Ալժիրցի կանայք

Պաբլո Պիկասոյի նկար
(Վերահղված է Ալժիրցի կանայք (Պիկասո)ից)

«Ալժիրցի կանայք» (ֆր.՝ Les Femmes d'Alger), տասնհինգ նկարներից բաղկացած նկարաշար, որի հեղինակը իսպանացի նկարիչ, գծանկարիչ և քանդակագործ Պաբլո Պիկասոն է։ Այս շարքը ստեղծելիս Պիկասոն ներշնչվել է 1834 թվականին ֆրանսիացի նկարիչ Էժեն Դելակրուայի կողմից վրձնած «Ալժիրցի կանայք իրենց հանգստասենյակներում» ( ֆր.՝ Femmes d'Alger dans leur appartement) կտավից[1]։ «Ալժիրցի կանայք» շարքը Պիկասոյի աշխատանքների այն հատվածն է, որոնք նվիրված են այն նկարիչների ստեղծագործական կյանքին, որոնցով նա հիացել է[2]։

Ալժիրցի կանայք
տեսակնկարների շարք
նկարիչՊաբլո Պիկասո
տարի1955
լայնություն146,4 սանտիմետր
նյություղաներկ և կտոր
հատվածն էԱլժիրցի կանայք, Օ տարբերակ
Ծանոթագրություններ

«Ալժիրցի կանայք» նկարաշարի բոլոր ստեղծագործություններն ամբողջությամբ գնել են Վիկտոր և Սալլի Գանցերը Լուիզի Լերիս թանգարանի համար, որը Փարիզում է։ Նրանք նկարների համար 1956 թվականին վճարել են 212 500 ամերիկյան դոլար[3]։ Դրանցից տասը ավելի ուշ վաճառվեցին Սայդենբերգի պատկերասրահին։ Գանցերի ընտանիքը իր մոտ պահեց ներքոհիշյալ շարքի կտավները՝ «C», «H», «K», «M» և «O»[4]: Ներկայումս «Ալժիրցի կանայք» նկարաշարի ստեղծագործությունները պահպանվում են աշխարհի զանազան թանգարաններում և անհատական հավաքածուներում։

Պատմություն խմբագրել

 
Էժեն Դելակրուա, «Ալժիրցի կանայք իրենց հանգստասենյակներում», 1834, յուղաներկ և կտավ, 180 × 229 սմ, Լուվր, Փարիզ
 
Պիեռ-Օգյուստ Ռենուար, «Փարիզուհիները ալժիրյան հանդերձանքներով» 1872, յուղաներկ և կտավ, 156 × 129 սմ, Արևմտյան արվեստի ազգային թանգարան, Ճապոնիա, Տոկիո: Ռենուարը նույնպես տպավորվել է Դելակրուայի կտավով:

1954 թվականի դեկտեմբերին Պաբլո Պիկասոն սկսեց նոր նկարաշարի ստեղծման աշխատանքները։ Նկարիչը Դելակրուայի «Ալժիրցի կանայք իրենց հանգստասենյակներում» նկարի վարիացիաներն էր ստեղծում։ Առաջին նկարը ստեղծելուց հետո Պիկասոն մյուս նկարները սկսեց նկարել վեց շաբաթ անց՝ իր ընկեր և մտերիմ Անրի Մատիսի, միևնույն ժամանակ արվեստում երկար ժամանակ հակառակորդի մահվանից հետո։ Կարելի է ասել, որ «արևելյան» այս մոտիվը ինչ-որ չափով նաև Մատիսի ստեղծագործական կյանքի հետ ուներ նմանություններ, ինչպես որ Դելակրուայի։ Մատիսն հայտնի էր իր մուգ գույնի, զգայուն կանանց պատկերներ ստեղծելով, նա հաճախակի էր վրձնում օդալիսկների (թուրքական սուլթանների հարեմների հարճերի ֆրանսիական անվանումը)։ Պիկասոն հաճախ էր կատակում այդ թեմայով, ըստ մասնավորի նշելով, թե. «Երբ մահացավ Մատիսը, նա ինձ թողեց իր օդալիսկների որպես ժառանգություն»։ Ժակլին Ռոկը՝ այդ տարիների Պիկասոյի սիրեցյալը, հաճախակի էր որպես բնորդ ներկայանում նկարիչի օդալիսկների ստեղծման ժամանակ՝ 1955-ից 1956 թվականներն ընկած ժամանակահատվածում[5]։ Բացի այդ, Պիկասոն Ժակլինին անհավանակ նմանությամբ է նկարել Դելակրուայի նստած մավրիտանուհիներից մեկին։

1955 թվականին Պաբլո Պիկասոն Կաննում գնում է Կալիֆորնիա վիլլան։ Այս գնումը նկարիչը մեկնաբանում է իր կենսագիր Պիեռ Դեին հետևյալ կերպ. «Ես այնքան շատ էի մտածում ալժիրցի կանանց մասին, որ գնեցի Կալիֆորնիան»։

Բրիտանացի արվեստաբան և հավաքորդ Դուգլաս Կուպերը առաջիններից մեկն էր, ով նշեց այն փաստը, թե Պիկասոն կրկին իր ստեղծագործական կյանքի բարձունքում է գտնվում իր «Ալժիրցի կանայք» նկարների յուրօրինակ շարքով։ Այդ հայտարաությունը արվեստաբանը արեց 1955 թվականի հուլիսիսն, երբ այցելեց Կալիֆորնիա վիլլա։ Նիա հիացմունքով այդ մասին գրեց ամերիկացի արվեստի պատմության գիտակ Ալֆրեդ Բարրին 1956 թվականի ապրիլի։

«Ալժիրցի կանայք» նկարաշարի հայտնի տարբերակներ խմբագրել

«Տարբերակ C» խմբագրել

«Տարբերակ C» վաճառվել է 1988 թվականին՝ Վիկտոր Գանցի մահվանից հետո։

«Տարբերակ H» խմբագրել

«Տարբերակ H» նկարվել է 1955 թվականի հունվարի 24-ին։ Վաճառվել է 7.15 միլիոն ամերիկյան դոլարով 1997 թվականի նոյեմբերին, որպես Գանցի հավաքածուի մաս Նյու Յորքում՝ Քրիստիս աճուրդի տաըն[6]։ Այսօր կտավը պահպանվում է Ջուզեպպե Նահմադի հավաքածուում՝ Շվեյցարիայում[7]։

«Տարբերակ J» խմբագրել

«Տարբերակ J» վաճառվել է Սոթբիս աճուրդի տանը՝ 2006 թվականին Լոնդոնում 18,6 միլիոն ամերիկյան դոլարով։ Այսօր պատկանում է Հելլի Նահմադի հավաքածուին[8]։

«Տարբերակ K» խմբագրել

«Տարբերակ K» վաճառվել է 6.6 միլիոն ամերիկյան դոլարով 1997 թվականի նոյեմբերին, որպես Գանցի հավաքածուի մաս Նյու Յորքում՝ Քրիստիս աճուրդի տանը[9]։

«Տարբերակ L» խմբագրել

«Տարբերակ L» գնվել է 2011 թվականին բեռլինյան Բերգգրյուն թանգարանի կողմից 11.4 միլիոն ամերիկյան դոլարով[10][11]։

«Տարբերակ M» խմբագրել

«Տարբերակ M» վաճառվել է 10 միլիոն ամերիկյան դոլարով 1997 թվականի նոյեմբերին, որպես Գանցի հավաքածուի մաս Նյու Յորքում՝ Քրիստիս աճուրդի տանը[9]։

«Տարբերակ N» խմբագրել

«Տարբերակ N» պահպանվում է Սենթ-Լուիսի Վաշինգտոնի համալսարանում սկսած 1960 թվականից[12]։

«Տարբերակ O» խմբագրել

«Տարբերակ O», վերջին և ամենահայտնի տարբերակն է, որը նկարվել է 1955 թվականին։

Նկարը վաճառվել է 31.9 միլիոն ամերիկյան դոլարով 1997 թվականի նոյեմբերին, որպես Գանցի հավաքածուի մաս Նյու Յորքում՝ Քրիստիս աճուրդի տանը։ «Տարբերակ O» գնել է բրիտանական արտ-դիլլեր Լիբբի Հոուին սաուդացի հավաքորդի համար, ով ապրում է Լոնդոնում և ցանկացել է մնալ անհայտ[13]։

Երկրորդ անգամ «Տարբերակ O» վաճառքի է հանվում Նյու-յորքում Քրիստիս աճուրդի տան կողմից 2015 թվականի մայիսին։ Նկարի նախնական արժեքը կազմում էր 140 միլիոն ամերիկյան դոլար[14]։ Արդյունքում, «Ալժիրցի կանայք» վաճառվեց 179.4 միլիոն ամերիկյան դոլարով[15]։ Այդքան գումար նկարը ձեռք բերելու համար վճարեց Կատարի վարչապետ Համադ բեն Ջասիմ բեն Ջաբեր Ալ Թանին[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mark Brown (10 апреля 2015). «Van Gogh, Picasso and others go on display before New York sales jamboree». The Guardian. Վերցված է 9 сентября 2015-ին.
  2. Picasso: Challenging the Past National Gallery p 109-114
  3. «Pablo Picasso - Les femmes d'Alger (Version "O")». Christie's. Վերցված է 9 сентября 2015-ին.
  4. «Christie's to Offer Picasso's Iconic Masterpiece of the 1950s» (PDF). Christie's. Վերցված է 9 сентября 2015-ին.
  5. «Matisse Picasso: room guide, room 12». tate.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. «Pablo Picasso - Les femmes d'Alger (Version "H")». Christie's. Վերցված է 9 сентября 2015-ին.
  7. «Picasso: Peace and Freedom: Room 5: The Women of Algiers». Tate. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 9 сентября 2015-ին.
  8. Colin Gleadell (28 ноября 2006). «Market news: Elizabethan portraiture, Peter Doig, Picasso and more». The Daily Telegraph. Վերցված է 9 сентября 2015-ին.
  9. 9,0 9,1 Walter Robinson. «Ganz sale results». Artnet. Վերցված է 9 сентября 2015-ին.
  10. Kate Connolly (7 июня 2013). «Pablo Picasso works draw art world to Berlin». The Guardian. Վերցված է 9 сентября 2015-ին.
  11. «International Council - Museum Berggruen». Museum Berggruen. International Council - Museum Berggruen. Վերցված է 9 сентября 2015-ին.
  12. «Les femmes d'Alger (Women of Algiers), Variation "N"». Kemper Art Museum. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 9 сентября 2015-ին.
  13. Prized Picasso Leads the Ganz Collection to a Record Auction of $206 Million, New York Times, November 11, 1997
  14. Scott Rayburn (10 апреля 2015). «A Picasso Is the Center of Attention at Christie's Auction». Նյու Յորք Թայմս. Վերցված է 9 сентября 2015-ին.
  15. «Picasso's Women of Algiers smashes auction record». BBC News Online. 2015 թ․ մայիսի 12. Վերցված է 9 сентября 2015-ին.
  16. Sherwell, Philip (21 мая 2015). «Billionaire Qatari sheikh 'identified' as secret buyer of world record Picasso». The Daily Telegraph. Վերցված է 9 сентября 2015-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել