Ալեքսանդր Զինովև
Ալեքսանդր Ալեքսանդրի Զինովև (ռուս.՝ Алекса́ндр Алекса́ндрович Зино́вьев, հոկտեմբերի 29, 1922[1][2][3][…], Chukhlomskoy Uyezd, Կոստրոմայի նահանգ, Խորհրդային Ռուսաստան - մայիսի 10, 2006[1][2][3][…], Մոսկվա, Ռուսաստան[4]), ռուս փիլիսոփա, գրող, սոցիոլոգ, հրապարակախոս։
Աղքատ գյուղացիական ընտանիքից է, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, 1950-1960-ականներին Խորհրդային Միությունում փիլիսոփայության վերածննդի խորհրդանիշերից մեկն էր։ Արևմուտքում իր սուր երգիծական «Բացատարած բարձունքներ» գրքի հրապարակումից հետո ձեռք է բերել համաշխարհային ճանաչվածություն, իսկ 1978 թվականին արտաքսվել է ԽՍՀՄ-ից և զրկվել խորհրդային քաղաքացիությունից։ Վերադարձել է Ռուսաստան 1999 թվականին։
Զինովևի ստեղծագործական ժառանգությունն ընդգրկում է շուրջ 40 գիրք, ներառելով գիտության մի շարք ճյուղեր, այդ թվում՝ սոցիոլոգիա, սոցիալական փիլիսոփայություն, մաթեմատիկական լոգիկա, էթիկա, քաղաքագիտություն։ Իր աշխատությունների մեծամասնությունը դժվար է դասակարգել որևէ ուղղվածության, տեղադրել որևէ շրջանակների մեջ, այդ թվում՝ ակադեմիական։ 1960-ականներին որպես ոչ դասական տրամաբանության հետազոտող հայտնի դառնալով, էմիգրացիայի ժամանակ Զինվիևը դարձել է պրոֆեսիոնալ գրող, իրեն առաջին հերթին համարելով սոցիոլոգ։ «Սոցիոլոգիական վեպի» բնօրինակ ժանրով գրված իր աշխատությունները հեղինակին արժանացրել են միջազգային գնահատության։ Հաճախ Զինովևին բնութագրում են որպես անկախ ռուս մտածող, 20-րդ դարի երկրորդ կեսի ռուսական սոցիալական մտքի ամենախոշոր, բնօրինակ, և հակասական ֆիգուրներից մեկը։
Հակաստալինիստ լինելով երիտասարդ տարիներից, Զինվիևը ողջ կյանքը ունեցել է ակտիվ քաղաքացիական դիրքորոշում, սեփական աշխատություններում խիստ քննադատության արժանացնելով սկզբում խորհրդային, հետագայում ՝ ռուսական և արևմտյան կարգերը, իսկ կյանքի վերջին հատվածում՝ գլոբալիզացիայի գործընթացը։ Զինովևի աշխարհընկալումը առանձնանում է իր տրագիզմով և վատատեսությամբ։ Ինչպես Արևմուտքում, այդպես էլ Ռուսաստանում, իր ոչ կոնֆորմիստական հայացքները արժանացել են խիստ քննադատության։
Կենսագրություն Խմբագրել
Ալեքսանդր Զինովևը ծնվել է ՌԽՖՍՀ Կոստրոմայի նահանգի Չուխլոմայի գավառի Պախտինո գյուղում (այժմ՝ ՌԴ Կոստրոմայի մարզի Չուխլոմայի շրջան)՝ վարպետ Ալեքսանդր Յակովլևիչի և Ապոլինարիա Վասիլիևնայի (ի ծնե՝ Սմիրնովա) ընտանիքում, լինելով նրանց վեցերորդ զավակը։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Vegetti Catalog of Fantastic Literature (իտալ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118826875 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.