Ալեքսանդր Եգորով
Ալեքսանդր Իլյիչ Եգորով (հոկտեմբերի 13 (25), 1883[1], Բուզուլուկ, Սամարայի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 23, 1939[2], Մոսկվա, ԽՍՀՄ), Խորհրդային Միության մարշալ (1935)։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։
Ալեքսանդր Եգորով ռուս.՝ Александр Ильич Егоров | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13 (25), 1883[1] |
Ծննդավայր | Բուզուլուկ, Սամարայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 23, 1939[2] (55 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Կազանի ռազմական ուսումնարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, սպա, ռազմական հրամանատար և Ֆելդմարշալ |
Ամուսին | Տալինա Եգորովնա[3] |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Alexander Yegorov Վիքիպահեստում |
Ավարտել է Կազանի հետևակային յունկերական ուսումնարանը (1905)։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին։ 1917 թվականից հարել է ձախ էսեռներին, որոնց հետ կապերը խզել է 1918 թվականի ամռանը։ Կարմիր բանակում ծառայել է 1918 թվականից։ Եղել է Ցարիցինը պաշտպանող 10-րդ, ապա՝ 14-րդ բանակի, Հարավային և Հարավ-Արևմտյան ռազմաճակատների զորքերի հրամանատար (1919-1920)։ Գլխավորել է Կիևի, Պետրոգրադի ռազմական օկրուգները, Կովկասյան կարմրադրոշ բանակը (1922-1924), իսկ 1924 թվականից՝ Ուկրաինայի և Ղրիմի զորքերը։ Եգորովը 1925-1926 թվականներին ռազմական կցորդ էր Չինաստանում։ 1927 թվականից եղել է Բելառուսիայի ռազմական օկրուգի հրամանատարը, 1931 թվականից ԲԳԿԲ-ի շտաբի պետը, 1935 թվականից՝ Գլխավոր շտաբի պետը, 1937-1938 թվականներին՝ ԽՍՀՄ Պաշտպանության ժողկոմի առաջին տեղակալը։ 1934 թվականից՝ ՀամԿ(բ) կ Կենտկոմի անդամության թեկնածու։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի 2, Վրացական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ Կարմիր դրոշի շքանշաններով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Егоров А.И.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Եգորով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 483)։ |