Վիկտոր Անդրեևիչ Յուշչենկո (ուկր.՝ Віктор Андрійович Ющенко , փետրվարի 23, 1954(1954-02-23)[1], Խորուժևկա, Նեդրիգայլովի շրջան, Սումիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի պետական և քաղաքական գործիչ, Ուկրաինայի վարչապետը 1999-2001 թվականները, Ուկրաինայի նախագահը 2005-2010 թվականներին։

Վիկտոր Յուշչենկո
ուկր.՝ Віктор Андрійович Ющенко
Viktor Yushchenko by Tasnimnews 01 (cropped).jpg
 
Կուսակցություն՝ Our Ukraine?, ԽՄԿԿ և People's Democratic Party?
Կրթություն՝ West Ukrainian National University?
Գիտական աստիճան՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ տնտեսագետ, քաղաքական գործիչ և բանկիր
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր փետրվարի 23, 1954(1954-02-23)[1] (67 տարեկան)
Ծննդավայր Խորուժևկա, Նեդրիգայլովի շրջան, Սումիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Ukraine.svg Ուկրաինա
Ի ծնե անուն ուկր.՝ Віктор Андрійович Ющенко
Ամուսին Kateryna Yushchenko?
 
Կայք՝ razom.org.ua
 
Ինքնագիր Viktor Yushchenko's signature.svg
 
Պարգևներ

Սպիտակ Արծվի շքանշան, Ուկրաինայի գիտության և տեխնոլոգիաների պետական մրցանակ, Ֆինլանդական Սպիտակ Վարդի շքանշան, Ֆիլադելֆիայի ազատության մեդալ, Չաթամ Հաուսի մրցանակ, Խիզախության դրսևորման մրցանակ, Ճանաչման Խաչ, Երեք աստղերի 1-ին կարգի շքանշան շղթայով, Ուկրաինայի պատվավոր տնտեսագետ, Ուկրաինայի անկախության 25-րդ տարելիցի հոբելյանական մեդալ, Ուկրաինայի նախագահի պատվո նշան շքանշան, Վիտաուտաս Մեծի շքանշան ոսկե շղթայով, Տոմիսլավ արքայի օրդեն, Հունգարիային մատուցած ծառայությունների համար շքանշանի Մեծ խաչ շղթայով, Հեյդար Ալիևի շքանշան, Սերովբեների արքայական շքանշան, Իսմոիլի Սոմոնի շքանշան, Հարավային Խաչի շքանշան, Սուրբ Գեորգիի հաղթանակի շքանշան, Ոսկե գեղմի շքանշան, Վեածնունդի շքանշանի Մեծ խաչի ասպետ, Մուկաչևոյի պատվավոր քաղաքացի, Փայլատակման պրեզիդենտական օրդեն, Լյուբլինյան կաթոլիկ համալսարանի պատվավոր բժիշկ, honorary doctor of the Maria Curie-Skłodowska University? և Լյուբլինյան կաթոլիկ համալսարանի պատվավոր բժիշկ

Մանկություն և ընտանիքԽմբագրել

Ծնվել է 1954 թվականի փետրվարի 23-ին Սումի մարզի Նեդրիգայլովսկի շրջանի Խորժևկա գյուղում՝ ուսուցիչների ընտանիքում։ Ըստ Ուկրաինայի ԳԱԱ Պատմության ինստիտուտի ծագումնաբանական և հերալդիկական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վիկտոր Տոմազովի հոդվածում հրապարակված պնդման՝ Յուշչենկոյի ընտանիքը կազակական ծագում ուներ[2]։

  • Հայր՝ Անդրեյ Անդրեևիչ (1919-1992 թվականներ), Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Օսվենցիմի և այլ գերմանական համակենտրոնացման ճամբարների բանտարկյալ։ Պատերազմից հետո անգլերեն է դասավանդել դպրոցում։
  • Մայր՝ Վարվառա Տիմոֆեևնա (1918-2005 թվականներ), ֆիզիկայի և մաթեմատիկայի դասախոս (մահացել է որդու երդմնակալությունից ընդամենը մեկ շաբաթ անց)։
  • Ավագ եղբայր՝ Պետրո Անդրեևիչ (ծնվել է 1946 թվականի սեպտեմբերի 15-ին[3]), Ուկրաինայի IV-VI գումարումների ժողովրդական պատգամավոր։

Գյուղի դպրոցի ուսուցիչների հիշողություններով, ապագա նախագահը լավ և ջանասեր տղա էր՝ առաջնորդության ձգտմամբ[4]։

Գործունեությունը 1975-1999 թվականներինԽմբագրել

1975 թվականին Յուշչենկոն ավարտել է Տերնոպոլի ֆինանսատնտեսագիտական ինստիտուտը։ Դիպլոմը ստանալուց հետո երկու ամիս (օգոստոս-սեպտեմբեր) աշխատել է Իվանո-Ֆրանկովսկի մարզի Յավորով գյուղում որպես կոլխոզի գլխավոր հաշվապահի տեղակալ, այնուհետև զորակոչվել է բանակ։ 1976 թվականին վերադարձել է բանակից։ 1977 թվականին անդամակցել է ԽՄԿԿԿ-ին և նրա շարքերում մնացել ընդհուպ մինչև կուսակցության լուծարումը։

1976 թվականի դեկտեմբերին որպես տնտեսագետ աշխատանքի է անցել ԽՍՀՄ պետական բանկի շրջանային բաժանմունքում՝ Սումի մարզի Բելոպոլի շրջանի Ուլյանովկա գյուղում։ 1984 թվականին ավարտել է Ուկրաինայի էկոնոմիկայի և գյուղատնտեսության կազմակերպության ասպիրանտուրան[5]։ 1985 թվականի հուլիսից աշխատել է ԽՍՀՄ պետական բանկի գյուղատնտեսության վարկավորման և ֆինանսավորման բաժնում և տեղափոխվել է Կիև։

1993 թվականի հունվարի 26-ին Վադիմ Գետմանի առաջարկով առաջադրվել է Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավարի պաշտոնում և այդպիսով դարձել  ազգային բանկի երրորդ ղեկավարը անկախության ընթացքում։ Եղել է Ուկրաինայում դրամական բարեփոխումների հիմնական կատարողներից մեկը ազգային արժույթի՝ գրիվնայի շրջանառության մեջ դնելուց հետո ստեղծվել է պետական գանձարան։

Անատոլի Գալչինսկու պնդմամբ՝ «Ազգային բանկի փաստացի ղեկավարը Յուշչենկոն չէր։ Եթե պետք էր ինչ-որ հարցեր լուծել, դրանք լուծվում էին ոչ թե ղեկավարի, այլ նրա առաջին տեղակալ Ստելմահի հետ»[6]։

1996 թվականին երկրում Ազգային բանկը իրականացրել է դրամական բարեփոխումներ։ Վիկտոր Յուշչենկոն, լինելով բանկի ղեկավարի պաշտոնում, հրապարակավ իր վրա է վերցրել անձնական պատասխանատվություն այն բանի համար, որ այդ բարեփոխումը ֆիսկալ չի լինի, և ոչ ոք դրա արդյունքում չի տուժի։ Իր խոսքը պահելով՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից ստացել է «Տարվա լավագույն բանկիրի» կարգավիճակ։

1997 թվականին «Global Finance» ամսագրի վարկածով զբաղեցրել է 6-րդ տեղը աշխարհի լավագույն բանկիրների վարկանիշում։

1998 թվականին Յուշչենկոն Ուկրաինայի բանկային գործի ակադեմիայում պաշտպանել Է «Ուկրաինայում փողի առաջարկի և պահանջարկի զարգացումը» թեմայով ատենախոսություն և ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի աստիճան[7]։

Յուշչենկոն ազգային բանկի ղեկավարի պաշտոնից հեռացել է 1999 թվականի դեկտեմբերին՝ գլխավորելով Ուկրաինայի կառավարությունը։

Ուկրաինայի վարչապետ (1999-2001)Խմբագրել

 
Ուկրաինայի վարչապետ Վ. Ա. Յուշչենկոն և ՌԴ նախագահի պաշտոնակատար Վ. Վ. Պուտինը, Մոսկվա, Կրեմլ, 2000 թվականի հունվարի 21

1999 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ մասնակցել է Լեոնիդ Կուչմայի նախընտրական քարոզարշավին։ 1999 թվականի դեկտեմբերից մինչև 2001 թվականի ապրիլ Յուշչենկոն եղել է Ուկրաինայի վարչապետը։

Ի տարբերություն նախորդ բոլոր վարչապետների՝ Յուշչենկոն իրեն բավականին անկախ է պահել նախագահ Կուչմայի նկատմամբ և բավական նորարարական քաղաքականություն է վարել (առաջին հերթին՝ տնտեսության ոլորտում)․ Յուշչենկոյի առաջին քայլը աշխատավարձերի և կենսաթոշակների բյուջետային վճարումների համար «առևտրային բանկերից վերցված կարճաժամկետ վարկերի» օգտագործման պրակտիկայից հրաժարվելն էր։

Խորհրդարանական ընտրություններ (2002)Խմբագրել

Վիկտոր Յուշչենկոյի քաղաքական գործունեության բեկումնային պահն են դարձել 2002 թվականի խորհրդարանական ընտրությունները, որտեղ Յուշչենկոն առաջին անգամ հանդես է եկել որպես քաղաքական ուժի առաջնորդ, այդ ընտրություններում ստեղծվել է «Մեր Ուկրաինան» դաշինքը։ Նա զբաղեցրել է առաջին տեղը՝ հավաքելով 23,6 % (ընդամենը 112 մանդատ)։

2004 թվականի նախագահական ընտրություններԽմբագրել

 
Վիկտոր Յուշչենկոն իր երեխաների և կնոջ հետ Կիևի Մայդանում, 28.11.2004

2004 թվականի հուլիսի 3-ին սկսվել է Ուկրաինայի նախագահի ընտրությունների քարոզարշավը։

2004 թվականի հուլիսի 6-ին Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի № 136 որոշմամբ գրանցվել է որպես ինքնաառաջադրված թեկնածու Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար։ Նախընտրական արշավի ընթացքում, ենթադրաբար, սեպտեմբերի 5-ին, թունավորվել է օրգանիզմում դիօքսինի զգալի չափաբաժնի առկայության պատճառով, ինչի հետևանքով մի քանի շաբաթ անց Վիկտոր Յուշչենկոյի արտաքին տեսքն այլանդակվել է, գրեթե մեկ ամիս Յուշչենկոն չի կարողացել (առողջական վիճակի պատճառով) ելույթ ունենալ հանրահավաքներում, և նրա վարկանիշը փոքր-ինչ նվազել է։ Դիօքսինային թունավորումից հետո մարմնի աստիճանական վերականգնման գործընթացը շարունակվում է մինչ օրս։ «Ռեգիոնների կուսակցությունը», Կոմունիստական կուսակցությունը, նախագահ Կուչմայի վարչակազմը (Յուշչենկոյի թունավորման առաջին օրերից, երբ նա կյանքի ու մահվան եզրին էր) պնդում էին, որ Յուշչենկոն ընդամենը թունավորվել է «սուշի» ուտեստից, իսկ 2009 թվականի ամռանը Ժվանիան (որը մինչ այդ վիճել էր Յուշչենկոյի հետ) անսպասելիորեն հայտարարել էր, որ թունավորում չի եղել[8][9]։ 2019 թվականին հանցակազմի բացակայության մասին տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի գլխավոր զինդատախազ Անատոլի Մատիոսը[10]։

 
Վիկտոր Յուշչենկոն և Ալեքսանդր Մորոզը Նարնջագույն հեղափոխության ժամանակ

2004 թվականի հոկտեմբերի 31-ի նախագահական ընտրությունների առաջին փուլում Յուշչենկոն հավաքել է ձայների 39,87 %-ը, ինչը մի փոքր ավելի էր, քան Յանուկովիչը (ԿԸՀ-ի ձայների հաշվարկի գործընթացը տևել է երեք շաբաթ)։

Նոյեմբերի 21-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, ԿԸՀ-ի հայտարարության համաձայն Յուշչենկոն հավաքել էր ձայների 46,69 %-ը և զբաղեցրել 2-րդ տեղը։ Սակայն նա որոշման հետ չի համաձայնել և հայց է ներկայացրել Ուկրաինայի Գերագույն դատարան՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողությունները հակաիրավական ճանաչելու և ընտրությունների կեղծման զանգվածային փաստերը ճանաչելու մասին։

Դեկտեմբերի 3-ին Ուկրաինայի Գերագույն դատարանը քվեարկության երկրորդ փուլի արդյունքները ճանաչել է «ընտրողների իրական կամարտահայտությանը չհամապատասխանող» և որոշել է կրկնել դեկտեմբերի 26-ի քվեարկությունը։

2005 թվականի հունվարի 10-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ճանաչվել է «քվեարկության երկրորդ փուլի» հաղթող՝ հավաքելով 15 115 712 ձայն (ընտրողների 51,99 %-ը) և պաշտոնապես հայտարարվել է Ուկրաինայի երրորդ նախագահ։

Յուշչենկոյի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել 2005 թվականի հունվարի 23-ին[11]։

Գործունեություն նախագահի պաշտոնումԽմբագրել

Ուկրաինայի նախագահի քարտուղարությունը ստեղծվել է Վիկտոր Յուշչենկոյի կողմից 2005 թվականի հունվարի 24-ին՝ նախագահական երդմնակալությունից հետո, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի վերակազմավորման ճանապարհով։ Տարբեր ժամանակներում քարտուղարությունը գլխավորել են Ալեքսանդր Զինչենկոն, Օլեգ Ռիբաչուկը, Վիկտոր Բալոգան[12][13][14] և Վերա Ուլյանչենկոն[15]։ Վիկտոր Յուշչենկոյի գրասենյակի աշխատակիցների ընդհանուր թիվը, ըստ պաշտոնական տվյալների, գերազանցել է 600-ը[13][16]։ Պետական բյուջեից նրա աշխատակազմի պահպանման ծախսերը գնահատվել են 1,6 միլիարդ գրիվնա տարեկան, ինչը զգալիորեն գերազանցել է Գերագույն ռադայի (1 միլիարդ) և նախարարների կաբինետի (0,5 միլիարդ) պահպանման ծախսերը[17]։ Ուկրաինայի նախագահի քաղաքական ընդդիմախոսների քարտուղարության գործունեությունը նշվում է Վիկտոր Յուշչենկոյի՝ 2008 թվականի վերջին նախագահական խիստ ցածր վարկանիշի գլխավոր պատճառների թվում[18]։

2008 թվականի հոկտեմբերի վերջին Վիկտոր Յուշչենկոն նախաձեռնել էր իշխանության պետական ապարատի պահպանման բյուջետային ծախսերի կրճատում Կենտրոնական և տեղական մակարդակներում, ինչպես նաև նախագահի քարտուղարությունում՝ հանդես գալով ոչ ռացիոնալ բնույթի ծախսերի արմատական կրճատման օգտին։

Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը ֆինանսական ճգնաժամին հակազդելու միջոցների մասին գործողության մեջ դնելուց 10 օր անց Յուշչենկոն հրամանագիր է ստորագրել բյուջեի ծախսերի նվազեցման և պետության ղեկավարի գործունեությունն ապահովող կառույցների հաստիքների կրճատման մասին։

Իր հրամանագրով նախագահը որոշել է կրճատել նախագահի քարտուղարության աշխատողների թվաքանակը՝ մինչև 550, ԱԱՊԽ աշխատակազմից՝ մինչև 210, գործերի պետական կառավարումից՝ մինչև 160 մարդ[19][20]։

Արտաքին քաղաքականությունԽմբագրել

 
ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը (ձախից) և Վիկտոր Յուշչենկոն 2008 թվականի ապրիլի 1-ին Կիևում կայացած հանդիպումից հետո[21]

Վարվող արտաքին քաղաքականության մեջ Յուշչենկոն նախապատվությունը տալիս էր ԵՄ-ի և ԱՄՆ-ի, ինչպես նաև եվրոպական և հյուսիսատլանտյան գրացիիայի հետ մերձեցմանը։ Արևելյան Եվրոպայում ՀՀՊ տեղակայման հարցում աջակցել է ԱՄՆ-ն։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահ Մեդվեդևի կարծիքով, Յուշչենկոյի նախագահության տարիներին Ուկրաինան հեռացել է Ռուսաստանի բարեկամութֆյան և գործընկերության սկզբունքներից։ Մի շարք ուկրաինացի և ռուս քաղաքագետներ Վ. Յուշչենկոյի քաղաքականությունը բնութագրել են որպես «հակառուսական»[22][23]։

 
Լեհաստանի նախագահ Կվասնևսկու և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի գրկախառնությունը, Դավոս, 2005 թվական

Նա կոչ է արել Ռուսաստանի Դաշնությանը վաղաժամկետ վերադարձնել ուկրաինական պարտքը անկախության առաջին տարիներին սպառված գազի համար և անցնել շուկայական հարաբերությունների Ղրիմում ռուսական Սևծովյան նավատորմի գտնվելու հարցում[24][25][26][27][28][29]։

2010 թվականին մասնակցել է Ուկրաինայի նախագահի ընտրություններին որպես ինքնաառաջադրված թեկնածու։ 2010 թվականի հունվարի 17-ի ընտրությունների առաջին փուլում հավաքել է ընտրողների ձայների 5,45 %-ը՝ հավաքած ձայների թվով զբաղեցնելով 5-րդ տեղը։ Սա համաշխարհային պատմության մեջ գործող նախագահի հավաքած ձայների նվազագույն տոկոսն էր[30][31]։ Այնուամենայնիվ, Յուշչենկոն իր նախագահության ժամանակը լավագույնն է համարում Ուկրաինայի պատմության մեջ[32]։

Հարկ է նշել, որ 2006 թվականի օգոստոսի 4-ից մինչև նախագահության ժամկետի ավարտը (2010 թվականի փետրվարի 25) Յուշչենկոյի փաստացի իշխանությունը՝ որպես երկրի առաջնորդ, սահմանափակված էր. նրա լիազորությունները նա ստիպված էր կիսել նախարարների կաբինետի ոչ լոյալ ղեկավարության հետ (վարչապետներ՝ Յանուկովիչ և Տիմոշենկո)։ Նախագահի ազդեցությունը նախարարների կաբինետում նշանակվելու և այդ մարմնի քաղաքականության վրա թուլացել է քաղաքական ֆորմայի ուժի մեջ մտնելու, ինչպես նաև նախարարների կաբինետի ղեկավարների հետ անձնական առճակատման պատճառով։

Յուշչենկոյի նախագահությունը ժամանակագրական կարգովԽմբագրել

  • 2005 թվականի ձմեռ-գարուն, ներքին քաղաքականության մեջ «նարնջագույն հեղափոխության» հաղթանակի հետ կապված էյֆորիան աստիճանաբար փոխվում էր տարբեր քաղաքական խմբերի միջև հակամարտություններով, որոնք նպաստել են ընտրություններում Յուշչենկոյի հաղթանակին[33]։ Առաջին ամիսներին Յուշչենկոն ամբողջությամբ փոխել է մարզային վարչակազմերի ղեկավարներին (ընդհանուր առմամբ ազատվել է պետական կառավարման ավելի քան 18 հազար ծառայող), դատախազության մարմինները քրեական գործեր են վարել Յուշչենկոյի քաղաքական հակառակորդների դեմ[34][35], որոնք մեղադրվել են անջատողականության մեջ[36], կառավարությունը հայտարարել է նախկին իշխանության սեփականաշնորհման որոշումները չեղյալ հայտարարելու արշավի սկիզբը[37]։ Արտաքին քաղաքականության ոլորտում՝ Յուշչենկոն, հիացական ընդունելության է արժանացել արևմուտքում, ԱՄՆ-ն և Եվրամիությունը խոստանում էին Ուկրաինան ճանաչել շուկայական տնտեսություն ունեցող երկիր; ԱՊՀ-ի և Ռուսաստանի հետխորհրդային տարածքում վերածնվում է ՎՈւԱՄ-ը (Վրաստան-Ուկրաինա-Ադրբեջան-Մոլդովա)[38]։ Ավելի ուշ կոնֆլիկտ է բորբոքվել ռուսական «Գազպրոմի» հետ, որի ղեկավարությունը հայտարարում է ուկրաինական տարածքում ստորգետնյա գազապահեստարաններից ռուսական գազի անհետացման մասին[39]։
  • 2005 թվականի ամառ, Վիկտոր Յուշչենկոն ստիպված էր կարգավորել «Նարնջագույն հեղափոխության» դաշնակիցների միջև առկա հակամարտությունները և միջամտել Տիմոշենկոյի կառավարության տնտեսական որոշումներին։ Հայտարարված մասշտաբային ռեպրեսիոն արշավը վերածվել է մեկ խոշոր սեփականաշնորհման մրցույթի («Կրիվորոժստալի») արդյունքների չեղարկման, սակայն իրականում զանգվածային բնույթ չի կրել[40][41][42][43]։ «Գազպրոմը» զգուշացրել է գազի գների կտրուկ բարձրացման մասին[39]։
  • 2005 թվականի աշուն-ձմեռ, Յուշչենկոն պաշտոնանկ է արել Յուլիա Տիմոշենկոյի կառավարությանը[44]։ Վարչապետի պաշտոնում Յուրի Եհանուրովի թեկնածությունն ապահովելու համար Յուշչենկոն ստիպված էր հուշագիր կնքել «Ռեգիոնների կուսակցության» առաջնորդ Վիկտոր Յանուկովիչի հետ, որը նախատեսում էր նաև Յանուկովիչի կողմնակիցների քրեական պատասխանատվությունից ազատման հետ կապված հարցեր[45][46] (դրանից հետո Յուշչենկոյի անձնական վարկանիշը զգալիորեն նվազել է[47])։ Մինչդեռ «Գազպրոմի» հետ բանակցությունները փակուղի են մտել։ Ուկրաինան ի վիճակի չէր վճարել ներկայացված հաշիվները, իսկ Ռուսաստանը հրաժարվում էր շարունակել «սուբսիդավորել ուկրաինական տնտեսությունը»։ Արտաքին քաղաքականության մեջ ստեղծվել է, այսպես կոչված, ժողովրդավարական ընտրության համագործակցություն։
  • 2006 թվականի ձմեռ, Նոր տարին սկսվել է միջազգային սկանդալով. Ռուսաստանը մեղադրել է Ուկրաինային տարանցիկ գազատարներից ռուսական գազի չարտոնված ընտրության մեջ[39]։ Գազի վերաբերյալ շտապ կարգով ձեռք բերված համաձայնությունը երկրի ներսում սկանդալի է հանգեցրել։ Յուշչենկոյի վաղեմի հակառակորդներն ու նախկին դաշնակիցները, միավորվելով Գերագույն ռադայում, կառավարության հրաժարականի մասին որոշում են ընդունել։ Յուշչենկոն չի զիջել ճնշումներին և գործող կառավարությունը վերածվել է «ժամանակավոր կառավարության»[39][48][49]։ Արտաքին քաղաքականության մեջ Ուկրաինան հայտարարել է հետխորհրդային տարածքում խաղաղարարի դերում Ռուսաստանին փոխարինելու մտադրության մասին[50]։
  • 2006 թվականի ամառ, ընտրություններին վերջին պահին ՈՒՍԿ-ն անցել է «Ռեգիոնների կուսակցության» կողմը, ինչը հանգեցրել է այսպես կոչված «հակաճգնաժամային կոալիցիայի» ստեղծման[49][51]։ Յուշչենկոն երկար դիմադրել է անխուսափելիին և փորձել է «ընդլայնել» կառավարական կոալիցիան «Մեր Ուկրաինայի» հաշվին։ Այն ամենը, ինչ նրան հաջողվել է անել, դա ընդդիմախոսներին համոզելն էր ստորագրել «Ազգային միասնության ունիվերսալ»-ը։ Յուլիա Տիմոշենկոն հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը, Սիմոնենկոն այն վերապահումներով է ստորագրել[49]։
  • 2006 թվականի աշուն-ձմեռ, կառավարական կոալիցիայի «ընդլայնման» շուրջ բանակցություններն ավարտվել են ձախողմամբ[52]։ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ չէ ՆԱՏՕ-ին անդամակցելուն և (2006 թվականի դեկտեմբերին) Գերագույն ռադայում որոշում է կայացրել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Բորիս Տարասյուկի, ինչպես նաև ներքին գործերի նախարար Յուրի Լուցենկոյի պաշտոնաթողության մասին[49]։ Ռուս ղեկավարները ընդառաջել են Յանուկովիչին գազի գնի հարցում[53]։ Այն իրավիճակում, երբ Գերագույն ռադայում մեծամասնություն կազմող կառավարությունը սկսել է իրականացնել իր սեփական քաղաքական գիծը, Յուշչենկոն ընդունել է մի շարք կադրային որոշումներ, որոնք, նրա կարծիքով, կարող էին փոխել իրավիճակը և ամրապնդել իր դիրքերը։ Սեպտեմբերին նա փոխարինել է իր քարտուղարության ղեկավար Վիկտոր Բալոգին[14], ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար է նշանակվել Դոնեցկի միլիարդատեր Վիտալի Գայդուկին[54]։ Արսենի Յացենյուկին հանձնարարել է համակարգել ուժային գերատեսչությունները[55]։
  • Հոկտեմբերին Վիկտոր Յուշչենկոն մասնակցել է «Մեր Ուկրաինան» Ժողովրդական միության III համագումարին, որտեղ խիստ քննադատության է ենթարկել կուսակցության ղեկավարությանը և առաջարկել է ձևավորել կուսակցության նոր ղեկավար մարմիններ[56]։ Դեկտեմբերի 7-ին Կուսակցության քաղխորհուրդը խորհրդի նախագահ է ընտրել Վիկտոր Բալոգին[57]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. Корни политиков: атаман из Хоружевки и Кужель-Долгорукая
  3. Ющенко Пётр. Досье
  4. Татьяна Ивженко. «Я никому ничего не должен». — Независимая Газета, 07.02.2005. — № 23
  5. Инаугурация Виктора Ющенко пройдет в Раде и на майдане
  6. «Анатолий Гальчинский: «Все премьер-министры в Украине были техническими» - Журнал Forbes - Журнал - Forbes.ua, Форбс Украина»։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-22-ին։ Վերցված է 2013-01-16 
  7. «Национальная библиотека Украины им. Вернадского. Сканированный лист диссертации Ющенко»։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-05-ին։ Վերցված է 2009-01-14 
  8. Следственная комиссия: Нет доказательств, что Ющенко отравили умышленно, Regnum
  9. Дружину Ющенка і секретаріат звинувачують у фальсифікації у справі про отруєння Archived 2009-09-22 at the Wayback Machine., «Украинская правда», 19.09.2009 13:20
  10. «Доказательств отравления Ющенко так и не нашли – Матиос»։ Зеркало Недели։ 2019-07-30 
  11. Виктор Ющенко вступил в должность президента Украины
  12. «УКРИНФОРМ»
  13. 13,0 13,1 «Как изменялся Секретариат президента «ЮРИСТ.org.ua» 05/12/05»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-30-ին։ Վերցված է 2009-01-08 
  14. 14,0 14,1 Балога. Новий фаворит Ющенка «Украинская правда» 19.09.2006 00:06
  15. Киев отреагировал на обращение Медведева Archived 2009-08-16 at the Wayback Machine., «mail.ru», 12.08.2009
  16. КТО УПРАВЛЯЕТ ПРЕЗИДЕНТОМ? «Коминформ» 01.12.2008
  17. Содержать Ющенко и его структуры станет ещё дороже // «Украинская правда», 18.09.2008
  18. [1] Archived 2008-09-11 at the Wayback Machine. «INTV», 09.09.2008
  19. Ющенко сократил четверть своих работников — Корреспондент
  20. Ющенко уволил всех советников — экономия около 100 тысяч ежемесячно — Украинская правда
  21. President Bush Participates in Joint Press Availability with President Viktor Yushchenko of Ukraine
  22. Фомин А. И. Русофобия лишает Украину будущего(ռուս.) // Свободная мысль : Журнал. — 2010. — № 1. — ISSN 0869-44435.
  23. Моро Г. И. Президентские выборы на Украине: реалии и перспективы развития российско-украинских отношений(ռուս.) // Российский институт стратегических исследований. Проблемы национальной стратегии : Журнал. — 2010. — № 2. — С. 69—79. — ISSN 2079-3359.(չաշխատող հղում)
  24. Президент президентові — борг finance.ua, 24.11.2008 11:00
  25. Прося у нищего на хлеб, богатым подаём на бедность Валентина САМАР «Зеркало недели» № 26 (705) 12 — 18 июля 2008
  26. Ющенко вважає за необхідне збільшити розмір орендної плати для ЧФ РФ «NEWSru.ua» 28 серпня 2008 р., 09:31
  27. Уряд може достроково погасити борг Росії для перегляду орендної плати ЧФ «NEWSru.ua» 13 вересня 2008 р., 18:31
  28. Президент говорить про виплату боргу Росії і перехід на ринкові відносини з питання ЧФ «NEWSru.ua» 12 вересня 2008 р., 14:40
  29. Ющенко просить виділити 7,5 млрд грн. на погашення «газового боргу» перед РФ «Економічна правда» 12.09.2008 14:21
  30. Кому достанется трезубец // Труд, 19 января 2010
  31. Ющенко войдет в мировую историю со своим результатом на выборах // Regnum, 17 января 2010
  32. Корреспондент.net: Ющенко объявил время своего президентства лучшим в истории независимой Украины, 25.10.1981
  33. Стенограма прес-конференції президента України Віктора Ющенка «Прес-служба президента України Віктора Ющенка» 29.04.2005 20:57
  34. Ющенко взял за образец пресс-конференции Путина Страна.Ру — Украина. Ру 13 мая 2005
  35. Тимофей Мотренко: «Какая бы коалиция ни сформировала правительство, кадровые чистки повториться не должны» Archived 2009-07-13 at the Wayback Machine. Тимофей Мотренко «Зеркало недели» № 20 (599) 27 мая — 2 июня 2006
  36. Ющенко покарає сепаратистів, а Луценко призначив Клюєва в УМВС «Украинская правда» 10.02.2005 14:20
  37. Реприватизація: ліки чи хвороба? Ігор МАСКАЛЕВИЧ «Зеркало недели» № 9 (537) 12 — 18 березня 2005
  38. Ющенко буде раціоналізувати СНД, і готує з Саакашвілі нові проекти(չաշխատող հղում) «Украинская правда» 25.03.2005 17:48
  39. 39,0 39,1 39,2 39,3 Геоэкономические итоги «большой газовой войны» Станислав Белковский «Lenta.ru» 20.02.2006, 16:10:50
  40. Тимошенко таки почала реприватизацію «Криворіжсталі»(չաշխատող հղում) «Украинская правда» 11.06.2005 18:28
  41. Поствиборча риторика в Україні. Час перевірки реальності «Украинская правда» 05.04.2006 11:27
  42. Ющенко советует Литвину читать «Экономикс» «Украинская правда» 09.11.2005 17:46
  43. Реприватизації не буде, заявляє Ющенко і підтверджує свою повну згоду з Тимошенко «Украинская правда» 22.02.2005, 19:47
  44. Тимошенко на Інтері: «Мене підставило оточення Ющенка» Archived 2009-03-10 at the Wayback Machine. «Украинская правда» 09.09.2005 20:28
  45. Меморандум Ющенка-Януковича унеможливлює прозорі й чесні вибори — КВУ(չաշխատող հղում) «expres.ua» Четвер, 22 вересня, 2005
  46. Колишній посол Пайфер коментує затвердження Єханурова «Голос Америки» 22/09/2005
  47. Первые годы президентства: сравниваем - портал новостей LB.ua
  48. Мемуари одного року, або 12 миттєвостей із життя української політики Юлия Тимошенко «Зеркало недели» № 50 (629) 30 грудня — 5 січня 2007
  49. 49,0 49,1 49,2 49,3 Ющенко Виктор, материал из «Лентапедии» «Lenta.ru»
  50. Українських миротворців можуть відправити до Грузії «Украинская правда» 18.02.2006 15:54
  51. РЕГІОНИ, СОЦІАЛІСТИ І КОМУНІСТИ СТВОРИЛИ АНТИКРИЗОВУ КОАЛІЦІЮ «Украинская правда» 07.07.2006 18:54
  52. Партія регіонів — найуспішніша правляча партія новітньої доби України Сайт Партии регионов. 26.10.2007, 09:38
  53. Янукович заморозил газ «Взгляд» 28 сентября 2006, 09:52
  54. Виталий Гайдук
  55. Реформа СБУ: просветление и обрезание «Зеркало недели» № 45 (624) 25 ноября — 1 декабря 2006
  56. У Києві розпочався III з'їзд політичної партії "Народний Союз «Наша Україна» Archived 2010-11-15 at the Wayback Machine. «Національна радіокомпанія України» 21-10-2006 12:00
  57. Балога з четвертої спроби отримав «Нашу Україну» Archived 2007-01-25 at the Wayback Machine. «Украинская правда» 07.12.2006 18:40