Լուսնագնաց, լուսնային շարժվող գիտական լաբարատորիա։ Առաջին լուսնագնացը 1970 թվականին Լուսին է հասել «Լուսին-17» խորհրդային ավտոմատ կայանով։ Լուսնագնացների շնորհիվ գիտնականները կարևոր տեղեկություններ են ստացել Երկրի արբանյակի մասին։ Լուսնագնացի անձնակազմը՝ հրամանատարը, ինժեները, ղեկապետը, վարորդը ռադիստը, բորտեմեխանիկը կառավարում էր Երկրից՝ տիեզերական հեռավոր կապի կենտրոնից։

Լուսնագնաց-1

խմբագրել
 
Լուսնագնաց-1 (Խորհրդային մոդել)

«Լուսնագնաց-1»-ը «Մոսկվիչ» ավտոմոբիլի մեծության էր, ութ անիվով, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր շարժիչը։ Անիվների նման կառուցվածքի շնորհիվ լուսնագնացը կարող էր շարժվել առաջ, ետ, պտտվել և՛ տեղում, և՛ շարժվել ցանկացած ուղղությամբ։ Լուսնագնացի «աչքերը» հեռուստատեսային խցիկներն էին, որոնք Երկիր էին հաղորդում Լուսնի մակերևույթի պատկերները։ Ռադիոանտենաները կապ էին պահպանում լուսնագնացի և երկրի միջև։ Լուսնի վրա ջերմաստիճանի տատանումները ցափազանց մեծ են․ ցերեկը՝ 130 աստիճանի տաքություն, գիշերը՝ 170 աստիճանի սառնություն։ Որպեսզի ապարատուրան չսառչեր, լուսնագնացը պետք է պահպաներ իր ջերմությունը։ Նա գիշերելու հարմար տեղ էր ընտրում, ծածկում էր կափարիչն ու միացնում ջեռուցումը։ Արեգակի առաջին շողերի հետ լուսնագնացը բարձրացնում էր արևային մարտկոցներով կափարիչը, Արեգակն էներգիայով լիցքավորում էր կուտակիչները, և լուսնագնացը ճանապարհ էր ընկնում։ «Լուսնագնաց-1»-ը Լուսնի վրա աշխատել է տաս ու կես ամիս։ Այդ ընթացքում նա կտրել անցել է ավելի քան 10 կմ ճանապարհ՝ հետազոտելով Լուսնի մակերևույթի մի մեծ հատված։ Լուսնագնացը բնահողի նմուշներ էր վերցրել և ուսումնասիրել նրա քիմիական բաղադրությունը։

Լուսնագնաց-2

խմբագրել
 
Լուսնագնաց-2 (Խորհրդային մեքենա)

«Լուսնագնաց-2»-ը, որը հանդերձված էր ավելի մեծաթիվ գիտական սարքերով, Լուսին հասցվեց 1973 թվականի հունվարին։ Այն կարողանում էր ավելի ազատ տեղաշարժվել Լուսնի մակերևույթի վրայով։ Այս լուսնագնացի աչքերը՝ հեռուստախցիկները, ավելի բարձր էին տեղադրված, և նա ավելի հեռուն էր տեսնում։ Չորս ու կես ամիս տևած աշխատանքի ընթացքում «Լուսնագնաց-2»-ն անցավ 37 կմ ճանապարհ, Երկիր հաղորդեց Լուսնի մակերևույթի 80 հազար լուսանկար և գիտության համար կարևոր ուրիշ շատ տեղեկություններ։ Ամերիկյան տիեզերագնացները Լուսնի վրա տեղաշարժվում էին էլեկտրական քառանիվ «լուսնային» ավտոմոբիլով, բազկաթոռներին նստած, և ավտոմոբիլը կառավարում էին ձեռքով[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ինչ է ով է, հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, Երևվան 1985