Ալդո Ռոսսի (անգլ.՝ Aldo Rossi, մայիսի 3, 1931(1931-05-03)[1][2][3][…], Միլան, Իտալիայի թագավորություն[4][5][6] - սեպտեմբերի 4, 1997(1997-09-04)[1][2][3][…], Միլան, Իտալիա[6]), իտալացի ճարտարապետ։ Զբաղվել է ճարտարապետական նախագծմամբ, գրաֆիկայով, ինչպես նաև ճարտարապետության տեսությամբ։

Ալդո Ռոսսի
իտալ.՝ Aldo Rossi
Ծնվել էմայիսի 3, 1931(1931-05-03)[1][2][3][…]
ԾննդավայրՄիլան, Իտալիայի թագավորություն[4][5][6]
Մահացել էսեպտեմբերի 4, 1997(1997-09-04)[1][2][3][…] (66 տարեկան)
Վախճանի վայրՄիլան, Իտալիա[6]
Ոճ(եր)պոստմոդեռն ճարտարապետություն
ԿրթությունՄիլանի պոլիտեխնիկական համալսարան (1959)
ԱշխատավայրՄիլանի պոլիտեխնիկական համալսարան
Ուշագրավ աշխատանքներLandsberger Arkaden?, Լա Ֆենիչե, Կառլո Ֆելիչե թատրոն, Բոնեֆանտեն թանգարան և Monte Amiata Housing?
Պարգևներ
 Aldo Rossi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Բոնեֆանտեն թանգարանի կենտրոնական աստիճանները

Ալդո Ռոսսին ծնվել է 1931 թվականին Միլանում։ 1959 թվականին ավարտել է Միլանի տեխնիկական համալսարանը` ստանալով ճարտարապետական կրթություն։

1960-ական թվականներին Ալդո Ռոսսին հիմնականում զբաղվել է տեսական աշխատանքով` կրելով կարևոր մի քանի ուղղությունների` իտալական ռացիոնալիզմի, նեոդասականության, ինչպես նաև մետաֆիզիկական գեղանկարչական դպրոցի հիմնադիր նկարիչ Ջորջո դե Կիրիկոյի ազդեցությունը։

Իր աշխատություններում ու հոդվածներում Ռոսսին խիստ քննադատության է արժանացնում 1960-ական թվականներին ճարտարապետա-քաղաքաշինական գործունեությունը։ Նա հակառակվում էր այն ճարտարապետներին, ովքեր կարծում էին, որ քաղաքը պետք է ստեղծվի որպես միաժամանակյա օբյեկտ` ժամանակից դուրս։ Ռոսսիի կարծիքով քաղաքները ժամանակի ընթացքում զարգանալու միտում ունեն` կուտակելով «կոլեկտիվ հիշողություն»։ Այսինքն` քաղաքը կրող հիմքը ճարտարապետական հուշարձաններն են։

Իր ճարտարապետական գործունեության ընթացքում Ռոսսին կիրառել է այդ տեսակետները` շարունակելով 1920-1930 թվականներին Իտալիայում ձևավորված «մետաֆիզիկական ճարտարապետության» ուղղությունը։ Դա դրսևորվել է ճարտարապետի մի շարք աշխատություններում` «Քաղաքային ճարտարապետություն» («L’architettura della città», 1966), «Գիտական ինքնակենսագրություն» («Autobiografia scientifica», 1981): 1970-1990-ական թվականներին Ռոսսին ոչ միայն նախագծել է տարբեր շինություններ, այլև շարունակել է տեսական աշխատանքներ գրելը, զբաղվել կահույքի, ինտերիերի, ափսեների դիզայնով։

1990 թվականին ճարտարապետն արժանացել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակին։

Ալդո Ռոսսին մահացել է 1997 թվականին ավտովթարից։

Հիմնական նախագծեր խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Գիտական հիմնական աշխատություններ խմբագրել

  • «Քաղաքային ճարտարապետություն» («L’architettura della città», 1966
  • «Գիտական ինքնակենսագրություն» («Autobiografia scientifica», 1981

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Aldo Rossi (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Zukowsky J. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Arkitekter verksamma i Sverige — 2015.
  5. 5,0 5,1 5,2 http://www.debate.org/reference/polytechnic-university-of-milan
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Artists + Artworks
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  9. Flickr - Photo Sharing!
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  11. Flickr - Photo Sharing!
  12. Flickr - Photo Sharing!
  13. Flickr - Photo Sharing!
  14. Flickr - Photo Sharing!
  15. http://bonnefantennl.in2it-hosting.nl/content/content.php?main=11&page_id=65(չաշխատող հղում)
  16. aldo rossi: last architecture

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալդո Ռոսսի» հոդվածին։