Ալդաբրա
Ալդաբրա (անգլ.՝ Aldabra, ֆր.՝ Aldabra), օղակղզի Հնդկական օվկիանոսում, պատկանում է Սեյշելյան կղզիներին, հանդիսանում է Ալդաբրա կղզեխմբի մի մասը։
Ալդաբրա | |
---|---|
![]() | |
Տեսակ | օղակղզի և WWF ecoregion? |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Սեյշելյան կղզիներ |
Երկարություն | 34 կմ |
Լայնություն | 13 կմ |
ԲԾՄ | 16 մետր |
Շրջանագծի երկարություն | 85 կմ |
Մակերես | 155,4 կմ² և 35 000 հեկտար |
Մասն է | Սեյշելյան կղզիներ |
Աշխարհագրական տեղադրություն | Aldabra Group? |
Ջրլիցի ափին | Հնդկական օվկիանոս |
![]() | |
![]() |
ԱշխարհագրությունԽմբագրել
Կիրիբատիի Ծննդյան կղզուց (կամ Կիրիտիմատի) հետո այն աշխարհի երկրորդ ամենամեծ օղակղզին է։
Չափերն են 34 կմ երկարություն և 14,5 կմ լայնություն, ծովի մակարդակից բարձրությունը մինչև 8 մ է։ Ծովալճակի տարածքը 224 կմ² է։ Օղակղզու հիմքում գտնվում է ստորջրյա հանգած հրաբխի խառնարան։
Վերջին երկու միլիոն տարվա ընթացքում Ալդաբրա օղակղզին առնվազն վեց անգամ ընկղմվել է Հնդկական օվկիանոսը և կրկին հայտնվել ջրերից դուրս։ Դրա պատճառը տաքացմանը հերթագայող սառցե դարաշրջանի սկսվելու հետևանքով Համաշխարհային օվկիանոսի մակարդակի իջեցումը կամ բարձրացումն էր[1]։
Օղակղզին բաղկացած է հետևյալ հիմնական կղզիներից.
- Իսլա Սուր (116,1 կմ²),
- Իսլա Մեդիա (26,8 կմ²),
- Իսլա Օեստե (9,4 կմ²),
- Փոլումին (4,75 կմ²)։
ՊատմությունԽմբագրել
Մինչև 20-րդ դարը երկար ժամանակ Սեյշելների տերը ծովահեններն էին։
1978 թվականին օղակղզին խորհրդային աշխարհագրագետները «Ակադեմիկոս Պետրովսկի» գիտահետազոտական նավով ուսումնասիրել են 9 անգամ[2]։
2015 թվականին չեխ կինոռեժիսորները նկարահանել և համաշխարհային վարձույթում թողարկել են «Aldabra. Once Upon a Island» լիամետրաժ վավերագրական կինոնկարը, որում պատմվում է կղզու եզակի բուսական և կենդանական աշխարհի մասին[3]։
Բնության պաշտպանությունԽմբագրել
Կղզին ունի եզակի քանակությամբ (ավելի քան 152 հազար) հսկայական ցամաքային կրիաներ (սեյշելյան հսկա կրիա)։
1982 թվականին Ալդաբրա օղակղզին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում՝ որպես բնական եզակի հուշարձան։ Ալդաբրան երկրագնդի վրա մնացած այն մարջանյան եզակի օղակակղզիներից մեկն է, որին քաղաքակրթությունը գործնականում չի դիպել։ Բնության այս եզակի արգելոցի մուտքը խստորեն վերահսկվում է։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «В начале мироздания.»։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-15-ին Журнал «GEO» № 185, август 2013
- ↑ Острова западной части Индийского океана / ред. Л. Г. Никифоров. М.: Изд-во МГУ, 1982. 200 с.
- ↑ IMDb — Aldabra: Once Upon an Island Альдабра. Путешествие к таинственному острову. Документальный фильм. Реж. Стив Лихтаг. — Чехия, 2015
Արտաքին հղումներԽմբագրել
- Ալդաբրա։ Ճանապարհորդություն դեպի խորհրդավոր կղզի, Վավերագրական ֆիլմ, ռեժ. Սթիվ Լիխտագ, Չեխիա՝ 2015
- www.aldabra.org