Էլզա Մորանտե
Էլզա Մորանտե (իտալերեն՝ Elsa Morante, օգոստոսի 18, 1912[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[4][5] - նոյեմբերի 25, 1985[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[4]), իտալացի գրող։
Էլզա Մորանտե Elsa Morante | |
---|---|
![]() Էլզա Մորանտեն և Ալբերտո Մորավիան Կապրիում | |
Ծնվել է | օգոստոսի 18, 1912[1][2][3][…] |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա[4][5] |
Վախճանվել է | նոյեմբերի 25, 1985[1][2][3][…] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Հռոմ, Իտալիա[4] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի, վիպասան, թարգմանիչ և արձակագիր |
Լեզու | իտալերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ուշագրավ աշխատանքներ | «Պատմություն» |
Պարգևներ | |
Ամուսին | Ալբերտո Մորավիա |
Ազգականներ | Laura Morante? |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Էլզա Մորանտեն ծնվել է 1912 թվականի օգոստոսի 18-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Նա արտամուսնական զավակն էր հրեական ծագմամբ դպրոցական ուսուցչուհի Իրմա Պոգգիբոնսիի և սիցիլիացի Ֆրանչեսկո Լո Մոնակոյի[7]։ Էլզայի մայրը նրա ծննդից հետո ամուսնանում է Ագուստո Մորանտեի հետ, և աղջիկը ստանում է խորթ հոր ազգանունը։ 1936 թվականին Էլզան ծանոթանում է իտալացի նշանավոր գրող Ալբերտո Մորավիայի հետ, իսկ 1941 թվականին նրանք ամուսնանում են։ Այս ամուսնությունը տևում է քսան տարի. նրանք ամուսնալուծվում են 1961 թվականին։ 1983 թվականին Մորանտեն ինքնասպանության անհաջող փորձ է կատարում։ Վախճանվել է 1985 թվականին նոյեմբերի 25-ին՝ սրտի կաթվածի պատճառով կատարված անհաջող վիրահատությունից։
Էլզա Մորանտեի գլուխգործոցն է համարվում 1974 թվականին լույս տեսած «Պատմություն» վեպը։
ՄատենագիտությունԽմբագրել
Վեպեր և վիպակներԽմբագրել
- 1948 - «Սուտ և կախարդանք» (Menzogna e sortilegio)
- 1957 - «Արտուրո կղզին» (L'isola di Arturo)
- 1974 - «Պատմություն» (La storia)
- 1982 - Aracoeli
Պատմվածքների ժողովածուներԽմբագրել
- 1941 - «Խաղի գաղտնիքը» (Il gioco segreto)
- 1963 - «Անդալուզյան շալ» (Lo scialle andaluso)
- 2002 - «Մոռացված հեքիաթ» (Racconti dimenticati)
Բանաստեղծական ժողովածուներԽմբագրել
- 1958 - «Ալիբի» (Alibi)
- 1968 - «Փոքրիկ տղաների կողմից փրկված աշխարհը» (Il Mondo Salvato dai Ragazzini)
- 2007 - La canzone degli F.P. e degli I.M. in tre parti – from Il Mondo Salvato dai Ragazzini
Մանուկների համարԽմբագրել
- 1959 - «Եկատերինայի անսովոր արկածները» (Le straordinarie avventure di Caterina)
ԷսսեներԽմբագրել
- 1987 - «Կողմ և դեմ ատոմային ռումբին» (Pro e contro la bomba atomica)
ԷկրանավորումԽմբագրել
- 1962 - «Արտուրո կղզին» (L'isola di Arturo), ռեժիսոր՝ Դամիանո Դամիանի[8]։
- 1986 - «Պատմություն» (La storia), ռեժիսոր՝ Լուիջի Կոմենչինի[9]։
ԳրականությունԽմբագրել
- Sgorlon С. Invito alla lettura di Elsa Morante. Milano: Mursia, 1972.
- Bria C. Elsa Morante. Roma: Editrice Ciranna, 1976.
- Venturi G. Elsa Morante. Firenze: La Nuova Italia, 1977.
- Ravanello D. Scrittura e follia nei romanzi di Elsa Morante. Venezia: Marsilio, 1980.
- Agamben G. Per Elsa Morante. Milano: Linea d’ombra, 1993.
- Zlobnicki Kalay G. The theme of childhood in Elsa Morante. University: Romance Monographs, 1996.
- Caspar M.-H. Elsa Morante. Paris: Université de Paris X-Nanterre, 2000.
- Lucamante S., Wood Sh. Under Arturo’s star: the cultural legacies of Elsa Morante. West Lafayette: Purdue UP, 2006.
- Rosa G. Cattedrali di carta. Milano: Net, 2006.
- Siddell F. Death or deception: sense of place in Buzzati and Morante. Leicester: Troubador, 2006.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 OPAC SBN (իտալ.)
- ↑ 6,0 6,1 6,2 https://artflsrv04.uchicago.edu/cgi-bin/efts/textdbs/IWW//hub.py?type=author&browse=full&auth_code=A0031
- ↑ Patrizia Acobas, "Elsa Morante", Encyclopedia, Jewish Women's Archive.
- ↑ «Արտուրո կղզին»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «Պատմություն»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում