Ալեքսեյ Ֆեոդորով (ԽՍՀՄ հերոս)
- Այս հոդվածը պետական գործչի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ալեքսեյ Ֆեոդորով (այլ կիրառումներ)։
Ալեքսեյ Ֆեոդորովիչ Ֆեոդորով (ռուս.՝ Алексей Фёдорович Фёдоров, մարտի 30, 1901, Լոցմանսկայա Կամենկա, Եկատերինոսլավի մարզ, Ռուսական կայսրություն (ներկայումս Դնեպրոպետրովսկ) - սեպտեմբերի 9, 1989, Կիև, ԽՍՀՄ), խորհրդային պետական և կուսակցական գործիչ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պարտիզանական շարժման կազմակերպիչներից, Խորհրդային Միության կրկնակի հերոս (1942, 1944), գեներալ-մայոր (1943), ԽՄԿԿ անդամ (1927)։
Ալեքսեյ Ֆեոդորով ուկրաիներեն՝ Олексій Федорович Федоров | |
---|---|
Ծնվել է | մարտի 17 (30), 1901 |
Ծննդավայր | Լոցմանսկայա Կամենկա, Sobornyi District, Դնեպր, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 9, 1989 (88 տարեկան) |
Մահվան վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | գրող և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Aleksey Fyodorovich Fyodorov Վիքիպահեստում |
1920 թվականից ծառայել է Կարմիր բանակում։ 1938-ից՝ ՈՒԿ(բ)կ Չեռնիգովի մարզկոմի առաջին քարտուղար։ 1941-ի սեպտեմբերից՝ ՈՒԿ(բ)կ Չեռնիգովի, 1943-ի մարտից՝ նաև Վոլինի ընդհատակյա մարզկոմների առաջին քարտուղար, միաժամանակ՝ Չեռնիգով-Վոլինյան պարտիզանական միավորման հրամանատար, որը գործել է Ուկրաինայում, Բելառուսիայում, ՌՍՖՍՀ Բրյանսկի և Օրյոլի (մարզերում (ջոկատներում կռվել են շատ հայ մարտիկներ)։
1944-49 թվականներին եղել է ՈՒԿ(բ)կ Խերսոնի, 1950-ից՝ Իզմայիլի, 1952-ից Ժիտոմիրի մարզկոմների առաջին քարտուղարն Էր։ 1957-79-ին՝ ՈՒԽՍՀ սոցիալական ապահովության մինիստր։ Ուկրաինայի Կոմկուսի ԿԿ անդամ 1938-ից։ ԽՍՀՄ I—X գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։
Պարգևատրվել է Լենինի 6, Հոկտեմբերյան հեղափոխության, Սուվորովի, Բոգդան Խմելնիցկու, «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշաններով։
Գրել է «Ընդհատակյա մարզկոմը գործում Է» (գիրք 1—2, 1949), «Վերջին ձմեռը» (1965) գրքերը։
Արտաքին հղումներ
խմբագրել«Герои Страны» կայքում ( «О присвоении звания Героя Советского Союза т. т. Ковпаку С. А., Копенкину И. И., Сабурову А. Н., Фёдорову А. Ф., особо отличившимся в партизанской борьбе в тылу против немецких захватчиков» от 18 мая 1942 года // Ведомости Верховного Совета Союза Советских Социалистических Республик : газета. — 1942. — 5 июня (№ 20 (179)). — С. 1.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Ֆեոդորով (ԽՍՀՄ հերոս)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |