Ալեքսանդր Սոկոլով
Ալեքսանդր Սոկոլով (ռուս.՝ Александр Иванович Соколов, դեկտեմբերի 1, 1918, Տերնովսկի շրջան, Borisoglebsk Okrug, Central Black Earth Oblast, ՌԽՖՍՀ - մայիսի 9, 1973, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղանկարիչ և մանկավարժ, ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ, Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։
Ալեքսանդր Սոկոլով | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1918 |
Ծննդավայր | Տերնովսկի շրջան, Borisoglebsk Okrug, Central Black Earth Oblast, ՌԽՖՍՀ |
Վախճանվել է | մայիսի 9, 1973 (54 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ և ուսուցիչ |
Ոճ | ռեալիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Alexander Sokolov Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1918 թվականի դեկտեմբերի 1-ին, Տամբով նահանգի Ալեշկի գյուղում (այժմ` Վորոնեժի մարզ, Տերնովսկի շրջան)։
1929 թվականին ընտանիքը տեղափոխվել է Լենինգրադ։ Այնտեղ Սաշա Սոկոլովը իր ուսումը շարունակել է միջնակարգ դպրոցում, իսկ մի քանի տարի անց ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտին կից Գեղարվեստի միջնակարգ դպրոց, որն ավարտել է 1939 թվականին։
Նույն 1939 թվականին նա ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետի առաջին կուրս, սակայն ֆիննական պատերազմի պատճառով ուսումը երկար ժամանակով ընդհատվել է։ Սոկոլովը զորակոչվել է Կարմիր բանակ, որի շարքերում ծառայելու ժամանակ էլ սկսվել է Հայրենական մեծ պատերազմը։ 1941-1945 թվականներին նա կռվել է Լենինգրադի ճակատում` հրետանային ստորաբաժանումներում։
Զորացրումից հետո 1945 թվականին վերադարձել է ուսմանը, սովորել է Վենիամին Բելկինի, Միխայիլ Բերնշտեյնի, Պավել Նաումովի և Անդրեյ Միլնիկովի մոտ[2]։ 1950 թվականին ավարտել է ինստիտուտը` Վիկտոր Օրեշնիկովի արվեստանոցում` որակավորված գեղանկարչի կոչումով։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Առաջնորդի պատգամը պարտիզաններին» նկարը[3]։ Նույն թվականին իր դիպլոմային աշխատանքի արդյունքներով նա դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։
Ինստիտուտն ավարտելուց հետո սովորել է ասպիրանտուրայում, միաժամանակ նկարչություն է դասավանդել Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում։ Ասպիրանտուրան ավարտելուց հետո պաշտպանել է ատենախոսությունը` արվեստագիտության թեկնածուի աստիճանի համար։ Ատենախոսական աշխատանքը եղել է «Հացը հեռացավ» նկարը։ 1960 թվականին Սոկոլովին շնորհվել է դոցենտի, իսկ 1972 թվականին՝ Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի պրոֆեսորի կոչում։
Ցուցահանդեսների է սկսել մասնակցել 1950 թվականից` ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների ստեղծագործությունների հետ։ Նկարել է ժանրային թեմատիկ նկարներ, պատմա-հեղափոխական կոմպոզիցիաներ, դիմանկարներ և բնանկարներ։ Նա համբավ է ձեռք բերել որպես թեմատիկ նկարների և բազմաթիվ բնապատկերային էտյուդների հեղինակ, որոնցում ստեղծել է ժամանակակիցների` հետպատերազմական գյուղի փականագործ-բանվորների, կանանց ու երեխաների հիշվող կոլեկտիվ դիմանկարներ[2]։ Ստեղծել է տիպային դիմանկարներ, որոնք օժտված էին վառ անհատական հատկություններով։ Նկարչի ստեղծագործություններից են «Նկարիչ Գեորգի Պեսիսի դիմանկարը»[4] (1958 թվական), «Մագնիտկայի ծուխը»[5], «Գարնան մեծ տագնապը»[6], «Դարբինները»[7] (բոլորը` 1960 թվական), «Հերոս Պ. Պրոտասովի աշխատանքի դիմանկարը»[8] (1961 թվական), «Հին Լադոգան։ Մթնշաղը», «Նոր Լադոգան։ Բակենապահի մոտ», «Փետրվար»[9] (բոլորը` 1962 թվական), «Գարնանային անձրևը»[10] (1963 թվական), «Պողպատագործները», «Գարուն։ (Իզբորսկ)»[11], «Կյանքի ճանապարհը»[12][13], «Պիրսի վրա»[14] (բոլորը` 1964 թվական), «Անդրբևեռի ձկնորսները»[13], «Թշնամիները» (երկուսն էլ` 1967 թվական)[15], «Մթնշաղ Պոնոյ գետի վրա», «Փետրվար» երկուսն էլ` 1970 թվական), «Լենին», «Փետրվար», «Նատյուրմորտ ձկան հետ»[16] (բոլորը` 1972 թվական), «Հյուսիսային գարուն»[17], «Գարնանային քամի»[18] (երկուսն էլ` 1973 թվական) և այլ նկարներ։
1970 թվականին նրան շնորհվել է ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ պատվավոր կոչումը։ 1969-1973 թվականներին գլխավորել է Լենինգրադի նկարիչների միության սեկցիաներից մեկը։
Մահացել է 1973 թվականի մայիսի 9-ին Լենինգրադում` 55 տարեկան հասակում։ Թաղված է Բոգոսլովսկոյե գերեզմանատանը[19]։
Ալեքսանդր Սոկոլովի ստեղծագործությունները պահվում են Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
Պատկերասրահ
խմբագրելՑուցահանդեսներ
խմբագրել- 1958 թվական` (Լենինգրադ) Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների աշնանային ցուցահանդես։
- 1960 թվական` (Լենինգրադ) 1960 թվականի Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։
- 1960 թվական` (Լենինգրադ) Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։
- 1961 թվական` (Լենինգրադ) «Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես»։
- 1964 թվական` (Լենինգրադ) Լենինգրադ։ Զոնալ ցուցահանդես։
- 1965 թվական` (Մոսկվա) Խորհրդային Ռուսաստան։ Երկրորդ Հանրապետական գեղարվեստական ցուցահանդես։
- 1967 թվական` (Մոսկվա) Խորհրդային Ռուսաստան։ Երրորդ Հանրապետական գեղարվեստական ցուցահանդես։
- 1972 թվական` (Մոսկվա) Հայրենի երկրի շուրջը։ Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։
- 1974 թվական` (Լենինգրադ) Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների գարնանային ցուցահանդես։
- 1976 թվական` (Մոսկվա) Լենինգրադի կերպարվեստը։
- 1977 թվական` (Լենինգրադ) Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես, նվիրված Մեծ Հոկտեմբերի 60-ամյակին։
- 1995 թվական` (Պետերբուրգ) Ռազմական սերունդների նկարիչների ստեղծագործությունների լիրիկա։ Գեղանկարչություն։ Գրաֆիկա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1972. — С.51.
- ↑ 2,0 2,1 Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С. 370.
- ↑ Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: «Первоцвет», 2007. — С.63.
- ↑ Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1959. — С.26.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1963. — С.17.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — С.40.
- ↑ Советская Россия. Республиканская художественная выставка. Каталог. — М: Министерство культуры РСФСР, 1960. — С.78.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — С.38.
- ↑ Осенняя выставка произведений ленинградских художников 1962 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1962. — С.25.
- ↑ Мастера советской живописи. Аукцион № 5. — Санкт-Петербург: Галерея «Львиный мостик», 18 февраля 2005. — С.25.
- ↑ Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — С.52.
- ↑ Вьюнова И. Главный герой — современник // Искусство. 1965, № 3. С.8.
- ↑ 13,0 13,1 Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — С.31.
- ↑ Советская Россия. Вторая Республиканская художественная выставка. Каталог. — М: Советский художник, 1965. — С.37.
- ↑ Советская Россия. Третья Республиканская художественная выставка. Каталог. — М: Министерство культуры РСФСР, 1967. — С.53.
- ↑ По Родной стране. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Художник РСФСР, 1974. — С.24.
- ↑ Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. — Л: Художник РСФСР, 1982. — С.21.
- ↑ Весенняя выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Художник РСФСР, 1974. — С.10.
- ↑ Фото могилы на Богословском кладбище
Աղբյուրներ
խմբագրել- Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.3. Д.245.
- Вьюнова И. Главный герой — современник // Искусство. 1965, № 3. С.8.
- Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года|Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1959. — С.26.
- Выставка произведений ленинградских художников 1960 года в ЛОСХ|Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1963. — С.17.
- Выставка произведений ленинградских художников 1960 года|Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — С.40.
- Советская Россия. Художественная выставка 1960 года|Советская Россия. Республиканская художественная выставка. Каталог. — М: Министерство культуры РСФСР, 1960. — С.78.
- Выставка произведений ленинградских художников 1961 года|Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — С.38.
- Осенняя выставка произведений ленинградских художников 1962 года|Осенняя выставка произведений ленинградских художников 1962 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1962. — С.25.
- Зональная выставка "Ленинград" 1964 года|Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — С.52.
- Молдавский Д. «Ленинград». На зональных художественных выставках // Литературная Россия, 1964, 27 ноября.
- Буткевич О. От находок к открытиям. Заметки с выставки «Ленинград» // Советская культура, 1964, 26 декабря.
- Дмитренко А. Взором современника // Смена, 1964, 27 декабря.
- Кривенко И. «Ленинград» (раздел живописи) // Художник. 1965, № 3. С.27—36.
- Советская Россия. Художественная выставка 1965 года|Советская Россия. Вторая Республиканская художественная выставка. Каталог. — М: Советский художник, 1965. — С.37.
- Советская Россия. Третья Республиканская художественная выставка. Каталог. — М: Министерство культуры РСФСР, 1967. — С.53.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1972. — С.51.
- По родной стране. Выставка ленинградских художников 1972 года|По Родной стране. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Художник РСФСР, 1974. — С.24.
- Весенняя выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Художник РСФСР, 1974. — С.10.
- Изобразительное искусство Ленинграда (выставка)|Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — С.31.
- Выставка ленинградских художников 1977 года|Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. — Л: Художник РСФСР, 1982. — С.21.
- Выставка "Лирика в произведениях художников военного поколения"|Лирика в произведениях художников военного поколения. Выставка произведений. Каталог. — Санкт-Петербург: Мемориальный музей Н. А. Некрасова, 1995. — С.6.
- Мастера советской живописи. Аукцион № 5. — Санкт-Петербург: Галерея «Львиный мостик», 18 февраля 2005. — С.21—25.
- Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С.9, 19, 20, 24, 370, 372, 388, 393—395, 397, 399. — 450 c. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: «Первоцвет», 2007. — С.63.