Ալեքսանդր Լակիեր

ռուս պատմաբան

Ալեքսանդր Բորիսի Լակիեր (ռուս.՝ Александр Борисович Лакиер, ապրիլի 29 (մայիսի 11), 1824 կամ ապրիլի 30 (մայիսի 12), 1825[1], Տագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 28 (փետրվարի 9), 1870 կամ հունվարի 27 (փետրվարի 8), 1870[1], Տագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն), ռուս պատմաբան, ռուսական հերալդիկայի (նիշագիտության) առաջին դասակարգողը[փա՞ստ]:

Ալեքսանդր Լակիեր
Դիմանկար
Ծնվել էապրիլի 29 (մայիսի 11), 1824 կամ ապրիլի 30 (մայիսի 12), 1825[1]
ԾննդավայրՏագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 28 (փետրվարի 9), 1870 կամ հունվարի 27 (փետրվարի 8), 1870[1]
Մահվան վայրՏագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՏագանրոգ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1845)[1]
Մասնագիտությունպատմաբան, heraldic artist և զինանշանագետ
 Alexander Lakier Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Լակիերը ծնվել է 1824 թվականին, Տագանրոգ քաղաքում։ 1835 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել ու բնակություն է հաստատել է Մոսկվայում։ Հաշվի առնելով հոր՝ Բորիս Լվովիչի աստիճանակարգը՝ Լակիերների տոհմը ներառվել է Մոսկվայի նահանգի ազնվականների տոհմագրքում։

1845 թվականին Ալիքսանդրը գերազանց առաջադիմությամբ ավարտել է Մոսկվայի համալսարանը, ստացել ոսկե մեդալ ու թեկնածուի աստիճան և խնդրագիր է ներկայացրել մայրաքաղաքում՝ նախարարություններից մեկում ծառայության ընդունվելու համար։ Կարիերան սկսել է Պետերբուրգում՝ արդարադատության նախարարության քաղաքացիական բաժանմունքում՝ որպես սեղանի պետի կրտսեր օգնական։ Մեկ տարի անց դարձել է սեղանի պետ, ևս մեկ տարի անց՝ բաժանմունքի պետ, տիտղոսավոր խորհրդական։ 1850 թվականին նա արդեն կոլեգիալ խորհրդական էր, իսկ մինչ այդ՝ 1848 թվականին Մոսկվայի համալսարանում պաշտպանել էր մագիստրոսական թեզը՝ «Վոտչինաների և կալվածքների մասին» թեմայով։ Ընդ որում՝ համարելով, որ նրա այդ աշխատությունը արժեքավոր է, կարևոր, լույս էին ընծայել առանձին գրքով։

1854 թվականի դեկտեմբերին Լակիերը «Կայսերական հնագիտական ընկերության նոթագրություններ» ժողովածուում / իսկ հաջորդ տարում՝ նաև առանձին գրքով/ հրատարակել է «Ռուսական հերալդիկա» աշխատությունը, որի համար նրան շնորհվել է հեղինակավոր Դեմիդովյան մրցանակ (բավական է նշել, որ այդ մրցանակի դափնեկիրների թվում են այնպիսի ականավոր գիտնականներ, ինչպես՝ քիմիական տարրերի պարբերական աղյուսակը հայտնագործած Դ. Մենդելեևը, բժշկագիտության հսկաներ Ն. Պիրոգովը, Ի. Սեչենովը...): Ծառայության մեջ նույնպես առաջ էր գնացել հսկայի քայլերով. արժանացել էր արքունի խորհրդականի բարձր աստիճանի և ծառայում էր որպես Սենատի երրորդ դեպարտամենտի առաջին բաժանմունքի քարտուղար։

1856-1858 թվականներին Ալեքսանդր Լակիերը ճանապարհորդել է Արևմտյան Եվրոպայում, Պաղեստինում, Ամերիկայում, ուղևորության ընթացքում իր ստացած տպավորությունների վերաբերյալ ընդարձակ գրառումներ կատարել ճամփորդական օրագրերում, որոնցից առանձին հատվածներ 1858 թվականին հրատարակվել են «Սովրեմեննիկ», «Ռուսսկի վեստնիկ», «Օտեչեստվեննիե զապիսկի» ամսագրերում։ Հաջորդ տարի՝ 1859 թվականին Պետերբուրգում հրատարակել է «Ճամփորդություններ Հյուսիսային Ամերիկայի նահանգներում, Կանադայում և Կուբայում» գիրքը։

1858 թվականի ողջ ամառն անց է կացրել Ռուսաստանի հարավում ու Կովկասում ճամփորդելով, այցելել է նաև հայրենի Տագանրոգ ու Կիև, իսկ սեպտեմբերին մեկնել է Պետերբուրգ, ծառայության անցել ներքին գործերի նախարարությունում. այստեղ զբաղվել է վիճակագրական աշխատանքներով, եղել է նաև գյուղացիների ազատագրման հանձնաժողովի արձանագրությունները խմբագրողը։

1859 թվականին ամուսնացել է երկրորդ անգամ (առաջին կինը՝ Օլգա Պետրովնա Պլետնյովան, մահացել էր դեռևս 1852 թվականին՝ 22 տարեկան հասակում), տեղափոխվել է բնակվելու երկրորդ կնոջ՝ Ելենա Մարկովնա Կոմնինո-Վարվացիի հորը պատկանող «Զոլոտայա կոսա» դաստակերտում և Տագանրոգում զբաղվել է փաստաբանությամբ։

1870 թվականի հունվարի 28-ին Ալեքսանդր Լակիերը հանկարծամահ է եղել (46 տարեկան հասակում)։ Շիրիմը, որ գտնվում է Տագանրոգի Հին գերեզմանատանը, 2014 թվականին վերականգնվել է։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • «Ալեքսանդր Լակիեր». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Լակիեր» հոդվածին։