Ալեքսանդր Ալեքսեևիչ Շալիմով (ուկրաիներեն՝ Олександр Олексійович Шалімов, հունվարի 20, 1918(1918-01-20), Վվեդենկա (գյուղ, Խլևենսկի շրջան) - փետրվարի 28, 2006(2006-02-28), Կիև, Ուկրաինա[1]), խորհրդային և ուկրաինացի վիրաբույժ, ուկրաինական վիրաբուժական դպրոցի հիմնադիրներից մեկը։ Բժշկական գիտությունների դոկտոր (1958), պրոֆեսոր (1961), Ուկրաինական գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ (1978 թվականից), Ուկրաինայի բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (1993 թվականից)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս, Ուկրաինայի հերոս։ Եղել է վիրաբույժների միջազգային միության, Ավստրիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի վիրաբույժների ասոցիացիայի անդամ[2][3]։ Ուկրաինայի բժշկական գիտությունների ակադեմիայի և Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի ակտիվ անդամ։ Նա կառավարել է Ուկրաինայի Բժշկական գիտությունների ազգային ակադեմիայի Կիևի կլինիկական և փորձարարական վիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտը (Շալիմովի մահից հետո ինստիտուտը անվանակոչվել է նրա անունով՝ Ուկրաինայի Շալիմովի անվան վիրաբուժության և տրանսպլանտոլոգիայի ինստիտուտ)։ Լվովի բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր։

Ալեքսանդր Շալիմով
ուկրաիներեն՝ Олександр Олексійович Шалімов
Ծնվել էհունվարի 20, 1918(1918-01-20)
ԾննդավայրՎվեդենկա (գյուղ, Խլևենսկի շրջան)
Մահացել էփետրվարի 28, 2006(2006-02-28) (88 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինա[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունԿուբանի պետական բժշկական համալսարան
Մասնագիտությունհամալսարանի դասախոս, վիրաբույժ և բժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱշակերտներEugene Ivanovich Kukharenko? և Q30959198?
ԱնդամակցությունՈւկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱմուսինSusanna Panchenko?
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Վաստակի համար» 1-ին աստիճանի շքանշան (Ուկրաինա) «Վաստակի համար» 2-րդ աստիճանի շքանշան (Ուկրաինա) Ուկրաինայի հերոս, Պետության շքանշան
ԽՍՀՄ պետական մրցանակ Ուկրաինայի գիտության և տեխնոլոգիաների պետական մրցանակ
Ուկրաինայի նախագահի պատվո նշան շքանշան
Ուկրաինական ԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ Կիևի պատվավոր քաղաքացի Ուկրաինական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Merited Physician of the RSFSR և Գիտության և տեխնիկայի բնագավառում Ուկրաինական ԽՍՀ պետական մրցանակ

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Շալիմովը ծնվել է բազմազավակ գյուղացիական ընտանիքում։ Նրանք 14 երեխա էին։ Ավարտելով դպրոցի 5-րդ դասարանը և Կուբանի բժշկական ինստիտուտի աշխատանքային ֆակուլտետը, 1936-1941 թվականներին սովորել է այս համալսարանի բժշկական ֆակուլտետում, որից հետո որպես վիրաբույժ ուղարկվել է Չիտայի շրջան։ Այնտեղ Շալիմովը վիրահատության մեծ փորձ ձեռք բերեց, քանի որ վիրահատեց վիրավորներին[4]։ Հայրենական մեծ պատերազմի ավարտին վերապատրաստվել է ԽՍՀՄ խոշորագույն կլինիկաներում։

Բժշկական գործունեություն խմբագրել

Շալիմովը 1949 թվականից աշխատել է որպես Բրյանսկի շրջանային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ամոսովի հետ միասին։ 1952 - 1953 թվականներին աշխատել է Կուրսկի բժշկական ինստիտուտում որպես ասիստենտ, ապա Բրյանսկի շրջանի գլխավոր վիրաբույժ։ 1958 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Ենթաստամոքսային գեղձի գլխի և տասներկումատնյա աղիքի մեծ պապիլայի ադենոմա քաղցկեղի վիրաբուժական բուժում թեմայով։ Նա 1970 թվականից աշխատել է Կիևի հետբուհական բժշկական կրթության ինստիտուտում։ 1972 թվականից Կիևի կլինիկական և փորձարարական վիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենն է եղել, և այնտեղ ստեղծել է է միկրոանոթային, էնդովասկուլյար և փորձարարական վիրաբուժության բաժանմունքները[5]։

Վիրահատական մեթոդներ խմբագրել

Շալիմովը ներկայացրել է մարսողական համակարգի, սրտի, արյան անոթների և ուռուցքաբանական հիվանդությունների վիրահատությունների նոր մեթոդներ և կատարել մոտ 40 հազար վիրահատություն։ Ալեքսանդր Շալիմովը դարձավ առաջին բժիշկը, ով սկսեց վիրահատել ենթաստամոքսային գեղձը։ Նա կատարել է դիաբետիկ հիվանդի ենթաստամոքսային գեղձի հաջող փոխպատվաստում։ Շալիմովի ղեկավարությամբ Ուկրաինայում կատարվել է սրտի փոխպատվաստման առաջին վիրահատությունը[6]։ 1998 թվականին Ամերիկյան կենսագրական ինստիտուտի միջազգային պալատի որոշմամբ նա ճանաչվել է մոլորակի մարդ։ 2004 թվականին եղել է Ուկրաինայի նախագահի թեկնածու Վիկտոր Յուշչենկոյի վստահելի անձը։ Հեղինակ է ավելի քան 830 գիտական աշխատությունների և 112 գյուտերի։ Բժիշկը ստեղծել է երկու գիտահետազոտական ինստիտուտ Ուկրաինայում՝ Խարկովում և Կիևում։ Շալիմովը կարծում էր, որ հիվանդներին որակյալ բժշկական օգնություն ստանալու համար պետք է բաժանել երեք կատեգորիայի. Առաջինը նրանք են, ովքեր ոչ մի տեղից եկամուտ չունեն, բացի թոշակից կամ նպաստից։ Նրանք թոշակառուներ և հաշմանդամներ են։ Այդ հիվանդները Ալեքսանդր Ալեքսեևիչի հաշվարկով, կազմում են մոտ 25 տոկոս։ Երկրորդ խումբը այն հիվանդներն են, որոնք կարող են մասամբ վճարել բուժօգնության համար, և, ըստ նրա հաշվարկների մեծամասնություն են եղել։ Իսկ երրորդ խմբում նա ներառել է այն քաղաքացիների 5-10 տոկոսը, ովքեր կարող են վճարել ամեն ինչի համար և միջոցների մի մասը տրամադրել ամենաաղքատների առողջությունը բարելավելու համար։

Մահ խմբագրել

Շալիմանը մահացել է 2006 թվականի փետրվարի 28-ին Կիևում։ Թաղվել է Կիևի Բայկովե գերեզմանատանը (հողամաս 52ա)։

Ընտանիք խմբագրել

  • Հայրը եղել է Ալեքսեյ Իվանովիչը (1876—1959 թվականներ)
  • Մայրը եղել է Քսենյա Ալեքսեևնան (1894—1945 թվականներ)
  • Կինը եղել է Սուսաննա Նիկոլոյևնան (1948-2019 թվականներ)
  • Երեխաները՝ տղաներ Սերգեյը ծնված 1943 թվականին, և Վիկտորը ծնված 1947 թվականին

Պարգևներ և վաստակ խմբագրել

  • Սոցիալիստական աշխատանքի հերոս ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1982 թվականի հուլիսի 22-ի հրամանագրով Շալիմով Ալեքսանդր Ալեքսեևիչին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում Լենինի շքանշանով և Մուրճ ու մանգաղ ոսկե մեդալով։
  • Ուկրաինայի հերոս Ուկրաինայի Նախագահի 2005 թվականի հունիսի 20-ի թիվ 974/2005 հրամանագրով՝ առողջապահության զարգացման գործում Ուկրաինային մատուցած ակնառու անձնական ծառայությունների, աշխարհում հայրենական վիրաբուժական դպրոցի և բժշկական գիտության հեղինակությունը բարձրացնելու և երկար տարիների անձնուրացության համար։ Շալիմով Ալեքսանդր Ալեքսեևիչին շնորհվել է Ուկրաինայի հերոսի կոչում պետական շքանշանով։
  • Պարգևատրվել է Լենինի երկու, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշաններով; Ուկրաինական Պատվո շքանշաններ I և II աստիճաններ, ԽՍՀՄ, ինչպես նաև արտասահմանյան երկրների շքանշաններ և մեդալներ։
  • Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն վաստակավոր բժիշկ (1956 թվական)։
  • Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն գիտության վաստակավոր գործիչ (1967 թվական)։
  • ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1985 թվական)։
  • Ուկրաինական ԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր (1977, 1985 թվականներ)։
  • Կիևի և Խարկովի պատվավոր քաղաքացի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. «НТ АГЕТ :: АЛЕКСАНДР ШАЛИМОВ - ЧЕЛОВЕК И ХИРУРГ». www.morphology.dp.ua. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 27-ին.
  3. Sharov, Ihor (2004). «100 vyznachnykh mist︠s︡ʹ Ukraïny : navchalʹnyĭ posibnyk». Vyd-vo "ArtEk". Վերցված է 2022 թ․ մարտի 27-ին.
  4. «Умер выдающийся украинский хирург Александр Шалимов». korrespondent.net (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 27-ին.
  5. «Про відзначення нагородами України з нагоди 8-ї річниці незалежності України». Офіційний вебпортал парламенту України (ուկրաիներեն). Վերցված է 2022 թ․ մարտի 27-ին.
  6. «Про нагородження відзнакою Президента України - орденом "За заслуги"». Офіційний вебпортал парламенту України (ուկրաիներեն). Վերցված է 2022 թ․ մարտի 27-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Շալիմով» հոդվածին։