Ալեքսանդր Ռայչև
Ալեքսանդր Իվանով Ռայչև (բուլղար․՝ Александър Иванов Райчев, ապրիլի 11, 1922[1], Լոմ, Մոնտանայի մարզ, Բուլղարիա - հոկտեմբերի 28, 2003[1], Սոֆիա, Բուլղարիա), բուլղար կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ։
Ալեքսանդր Ռայչև | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | ապրիլի 11, 1922[1] Լոմ, Մոնտանայի մարզ, Բուլղարիա |
Երկիր | Բուլղարիա |
Մահացել է | հոկտեմբերի 28, 2003[1] (81 տարեկան) Սոֆիա, Բուլղարիա |
Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և քաղաքական գործիչ |
Կրթություն | Երաժշտության պետական ակադեմիա |
Անդամակցություն | Բուլղարիայի կոմունիստական կուսակցություն[2] |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԱլեքսանդր Ռայչևը ծնվել է 1922 թվականի ապրիլի 11-ին Լոմ քաղաքում, Մոնտանայի մարզ։ 1947 թվականին ավարտել է Բուլղարիայի կոնսերվատորիան, որտեղ նրա ուսուցիչներն են եղել Պանչո Վլադիգերովը, Պարաշկև Հաջիևը, Մարին Գոլեմինովը և Ալեն Կարաստոյանովը։ 1949-1950 թվականներին կատարելագործվել է որպես դիրիժոր Յանոշ Ֆերենչիկի մոտ, իսկ որպես կոմպոզիտոր՝ Բուդապեշտի Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիայի ուսուցիչ Զոլտան Կոդայի մոտ։ 1950 թվականին դարձել է Սոֆիայի երաժշտական ակադեմիայի երաժշտության տեսության ուսուցիչ, 1962 թվականից՝ Բուլղարիայի կոնսերվատորիայի պրոֆեսոր, իսկ 1972-1979 թվականներին՝ կոնսերվատորիայի ռեկտոր։ 1958 թվականից եղել է Բուլղարիայի կոմպոզիտորների միության քարտուղար, 1976 թվականից՝ նախագահի առաջին տեղակալ, իսկ 1980-1994 թվականներին՝ նախագահ։ 1978-1981 թվականներին եղել է Բուլղարիայի մշակույթի նախարարի տեղակալ։ 1946 թվականից Բուլղարիայի կոմունիստական կուսակցություն անդամ։
Նրա որդի Ալեքսանդր Ալեքսանդրով Ռայչևը (ծնվ. 1975) դարձել է կոմպոզիտոր, ինչպես նաև դաշնակահար[3]։
Ալեքսանդր Ռայչևը մահացել է 2003 թվականի հոկտեմբերի 28-ին Սոֆիայում՝ 81 տարեկան հասակում։
Ընտրյալ երկեր
խմբագրել- опера «Мост» (1966)
- опера «Тревога» (1974)
- опера «Хан Аспарух» (1981, Русе)
- Вашето присътствие (1969)[4]
- айдушка песен (1952, София)
- Изворот на белоногата (1978, София)
- Той не умира (1949)
- Новият Прометей (1958)
- Устреми (1965)
- увертюра «Сияющая заря»
- Октомври-50 (1967)
- оратория «Дружба» (1972)
- България - бяла, зелена, червена (1976)
- Димитров е жив (1954)
- Сияйна зора (1972)
- Ленински поколения (1971)
- симфонические эпизоды «Лейпциг-33» (1972)
- соната-поэма для скрипки с оркестром (1956)
- Детски албум (1957)
- Младежки албум (1959)
Մրցանակներ
խմբագրել- 1959 - Դիմիտրովյան մրցանակ
- 1972 - Դիմիտրովյան մրցանակ
- 1971 - Սոցիալիստական աշխատանքի հերոս
- 1971 - Բուլղարիայի ժողովրդական արտիստ
- «Գեորգի Դիմիտրովի» շքանշան
- «Ստարա Պլանինայի» շքանշան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Երաժշտություն (ֆր.)
- ↑ https://archives.bnr.bg/komitet-za-televizia-i-radio-1982-1990/
- ↑ «Münster: Livemusik-Konzert im Planetarium». westfalium.de. 2018 թ․ հունվարի 18. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Первая болгарская радиоопера
Գրականություն
խմբագրել- Музыкальный энциклопедический словарь / Гл. ред. Г. В. Келдыш. - М.: Советская энциклопедия, 1991. - С. 451 - ISBN 5-85270-033-9
- Александр Райчев. Композитор и съвременност. - София, 1985.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ալեքսանդր Ռայչև(անգլ.) Allmusic կայքում (I)
- Ալեքսանդր Ռայչև(անգլ.) Allmusic կայքում (II)
- Александр Райчев (անգլ.) Internet Movie Database կայքում
- Александр Райчев на сайте КиноПоиск