Շերլին (Մոնակոյի իշխանուհի)

Շերլին, Մոնակոյի իշխանուհի (հունվարի 25, 1978(1978-01-25)[1][2][3][…], Բուլավայո, Զիմբաբվե[4][1]), ամուսինը Մոնակոյի իշխան Ալբեր II-ն է։ Պրոֆեսիոնալ լողորդուհի է, մասնակցել է օլիմպիական խաղերի, ինչպես նաև Հարավաֆրիկյան Հանրապետության մրցումներին։

Շերլին
ֆր.՝ SAS la princesse Charlène de Monaco
Դիմանկար
Ծնվել էհունվարի 25, 1978(1978-01-25)[1][2][3][…] (43 տարեկան)
ԾննդավայրԲուլավայո, Զիմբաբվե[4][1]
ՔաղաքացիությունFlag of South Africa.svg ՀԱՀ
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունլողորդ, մոդել և թագավորական կոնսորտ
ԱմուսինԱլբեր II[1]
Զբաղեցրած պաշտոններթագավորական կոնսորտ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Կառլոսի շքանշան Order of the Star of Italy? և Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշանի Մեծ խաչի ասպետ
ԵրեխաներPrincess Gabriella, Countess of Carladès?[5] և Jacques, Hereditary Prince of Monaco?[5]
Ստորագրություն
Signature of HSH Princess Charlène of Monaco.jpeg
Charlene, Princess of Monaco Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Շերլին Ուիթսթոքը ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին ռոդեզիական Բուլևեո քաղաքում՝ Եվրոպայից ներգաղթածների ընտանիքում։ Նրա ծնողներն են Մայքլ Քեննեթ Ուիթսթոնը և Լինեթ Համբերսթոունը։ Հայրը՝ Մայքլը, եղել է վաճառքի գծով մենեջեր հաշվողական տեխնիկա մատակարարող ընկերությունում, իսկ մայրը՝ Լինեթը, նախկին ջրասուզորդուհի և լողի մարզիչ է։ Շերլինը ընտանիքի ավագ դուստրն է, ունի երկու եղբայր՝ Հարրեթը և Շոնը։

Մանկության տարիներին Շերլինը մոր հսկողությամբ զբաղվում էր լողով։ 18 տարեկանում դարձել է Հարավաֆրիկյան Հանրապետության լողի չեմպիոն։ Չորս տարի անց ազգային հավաքականի կազմում մասնակցել է Սիդնեյի Օլիմպիական խաղերին՝ 4×100 մ էստաֆետայում։ Նրա թիմը գրավել է հինգերորդ տեղը։

Շերլինը զբաղվում է բարեգործությամբ և մասնակցություն է ունենում տարբեր սպորտային հանձնաժողովներում[6]։

Սպորտային կարիերաԽմբագրել

1996 թվականին դարձել է Հարավաֆրիկյան Հանրապետության լողի չեմպիոն[7]։

2000 թվականին Սիդնեյում կայացած Օլիմպիական խաղերին որպես լողորդուհի ներկայացրել է Հարավաֆրիկյան Հանրապետութունը, որտեղ 4×100 մ էստաֆետայում գրավել է հինգերորդ տեղը։

2002 թվականին լողի աշխարհի գավաթի խաղերում նվաճել է երեք ոսկե մեդալ (50 մ և 100 մ, 4×100 մ) և արծաթե մեդալ Մանչեստրում կայացած Ընկերական խաղերի ժամանակ։

Պլանավորել էր մասնակցել Չինաստանի՝ 2008 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերին, սակայն ուսի վնասվածքի պատճառով թողել է սպորտը[8]։

2006 թվականին Հարավաֆրիկյան Հանրապետությունից (այստեղ Շերլինը դպրոցում ուսուցչուհի էր աշխատում) տեղափոխվեց Մոնակոյի թագավորություն[9]։

2011 թվականից հանդիսանում է Հատուկ Օլիմպիադայի դեսպան[10]։

Ծանոթություն իշխան Ալբերի հետԽմբագրել

 
Մոնակոյի իշխանուհի Շերլինի պաշտոնական այցը Վատիկան (2013 թվական)

Շարլոթը իշխան Ալբերի հետ ծանոթացել է 2000 թվականին՝ լողի մրցումների ժամանակ։

Երկրորդ անգամ սպորտսմենուհին և Ալբերը հանդիպել են 2006 թվականի Թուրինի մրցումներին։

2011 թվականի ապրիլի 29-ին նրանք միասին ներկայացան Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանյաց հանդեսին՝ Ուեստմինստերյան աբբայությունում։ Դա դարձավ նրանց ոչ պաշտոնական հարաբերությունների վերջնական ակորդը։

2011 թվականի հունիսի 23-ին նշանադրվեցին[11][12], իսկ նույն թվականի հունիսին տեղի ունեցավ նրանց ամուսնության քաղաքացիական արարողակարգը[13]։ Նորապսակների պսակադրությունը տեղի ունեցավ 2011 թվականի հուլիսի 2-ին[14][15]։

Լրագրողները նշում են, որ Շերլինը նման է Ալբերի մորը՝ Հոլիվուդյան դերասանուհի Գրեյս Քելլիին, ով 1982 թվականին մահացել էր ավոտվթարի հետևանքով[16]։

2014 թվականի մայիսի 30-ին հայտնի դարձավ, որ իշխանուհի Շերլինը սպասում է առաջնեկին[17], իսկ հունիսի 3-ին՝ որ զույգը երկվորյակի է սպասում[18]։

Իշխանուհին ծննդաբերեց 2014 թվականի դեկտեմբերի 10-ին՝ կեսարյան հատման միջոցով։ Երեխաներին անվանեցին Ժակ և Գաբրիելլա[19][20]։

ՊարգևներԽմբագրել

  • Սուրբ Կարլի Մեծ խաչ շքանշան[21]
  • Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների Մեծ խաչ շքանշան[22]
  • Իտալիայի աստղերի Սուրբ խաչ շքանշան[23]

ԸնտանիքԽմբագրել

  • Հայրը Մայքլ Քեննեթ Ուիթսթոքն է (ծնվել է 1946 թվականին), զբաղվում է համակարգչային բիզնեսով, եղել է վաճառքի գծով մենեջեր հաշվողական տեխնիկա մատակարարող ընկերությունում։
  • Մայրը Լինեթ (Համբերսթոուն) Ուիթսթոքն է (ծնվել է 1959 թվականին), եղել է լողի մարզիչ և ջրասուզորդների հրահանգիչ։
  • Շերլինն ընտանիքի ավագ զավակն է, ունի իրենից փոքր երկու եղբայր՝ Հարեթթը և Շոնը[24][25]։
  • Ամուսինը Մոնակոյի իշխան Ալբեր II-ն է։
  • Որդին Ժակ-Օնորե-Ռենիեն է՝ Մոնակոյի իշխանության գահի ժառանգորդ, մարկիզ դը Բոն։
  • Դուստրը Գաբրիելլա- Թերեզա-Մարիան է՝ Մոնակոյի արքայադուստր, կոմսուհի դը Քարլադեզը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 H.S.H. Princess Charlene: Biography
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 8549233
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1016682549 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. 5,0 5,1 Lundy D. R. The Peerage
  6. Шарлен Уиттсток‎
  7. Невеста князя Монако Шарлен Уиттсток‎
  8. Невеста князя Монако
  9. Невеста князя Монако Уиттсток‎
  10. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-10-ին։ Վերցված է մայիսի 31, 2011 
  11. Князь Монако обручился
  12. Князь Монако обручился с Уиттсток
  13. Князь Монако сочетался браком со спортсменкой из ЮАР
  14. Князь и княгиня Монако обвенчались
  15. Князь Монако обвенчался с Шарлен Уиттсток
  16. Невеста князя
  17. Princess Charlene of Monaco Pregnant with First Child with Prince Albert
  18. Княгиня Монако Шарлен беременна двойней | StarHit.ru
  19. «Naissances Princières» (ֆրանսերեն)։ Palais Princier de Monaco։ Վերցված է 2014-12-10 
  20. «Княгиня Монако Шарлен родила мальчика и девочку»։ ТАСС։ Վերցված է 2014-12-10 
  21. Ordonnance Souveraine n° 4.038 du 17 novembre 2012 portant élévation dans l’Ordre de Saint-Charles (ֆր.)
  22. Le couple princier est arrivé en Pologne (ֆր.)
  23. Cavaliere di Gran Croce dell’Ordine della Stella d’Italia Sig.ra Charlene Lynette Wittstock (իտալ.)
  24. «Человек недели: Шарлен Уиттсток»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-22-ին։ Վերցված է 2017-06-09 
  25. Будущая принцесса Монако Шарлен Уиттсток

Արտաքին հղումներԽմբագրել