Ալեքսանդր Արբուզով

Ալեքսանդր Երմինինգելդովիչ Արբուզով (ռուս.՝ Александр Ерминингельдович Арбузов, օգոստոսի 30 (սեպտեմբերի 11), 1877, Q18765671?, Q42309007?, Q4430934?, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն - հունվարի 21, 1968(1968-01-21), Կազան, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային քիմիկոս։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1942), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1957)։ 1945–63-ին եղել է ՍՍՀՄ ԳԱ Կազանի մասնաճյուղի նախագահ։ Արբուզովը ղեկավարել է Կազանի համալսարանի (1915–30) և Կազանի քիմիա–տեխնոլոգիական ինստիտուտի (1930–63) օրգանական քիմիայի ամբիոնները։ Զբաղվել է ֆոսֆորօրգանական միացությունների, նաև կատալիզի, քիմիական տեխնոլոգիայի, քիմիայի պատմության և տաուտոմերիայի ուսումնասիրությամբ։ Նրա հայտնաբերած «Արբուզովի ռեակցիան» ֆոսֆորօրգանական միացությունների սինթեզման կարևոր եղանակներից է։ Արբուզովը ՍՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր էր (1943, 1947), ՍՍՀՄ II–VI գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 5, Կարմիր դրոշի շքանշաններով։

Ալեքսանդր Արբուզով
Александр Арбузов
A. E. Arbuzov 1914.jpg
Ծնվել էօգոստոսի 30 (սեպտեմբերի 11), 1877
Q18765671?, Q42309007?, Q4430934?, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 21, 1968(1968-01-21) (90 տարեկանում)
Կազան, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԱրսկոե գերեզմանատուն
Բնակության վայր(եր)Q55956472?[1]
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտությունքիմիկոս, գյուտարար և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)Կազանի Դաշնային համալսարան
Գործունեության ոլորտքիմիա
Պաշտոն(ներ)ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԿազանի կայսերական համալսարան
Գիտական ղեկավարԱլեքսանդր Զայցև
Եղել է գիտական ղեկավարĞilem Qamay? և Q17427672?
ՊարգևներՍտալինյան մրցանակ Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
Երեխա(ներ)Boris Aleksandrovich Arbuzov?
Aleksandr Arbuzov Վիքիպահեստում

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Избранные труды, М., 1952.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։