Ալեքսանդր Ժուլին (ռուս.՝ Алекса́ндр Вячесла́вович Жу́лин, հուլիսի 20, 1963(1963-07-20), Կորոլյով, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս գեղասահորդ, հանդես է եկել Մայա Ուսովայի հետ։ Նրանք՝ 1992 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ («Միավորված թիմի» կազմում) և 1994 թվականի Խաղերի արծաթե մեդալակիրներ (ներկայացնում էին Ռուսաստանը)։ Բացի այդ, զույգը՝ աշխարհի, Եվրոպայի և ԽՍՀՄ չեմպիոններ։ Ներկա պահին գեղասահքի մարզիչ է։

Ալեքսանդր Ժուլին
Alexander Zhulin 2010 Trophée Eric Bompard.JPG
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Александр Вячеславович Жулин​
Մասնագիտացում՝գեղասահորդ, սառցի վրա պարող, figure skating choreographer և գեղասահքի մարզիչ
Երկիր՝Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 20, 1963(1963-07-20) (58 տարեկան)
Ծննդավայր՝Կորոլյով, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)՝

2006 թվականին Ժուլինը ստացել է ամերիկյան քաղաքացիություն[1]։

ԿարիերաԽմբագրել

 
Մայա ՈՒսովան և Ալեքսանդր Ժուլինը 1989թ.

Մայա Ուսովային Ժուլինի հետ զույգ դարձրեց Նատալյա Դուբովան՝ 1980 թվականին։ 1986 թվականի մայիսի 24-ին Մայան ու Ալեքսանդրն ամուսնացան։

Խորհրդային գեղասահքում երկար ժամանակ երկրորդ, նույնիսկ երրորդ դերում էին։ Սկզբում՝ Կլիմովա/Պոնոմարերենկո, Աննենկո/Սրետենսկի զույգերի, հետո Օքսանա Գրիշչուկ և Եվգենի Պլատով զույգերի հետ էին մրցակցում։ Միջազգային ասպարեզում, բացի նշված զույգերից, մրցակցում էին ֆրանսիացի Դյուշեներ զույգի հետ։ 1992 թվականին մարզվելու համար տեղափոխվեցին ԱՄՆ։

1992 թվականի Օլիմպիական խաղերից հետո ցանկանում էին ավարտել սիրողական կարիերան, բայց մարզիչը համոզեց մնալ մինչև հաջորդ օլիմպիական խաղերը, մանավանդ, որ մնացել էր սովորական չորս տարվա փոխարեն երկուսը։ Հաղթական էր զույգի համար 1993 թվականը, երբ նրանք հաղթեցին Եվրոպայի և աշխարհի առաջնություններում։ Սակայն մինչ Լիլեհամերում կայացած 1994 թվականի օլիմպիադան նրանք պարտվեցին Եվրոպայի առաջնությունում սառցադաշտ վերադարձած Թորվիլլին և Դինային, ինչպես նաև Գրիշչուկ/Պլատով զույգին։ Օլիմպիական խաղերում նրանք Գրիշչուկ/Պլատով զույգից հետո դարձան երկրորդը։

Պրոֆեսիոնալ կարիերաԽմբագրել

1994 թվականին, ավարտելով սիրողական կարիերան, Ժուլինը և ՈՒսովան անցան պրոֆեսիոնալ գեղասահքի և մինչև 1998 թվականի կեսերը մասնակցեցին տարբեր շոուների, թեև նրանք վաղուց ամուսիններ չէին։ Այնուհետև Ալեքսանդր Ժուլինը զույգ կազմեց Օքսանա Գրիշչուկի հետ և հյուրախաղերի շոուներով մեկնում էր նրա հետ։

Մասնակցել է Առաջին ալիքի (Ռուսաստան) հեռուստանախագծերին.

  • 2006թ.՝ «Աստղերը սառույցի վրա»՝ դերասանուհի Ինգեբորգա Դապկունայտեի հետ
  • 2007թ.՝ «Սառցե շրջան»՝ որպես մարզիչ
  • 2008թ.՝ «Սառցե շրջան-2»՝ որպես մարզիչ
  • 2009թ.՝ «Սառցե շրջան։ Գլոբալ տաքացում»՝ որպես մարզիչ
  • 2010թ.՝ «Սառույց և կրակ»՝ որպես մարզիչ
  • 2012թ.՝ «Սառցե շրջան։ Պրոֆեսիոնալների գավաթ»՝ որպես մարզիչ և գեղասահորդ
  • 2013, 2014թթ.՝ «Սառցե դարաշրջան-4,5»

Մարզչական գործունեությունԽմբագրել

Ավարտելով շրջագայությունները՝ Ժուլինը սկսեց մարզել պարային զույգեր։ Նրա հիմնական սաները մինչև 2006 թվականի Օլիմպիական խաղերի հաղթանակը Տատյանա Նավկան և Ռոման Կոստոմարովն էին։ Բացի նրանցից, նա մարզել է ադրբեջանական պարային զույգին՝ Քրիստին Ֆրեյզեր/Իգոր/Լուկանին, մենասահորդուհի Ալեքսանդրա Աբտային[2], ինչպես նաև համատեղ Եվգենի Պլատովի հետ՝ հրեա Գալիտ Հայթ/Սերգեյ Սախնովսկի զույգին[3] և եղբայր ու քույր Ռոման և Ալեքսանդր Զարեցկիներին[4]։

Մոսկվա վերադառնալուց հետո նա սկսել է աշխատել Ֆումիե Սուգուրիի[5], Անաստասիա Գրեբյոնկինայի և Վազգեն Ազրոյանի[6], Նատալյա Միխայլովայի և Արկադի Սերգեևի[7], Ելենա Իլյինայի և Նիկիտա Կացալապովի, Եկատերինա Բոբրովայի և Դմիտրի Սոլովյովի ու այլոց հետ։

2008-ից 2011 թվականներին նրա խմբում աշխատել են ֆրանսիացիներ Նատալի Պեշալան և Ֆաբիեն Բուրզան, ովքեր էլ Ալեքսանդր Ժուլինի ևւ Օլեգ Վոլկովի ղեկավարությամբ դարձան Եվրոպայի 2011 թվականի չեմպիոններ[8]։

ՊարգևներԽմբագրել

  • Շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի (մարտի 24, 2014 թվական)՝ Սոչիում 2014 թվականի XXII Օլիմպիական և XI Պարաօլիմպիական ձմեռային խաղերի պատրաստման, անցկացման կազմակերպման ու Ռուսաստանի ազգային հավաքականների հաջող ներկայացմանը ունեցած մեծ ներդրման համար[9]
  • Բարեկամության շքանշան (փետրվարի 22, 2007 թվական)՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, սպորտային մեծ նվաճումների համար[10]
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (ապրիլի 22, 1994 թվական)՝ 1994 թ. XVII ձմեռային օլիմպիական խաղերում սպորտային մեծ նվաճումների համար[11]
  • ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
  • Վաստակավոր մարզիչ

Անձնական կյանքԽմբագրել

1986 թվականին ամուսնացել է զուգընկերուհու՝ Մարիա ՈՒսովայի հետ։ Այդ ամուսնությունը տևել է մինչև 1990-ականների սկիզբը և մնացել անցյալում ավելի վաղ, քան կբաժանվեր հենց նույն պարային զույգը։

1994 թվականից անձնական հարաբերություններ են սկսվել և ապա 2000 թվականին ամուսնացել է գեղասահորդուհի Տատյանա Նավկայի հետ, ում էլ հենց այդ ժամանակ մարզում էր։ Հենց 2000 թվականին էլ ծնվել է նրանց դուստրը՝ Ալեքսանդրան։ Ընտանիքն ապրում էր Նյու Ջերսիում և Նյու Յորքում (ԱՄՆ), որտեղ էլ Ալեքսանդրն աշխատում էր որպես մարզիչ[1]։

2010 թվականին Նավկա/Ժուլին զույգը հայտարարեց ամուսնալուծության մասին։ Նշվում էր, որ ամուսնությունը, ըստ էության, տևել է 14 տարի[12]։

2012 թվականի մարտին «Սառցե շրջան։ Պրոֆեսիոնալների գավաթը» հեռուստաշոուի շրջանակներում ընտանեկան պատմության հետքերով նախկին ամուսինները ամուսնալուծությունից հետո առաջին ու վերջին անգամ հանդես եկան որպես պարային զույգ։ Հրաժեշտի ժանրային պարը կատարվեց «Ամեն ինչի համար շնորհակություն, լավ ընկեր...» ռոմանսի ներքո Ելիզավետա Ստյուարտի բանաստեղծությամբ «Մենք ապագայից ենք» ֆիլմից՝ Եկատերինա Կլիմովայի կատարմամբ։ Սառույց դուրս գալուց առաջ Ժուլինը հավաստիացրեց հանդիսատեսին, որ Տատյանան նախկինի պես մնում է իր մտերիմ ընկերը, իսկ այդ ասելուց ձայնը դողաց։ Օրիգինալ նոստալգիկ պարը իր «ենթատեքստով» տպավորիչ արձագանք գտավ մամուլում. այն համարեցին ռոմանտիկ և անկեղծ[13][14]։

2011 թվականին Ալեքսանդրն ամուսնացել է գեղասահորդուհի Նատալյա Միխայլովայի հետ[1]։

2013 թվականի հունվարին ծնվել է նրանց աղջիկը՝ Եկատերինան։

Հորական կողմից պապիկը՝ Ալեքսանդր Դմիտրիևիչ Ժուլինը (1913-1949), ծառայել է հրետանիում։ Հենց նրա պատվին էլ Ալեքսանդրը ստացել է իր անունը։

Սպորտային ձեռքբերումներԽմբագրել

  • Մ. ՈՒսովայի հետ
Մրցումներ/մրցաշրջան 1984—85 1985—86 1986—87 1987—88 1988—89 1989—90 1990—91 1991—92 1992—93 1993—94
Ձմեռային օլիմպիական խաղեր 3 2
Գեղասահքի աշխարհի առաջնություն 2 3 3 2 1
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 4 2 2 3 2 1 3
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 3 3 3 3 3 1
Ձմեռային ունիվերսիադայի մեդալակիրների ցուցակ 1 2
NHK Trophy|Турниры «NHK Trophy» 2 1 1 1

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Александр Жулин (2010-04)։ «История моей любви»։ Караван историй։ Վերցված է 2015-02-28 
  2. А.Абт(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  3. Г.Хайт и С.Сахновский(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  4. Зарецкие(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  5. Ф.Сугури(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  6. А.Гребёнкина и В.Азроян(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  7. Н.Михайлова и А.Сергеев(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  8. Н.Пешала и Ф.Бурза(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  9. Награждённые государственными наградами Российской Федерации
  10. Указ Президента Российской Федерации от 22.02.2007 № 204 «О награждении государственными наградами Российской Федерации»
  11. Указ Президента Российской Федерации от 22.04.1994 № 808 «О награждении государственными наградами Российской Федерации спортсменов, тренеров, работников физической культуры и спорта Российской Федерации по итогам XVII зимних Олимпийских игр 1994 года»
  12. Татьяна Навка: «Жулин поступил не по-мужски» Четырнадцатилетний брак знаменитых фигуристов подошел к концу — они подали документы на развод
  13. Навка вернулась к Жулину. По регламенту
  14. Кубок профессионалов, 2012. «За всё спасибо, добрый друг…»

Արտաքին հղումներԽմբագրել