկվել Եգիպտոսի ընդհանուր հետախուզության ծառայության կողմի։ Նրան կասկածում էին Իսրայելի օգտին լրտեսություն անելու համար։ Նման կասկածանքների պատճառն այն էր, որ Ալլամը շփվում էր հրեա աղջկա հետ։

Անձնական կյանք խմբագրել

Մագդի Կրիստիանը ամուսնացել է իտալացի կաթոլիկ Վաենտինա Կոոմբոյի հետ. նրանք ունեցել են մեկ որդի` Դավիթ անունով։ Նա ունի երկու երեխաներ իր նախորրդ ամուսնությունից։

Գրքեր խմբագրել

  • Saddam. Storia Segreta di un Dittatore («Սադամ. Բռնապետի գաղտնի պատմությունը», 2002 թվական)
  • Jihad in Italia. Viaggio nell’Islam Radicale («Ջիհադն Իտալիայում. Ուղևորություն դեպի արմատական իսլամ», 2002 թվական)
  • Bin Laden in Italia. Viaggio nell’Islam Radicale («Բեն Լադենն Իտալիայում. Ուղևորություն դեպի արմատական իսլամ», 2002 թվական)
  • Diario dall’Islam («Իսլամի օրագրիր», 2002 թվական)
  • Kamikaze made in Europe. Riuscirà l’Occidente a sconfiggere i terroristi islamici? («Մահապարտ made in Europe. Կարո՞ղ է արդյոք Արևմուտքը հաղթել մուսուլմանական ահաբեկիչներին», 2004 թվական)
  • Vincere la paura: La mia vita contro il terrorismo islamico e l’incoscienza dell’Occidente («Հաղթելով վաղխը։ Իմ կյանքն ընդդեմ մուսուլմանական ահաբեկիչների և անգիտակից Արևմուտքի», 2005)
  • Io amo l’Italia. Ma gli italiani la amano? («Ես սիրում եմ Իտալիան. Բայց արդյո՞ք սիրում են այն իտալացիները», 2006 թվական)
  • Viva Israele («Կեցցե Իսրայելը», 2007)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. www.europarl.europa.eu
  2. 2,0 2,1 Service, Religion News (2013 թ․ մարտի 25). «Magdi Allam, Muslim Convert, Leaves Catholic Church, Says It's Too Weak Against Islam». Huffington Post (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
  3. Giorgio Dell’Arti (2015 թ․ հունվարի 21). «Magdi Cristiano Allam». Cinquantamila giorni (իտալերեն). Corriere dellaSera. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

«Magdi Cristiano ALLAM». Cronologia della legislature (իտալերեն). European Parliament. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագդի Ալլամ» հոդվածին։