Ալի Աքբար Խան
Ալի Աքբար Խան (անգլ.՝ Ali Akbar Khan, բենգալերեն՝ আলী আকবর খাঁ, ապրիլի 14, 1922[1][2], Brahmanbaria, Chattogram Division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[3] - հունիսի 18, 2009[4][1][2], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), Արևմուտքում հնդկական դասական երաժշտությունը ժողովրդականացնող հնդիկ երաժիշտ և կոմպոզիտոր, Կալիֆոռնիայի Սանտա-Կրուս համալսարանի երաժշտության վաստակավոր պրոֆեսոր, որը հայտնի է որպես հինդի-ուրդու դասական ոճով սարոդ նվագող։ Հայտնի է դարձել ոչ միայն որպես երաժշտություն կատարող, այլ նաև որպես ուսուցիչ։ 1967 թվականին Կալկաթայում հիմնել է Ալի Աքբարի երաժշտական քոլեջը, որը ներկայումս գտնվում է Սան Ռաֆելում (Կալիֆոռնիա նահանգ, ԱՄՆ) և Շվեյցարիայի Բազել քաղաքում ունի մասնաճյուղ։ Խանը գրել է մի քանի ռագ և բազմաթիվ կինոֆիլմերի երաժշտություններ[6]։
Ալի Աքբար Խան բենգալերեն՝ আলী আকবর খান | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1922[1][2] |
Ծննդավայր | Brahmanbaria, Chattogram Division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[3] |
Մահացել է | հունիսի 18, 2009[4][1][2] (87 տարեկան) |
Մահվան վայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան, Պակիստան և Բանգլադեշ |
Մայրենի լեզու | բենգալերեն |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Ծնողներ | հայր՝ Allauddin Khan? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Aashish Khan? |
Ali Akbar Khan Վիքիպահեստում |
Ալի Աքբարը երաժշտություն սովորել է իր հորից՝ Ալաուդին Խանից։ Առաջին անգամ ԱՄՆ է գնացել 1955 թվականին ջութակահար Եհուդի Մենուհինի հրավերով, իսկ ավելի ուշ բնակություն է հաստատել Կալիֆոռնիայում։ Հինգ անգամ առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի։ 1989 թվականին դարձել է «Պադմա Վիբհուշան» շքանշանի՝ Հնդկաստանի քաղաքացիական երկրորդ կարևորագույն մրցանակի դափնեկիր[7]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Carnegie Hall linked open data — 2017.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2009/06/19/AR2009061902628.html
- ↑ ՄակԱրթուրի կրթաթոշակ — 1981.
- ↑ Grimes, William (2009 թ․ հունիսի 19). «Ali Akbar Khan, Sarod Virtuoso, Dies at 87». New York Times. Վերցված է 2009 թ․ հունիսի 20-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Padma Awards». Ministry of Communications and Information Technology (India). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 8-ին.
Գրականություն
խմբագրել- Lavezzoli, Peter The dawn of Indian music in the West: Bhairavi. — London: Continuum, 2006. — ISBN 0-8264-1815-5
- Massey, Reginald The music of India. — Abhinav Publications, 1996. — ISBN 8170173329
Արտաքին հղումներ
խմբագրել- Ali Akbar College of Music
- Ali Akbar Khan AllMusic կայքում
- Ռավի Շանկար, Ալի Աքբար Խան և Բաբա Ալադին Խան(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալի Աքբար Խան» հոդվածին։ |