Բացել գլխավոր ցանկը

Ալեքսանդրի ճակատամարտը (նկար)

«Ալեքսանդրի ճակատամարտը» (գերմ.՝ Die Alexanderschlacht), Վերածննդի դարաշրջանի գերմանացի գեղանկարիչ, փորագրիչ և շինարար Ալբրեխտ Ալթդորֆերի նկարներից: Կտավը նկարիչը վրձնել է 1529 թվականին: Նկարը հայտնի է նաև «Իսոսի ճակատամարտ» անվանումով: Յուղաներկով արված նկարի չափերն են 158.4 × 120.3 սմ: Այսօր «Ալեքսանդրի ճակատամարտը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Հին պինակոտեկում՝ Մյունխենում (Գերմանիայում):

Picto infobox artiste.png
Ալեքսանդրի ճակատամարտը
Battle of Issus by Altdorfer 1529 Pinakothek-Mus Munich.jpg
տեսակգեղանկար[1]
նկարիչԱլբրեխտ Ալթդորֆեր
տարի1529[1]
բարձրություն158,4 սանտիմետր[1]
լայնություն120,3 սանտիմետր[1]
ժանրմարտանկարչություն
նյություղաներկ և փայտ
գտնվում էAlte Pinakothek, upper floor, gallery II?
հավաքածուԲավարիայի պետական գեղանկարչական հավաքածու
մասն էhistory cycle?[1]
մակագրությունAA / 1529 / ALBRECHT ALTORFER ZU REGENSPVRG FECIT և ALEXANDER M DARIVM ULT SVPERATCAESIS IN ACIE PERSAR PEDIT C M EQUITVERO X M INTERFECTIS MATRE QVOQVECONIVGE; LIBERIS DARII REG CVM M HAVDAMPLIVS EQVITIBFVGA DILAPSI CAPTIS:
https://rkd.nl/nl/explore/images/220983 կայք
Battle of Issus by Altdorfer Վիքիպահեստում

ՆկարագիրԽմբագրել

«Ալեքսանդրի ճակատամարտը» ստեղծագործությունը Ալբրեխտ Ալթդորֆերը նկարել է 1529 թվականին: Նկարի պատվիրատուն Բավարիայի հերցոգ Վիլհելմ IV էր: Նկարի սյուժեի համար հիմք է ծառայել հին աշխարհի պատմական մի դեպք, որը կապված է Ալեքսանդր Մակեդոնացու և  Դարեհ III Աքեմենյանի հետ: Կտավում պատկերված է մակեդոնական և պարսկական բանակների միջև ճակատամարտի տեսարանը: Ալթդորֆերը ստեղծագործության մեջ վրձնել է իր դարաշրջանին բնորոշ զենք ու զրահ:

«Ալեքսանդրի ճակատամարտը» նկարի առաջին պլանում, ներքևի հատվածում պատկերված են մակեդոնացիներն ու պարսիկները: Մակեդոնացիներին կարելի է տարբերակել սպիտակաերկնագույն զենքուզրահով: Պարսիկները հադերձավորված են կարմիր զգեստներով, ոմանց վրա կարելի է տեսնել նաև չալմա:

ԱռանձնահատկություններԽմբագրել

Ալբրեխտ Ալթդորֆերի կողմից ստեղծված «Ալեքսանդրի ճակատամարտը» նկարում առանձնահատուկ դեր է խաղում մայր մտնող արեգակն ու դուրս ելնող լուսնի մահիկը: Նկարի կենտրոնական հատվածում երևում է Դարեհ III Աքեմենյանի մարտակառքը, որին հետապնդում է Ալեքսանդր Մակեդոնացին: Ստեղծագործության ահյակ հատվածում վեր է հառնում մի լեռ, որի վրա տեսանելի է ամրոցը: Հետին պլանում նկարված է Միջերկրական ծովի արևելյան հատվածն ու Կիպրոս կղզին: Դրանից մի փոքր հեռու Կարմիր ծովն է, իսկ աջ կողմում Ալբրեխտ Ալթդորֆերը պատկերել է Եգիպտոսը Նեղոսի դելտայով, որը կարելի է ճանաչել յոթ բազուկներով:

Օդում, ազատության մեջ փողփողում է լատինատառ գրությամբ մի ցուցանակ: Վերջինիս վրա գրված է հետևյալ նախադասությունը.

ALEXANDER M(AGNVS) DARIVM ULT(IMVM) SVPERAT
CAESIS IN ACIE PERSAR(VM) PEDIT(VM) C(ENTVM) M(ILIBVS) EQUIT(VM)
VERO X M(ILIBVS) INTERFECTIS MATRE QVOQVE
CONIVGE; LIBERIS DARII REG(IS) CVM (M(ILLE) HAVD
AMPLIVS EQVITIB(VS) FVGA DILAPSI CAPTIS:

Հայերեն թարգմանությամբ այն հնչում է այսպես.

Ալեքսանդր Մեծը հաղթեց վերջին Դարեհին, այն բանից հետո, երբ սպանվեցին 100000 պարսկական հետևակներ և ավելի քան 10000 հեծյալներ: Գերի են վերցվել Դարեհ արքայի մայրը, կինը և երեխաները. այդ ժամանակ Դարեհը թաքնվում էր 1000 հեծյալների հետ:

ՊատմությունԽմբագրել

Նկարի պատվիրատուն Բավարիայի հերցոգ Վիլհելմ IV էր, ով հղացել էր նաև ութ այլ նկարներ՝ անտիկ աշխարհի պատերազմների տեսարաններ պատվիրելու համար:

1800 թվականին ֆրանսիացի զինվորների կողմից մյունխենյան նկարների ամբողջ հավաքածուն՝ շուրջ յոթանասուն ստեղծագործություններ, գողացվում և տարվում է Ֆրանսիա: «Ալեքսանդրի ճակատամարտը» ստեղծագործությունը խիստ հավանում է Նապոլեոն Բոնապարտը: Այն երկար ժամանակ կախված մնաց Փարիզի արվարձանային Սեն Կլու պալատի լոգասենյակում: Այստեղ 1814 թվականին կտավը նկատեցին պրուսական զորքերը և տեղափոխեցին Գերմանիա:

«Ալեքսանդրի ճակատամարտը» ստեղծագործությունը համարվում է Հյուսիսային Վերածննդի նախակարապետ աշխատանքներից մեկը[2]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.sammlung.pinakothek.de/en/artist/albrecht-altdorfer/historienzyklus-alexanderschlacht-schlacht-bei-issus
  2. Альтдорфер, Альбрехт // Л. Алешина. Европейское искусство: Живопись. Скульптура. Графика]

ԳրականությունԽմբագրել

  • Alte Pinakothek. Summary Catalogue. Edition Lipp, 1986. ISBN 3-87490-701-5.
  • Ansell Florence J. (2008)։ The Art of the Munich Galleries։ Read Books։ ISBN 1-4437-5543-5 
  • Bosworth A. B. (1993)։ Conquest and empire: the reign of Alexander the Great։ Cambridge University Press։ ISBN 0-521-40679-X 
  • Bryant Joseph M. (1996)։ Moral codes and social structure in ancient Greece: a sociology of Greek ethics from Homer to the Epicureans and Stoics։ SUNY Press։ ISBN 0-7914-3042-1 
  • Buckley Terry (1996)։ Aspects of Greek history, 750–323 BC: a source-based approach։ Routledge։ ISBN 0-415-09958-7 
  • Campbell Gordon (2007)։ The Grove encyclopedia of classical art and architecture, Volume 1։ Oxford University Press։ ISBN 0-19-530082-3 
  • Clanton Dan W. (2006)։ The good, the bold, and the beautiful: the story of Susanna and its Renaissance interpretations։ Continuum International Publishing Group։ ISBN 0-567-02991-3 
  • Clark Kenneth (2007)։ Landscape Into Art։ READ BOOKS։ ISBN 1-4067-2824-1 
  • Corvisier André, Childs John (1994)։ A dictionary of military history and the art of war։ Wiley-Blackwell։ ISBN 0-631-16848-6 
  • Cuneo Pia F. (1998)։ Art and politics in early modern Germany: Jörg Breu the Elder and the fashioning of political identity, ca. 1475–1536։ Brill Publishers։ ISBN 90-04-11184-0 
  • Davis Kathleen (2008)։ Periodization and sovereignty: how ideas of feudalism and secularization govern the politics of time։ University of Pennsylvania Press։ ISBN 0-8122-4083-9 
  • De Sélincourt Aubrey (1971)։ The campaigns of Alexander։ Penguin Classics։ ISBN 0-14-044253-7 
  • Earls Irene (1987)։ Renaissance art: a topical dictionary։ Greenwood Publishing Group։ ISBN 0-313-24658-0 
  • Hagen Rose-Marie, Hagen Rainer (2003)։ What great paintings say, Volume 1։ Taschen։ ISBN 3-8228-2100-4 
  • Hamilton J. R. (1974)։ Alexander the Great։ University of Pittsburgh Press։ ISBN 0-8229-6084-2 
  • Hanawalt Barbara, Kobialka Michal (2000)։ Medieval practices of space։ University of Minnesota Press։ ISBN 0-8166-3544-7 
  • Heckel Waldemar (2002)։ The Wars of Alexander the Great: 336–323 BC։ Osprey Publishing։ ISBN 1-84176-473-6 
  • Heckel Waldemar, Yardley John (2004)։ Alexander the Great: historical texts in translation։ Wiley-Blackwell։ ISBN 0-631-22821-7 
  • Janson Horst W., Janson Anthony F. (2003)։ History of art: the Western tradition։ Prentice Hall PTR։ ISBN 0-13-182895-9 
  • Keane A. H. (2004)։ The Early Teutonic, Italian and French Masters։ Kessinger Publishing։ ISBN 1-4179-6301-8 
  • Kinzl Konrad H. (2006)։ A companion to the classical Greek world։ Wiley-Blackwell։ ISBN 0-631-23014-9 
  • Kleiner Fred S. (2008)։ Gardner's Art Through the Ages: A Global History։ Cengage Learning։ ISBN 0-495-11549-5 
  • Kleiner Fred S. (2009)։ Gardner's Art Through the Ages: The Western Perspective։ Cengage Learning։ ISBN 0-495-57364-7 
  • McKay Alexander G. (1998)։ Houses, villas, and palaces in the Roman world։ JHU Press։ ISBN 0-8018-5904-2 
  • Neilburg Michael S. (2001)։ Warfare in World History։ Routledge։ ISBN 0-203-46657-8 
  • Oman Charles (1976)։ The Sixteenth Century։ Taylor & Francis։ ISBN 0-8371-8118-6 
  • Polelle Mark R. (2007)։ Leadership: Fifty Great Leaders and the Worlds They Made։ Greenwood Publishing Group։ ISBN 0-313-34814-6 
  • Romm James S., Mensch Pamela (2005)։ Alexander the Great: selections from Arrian, Diodorus, Plutarch, and Quintus Curtius։ Hackett Publishing։ ISBN 0-87220-727-7 
  • Roskill Mark W. (1997)։ The languages of landscape։ Penn State Press։ ISBN 0-271-01553-5 
  • Russell Bertrand (2004)։ History of Western Philosophy։ Routledge։ ISBN 0-415-32505-6 
  • Sacks David, Murray Oswyn, Bunson Margaret (1997)։ A Dictionary of the Ancient Greek World։ Oxford University Press US։ ISBN 0-19-511206-7 
  • Savill Agnes (1990)։ Alexander the Great and his time։ Barnes & Noble Publishing։ ISBN 0-88029-591-0 
  • Silver Larry (June 1999)։ «Nature and Nature's God: Landscape and Cosmos of Albrecht Altdorfer»։ The Art Bulletin 81 (2): 194–214։ JSTOR 3050689։ doi:10.2307/3050689 
  • Smith William (1859)։ A dictionary of Greek and Roman antiquities։ Little, Brown, and Co 
  • Svanberg Jan (1999)։ «Vädersolstavlan i Storkyrkan – Det konsthistoriska sammanhanget»։ Sankt Eriks Årsbok 1999 – Under Stockholms himmel (Swedish) (1st ed.)։ Samfundet Sankt Erik։ էջեր 70–86։ ISBN 91-972165-3-4 
  • Stokstad Marilyn, Oppenheimer Margaret A., Addiss Stephen (2003)։ Art: a brief history։ Prentice-Hall։ ISBN 0-13-183689-7 
  • Summers David (2007)։ Vision, reflection, and desire in western painting։ UNC Press։ ISBN 0-8078-3110-7 
  • Warry John (1991)։ Alexander, 334–323 BC: conquest of the Persian Empire։ Osprey Publishing։ ISBN 1-85532-110-6 
  • Wood Christopher S. (1993)։ Albrecht Altdorfer and the Origins of Landscape։ Reaktion Books։ ISBN 0-948462-46-9 

Արտաքին հղումներԽմբագրել