Ալան Սեն-Մաքսիմեն

ֆրանսիացի ֆուտբոլիստ

Ալան Սեն-Մաքսիմեն (ֆր.՝ Allan Saint-Maximin, մարտի 12, 1997(1997-03-12)[1][2][3], Շատնե-Մալաբրի[1]), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նյուքասլ Յունայթեդի կազմում։ Խաղում է վինգերի դիրքում[4]։

Ալան Սեն-Մաքսիմեն
Allan Saint-Maximin
Սեն-Մաքսիմենը Ֆրանսիայի Մ17 հավաքականի կազմում 2014 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Allan Irénèe Saint-Maximin
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Գվադելուպա Գվադելուպա
Ծննդյան ամսաթիվ մարտի 12, 1997(1997-03-12)[1][2][3] (27 տարեկան)
Ծննդավայր Շատնե-Մալաբրի[1]
Հասակ 173 սմ
Քաշ 67 կգ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Նյուքասլ Յունայթեդ
Համար 10
Պատանեկան կարիերա
2003-2004 Ֆրանսիա Վերյեր-լե-Բյուսոն
2004-2007 Ֆրանսիա Ռի-Օրանժի
2007-2011 Ֆրանսիա Բուլոն-Բիլանկուր
2011-2013 Ֆրանսիա Սենտ-Էտիեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2015 Ֆրանսիա Սենտ-Էտիեն B 22 (7)
2013-2015 Ֆրանսիա Սենտ-Էտիեն 12 (0)
2015-2017 Ֆրանսիա Մոնակո 1 (0)
2015-2016   Գերմանիա Հանովեր 16 (1)
2016-2017   Ֆրանսիա Բաստիա 34 (3)
2017-2019 Ֆրանսիա Նիս 64 (9)
2019-ներկա Անգլիա Նյուքասլ Յունայթեդ 0 (0)
Ազգային հավաքական
2013 Ֆրանսիա Ֆրանսիա Մ16 11 (3)
2013-2014 Ֆրանսիա Ֆրանսիա Մ17 7 (4)
2016-2017 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 7 (2)
2017-2019 Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 7 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 9-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 9-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Սենտ-Էտիեն խմբագրել

Սեն-Մաքսիմենը Սենտ-Էտիենի ակադեմիայի սան է[5][6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի օգոստոսի 29-ին՝ փոխարինման մտնելով Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Էսբյերգի դեմ խաղում[7]։ Առաջին հանդիպումը Լիգա 1-ում անցկացրեց սեպտեմբերի 1-ին՝ Բորդոյի դեմ խաղում[8][9]։ Թիմի մեկնարկային կազմում ֆրանսիացին առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2014 թվականի հունվարի 14-ին՝ Ֆրանսիայի գավաթի Կաննի դեմ խաղում[10]։ Սենտ-Էտիենի կազմում Սեն-Մաքսիմենը անցկացրեց 17 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։

Մոնակո խմբագրել

2015 թվականի հուլիսի 31-ին Սեն-Մաքսիմենը միացավ Մոնակոյին, ինչից հետո վարձավճարով տեղափոխվեց Հանովեր[11][12][13]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 9-ին՝ Գերմանիայի գավաթի Հեսեն Կասելի դեմ խաղում[14]։ Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց օգոստոսի 22-ին՝ փոխարինման մտնելով Բայեր Լևերկուզենի դեմ խաղում[15]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում ֆրանսիացին խփեց դեկտեմբերի 4-ին՝ Շալկե 04-ի դեմ խաղում[16]։ Հանովերի կազմում Սեն-Մաքսիմենը անցկացրեց 18 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[17]։

2016 թվականի հուլիսի 28-ին Սեն-Մաքսիմենը 1 տարվա վարձավճարով միացավ Բաստիային[18][19]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 12-ին՝ Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[20]։ Լիգա 1-ում իր առաջին գոլը խփեց օգոստոսի 20-ին՝ Լորյանի դեմ խաղում[21]։ Դեկտեմբերի 10-ին ֆրանսիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Մեցի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[22]։ 2017 թվականի հունվարի 14-ին նա հեռացվեց խաղադաշտից Նանսիի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 86-րդ րոպեին[23]։ Բաստիայի կազմում Սեն-Մաքսիմենը անցկացրեց 36 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[24]։

Իր դեբյուտը Մոնակոյի կազմում Սեն-Մաքսիմենը անցկացրեց 2017 թվականի հուլիսի 29-ին՝ փոխարինելով Ջիբրիլ Սիդիբեին Ֆրանսիայի սուպերգավաթի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[25][26]։ Առաջին և միակ հանդիպումը ակումբի կազմում Լիգա 1-ում անցկացրեց օգոստոսի 4-ին՝ փոխարինելով Կիլիան Մբապպեին Թուլուզի դեմ խաղում[27]։ Մոնակոյում Սեն-Մաքսիմենը անցկացրեց ընդամենը 2 հանդիպում։

Նիս խմբագրել

2017 թվականի օգոստոսի 7-ին Սեն-Մաքսիմենը 10 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Նիս[28][29][30][31]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 11-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Տրուայի դեմ խաղում[32]։ Եվրոպական առաջնություններում իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 14-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Զյուլտե Վարեգեմի դեմ խաղում[33]։ Դեկտեմբերի 2-ին ֆրանսիացին գոլի հեղինակ դարձավ Մեցի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[34]։ 2018 թվականի մարտի 18-ին նա գոլ խփեց Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում, սակայն Նիսը պարտվեց 2-1 հաշվով[35]։ Իր առաջին մրցաշրջանում Սեն-Մաքսիմենը անցկացրեց 38 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ[36]։

2018 թվականի օգոստոսի 31-ին Սեն-Մաքսիմենը խփեց Օլիմպիկ Լիոնի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Նիսին[37][38]։ Սեպտեմբերի 14-ին նա գոլի հեղինակ դարձավ Ռենի դեմ խաղում[39]։ 2019 թվականի հունվարի 12-ին Սեն-Մաքսիմենը գոլ խփեց Բորդոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[40][41]։ Հունվարի 16-ին՝ Մոնակոյի դեմ խաղում ֆրանսիացին դարձավ գոլի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[42][43]։ Նիսի կազմում Սեն-Մաքսիմենը անցկացրեց 74 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ[44][45]։

Նյուքասլ Յունայթեդ խմբագրել

2019 թվականի օգոստոսի 2-ին Սեն-Մաքսիմենը 6 տարվա պայմանագիր կնքեց Նյուքասլ Յունայթեդի հետ[46][47][48]։ Ակումբը նրա համար վճարեց 16.5 միլիոն ֆունտ ստերլինգ[49][50][51]։

Միջազգային կարիերա խմբագրել

Սեն-Մաքսիմենը ներկայացրել է Ֆրանսիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[52]։ 2017 թվականին նա մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը՝ անցկացնելով 2 հանդիպում։ Սեն-Մաքսիմենը դուբլ ձևակերպեց խմբային փուլի Նոր Զելանդիայի դեմ խաղում[53], իսկ Ֆրանսիան հասավ մրցաշարի 1/8 եզրափակիչ, որտեղ 1-2 հաշվով պարտվեց Իտալիային[54]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ[55]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սենտ-Էտիեն 2013–14 Լիգա 1 3 0 1 0 1 0 0 0 5 0
2014–15 9 0 2 0 1 0 0 0 12 0
Ընդհանուր 12 0 3 0 2 0 0 0 17 0
Մոնակո 2017–18 Լիգա 1 1 0 0 0 0 0 1 0 2 0
Հանովեր (վարձավճար) 2015–16 Բունդեսլիգա 16 1 2 0 18 1
Բաստիա (վարձավճար) 2016–17 Լիգա 1 34 3 1 0 1 0 36 3
Նիս 2017–18 30 3 1 0 6 2 1 0 38 5
2018–19 34 6 0 0 0 0 2 0 36 6
Ընդհանուր 64 9 1 0 6 2 3 0 74 11
Նյուքասլ Յունայթեդ 2019–20 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 127 13 7 0 8 2 5 0 147 15

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «France - A. Saint-Maximin - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  5. «Allan Saint-Maximin - The Ligue 1 starlet giving Neymar and Hazard a run for their money | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  6. «Allan Saint-Maximin: the Monaco wonderkid you haven't heard of yet – and Europe's take-on king». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  7. «AS Saint-Étienne - Esbjerg fB, Aug 29, 2013 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  8. «AS Saint-Étienne - FC Girondins Bordeaux, Sep 1, 2013 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  9. «SAINT-ETIENNE PUT EURO EXIT BEHIND THEM». www.ligue1.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  10. «AS Cannes - AS Saint-Étienne, Jan 14, 2014 - Coupe de France - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  11. «Monaco sign Saint-Maximin, loan him to Hanover». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  12. «Monaco sign Saint-Maximin, loan him to Hanover». sports.yahoo.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  13. «Flash : St-Maximin rejoint Monaco puis Hannovre - ASSE - EVECT». EVECT.fr (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  14. «KSV Hessen Kassel - Hannover 96, Aug 9, 2015 - DFB-Pokal - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  15. «Hannover 96 - Bayer 04 Leverkusen, Aug 22, 2015 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  16. «FC Schalke 04 - Hannover 96, Dec 4, 2015 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  17. «Allan Saint-Maximin | Football Stats | Nice | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  18. «Allan Saint-Maximin to join SC Bastia on loan | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  19. «OFFICIAL - AS MONACO loan Saint-Maximin to BASTIA». GhanaSoccernet (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  20. «SC Bastia - Paris Saint-Germain, Aug 12, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  21. «FC Lorient - SC Bastia, Aug 20, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  22. «SC Bastia - FC Metz, Dec 10, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  23. «AS Nancy-Lorraine - SC Bastia, Jan 14, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  24. «Allan Saint-Maximin | Football Stats | Nice | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  25. «AS Monaco - Paris Saint-Germain, Jul 29, 2017 - Trophée des Champions - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  26. «Dani Alves leads PSG to French Super Cup win vs. Monaco». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  27. «AS Monaco - FC Toulouse, Aug 4, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  28. «St-Maximin signs for Nice!». OGC Nice (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  29. «Transfer news: Nice bring in Allan Saint-Maximin from Monaco | Goal.com». www.goal.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  30. «Official | OGC Nice have signed Allan Saint Maximin from AS Monaco | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  31. «Nice complete signing of 2016/17 Ligue 1 take-on king Allan Saint-Maximin from Monaco for a reported £9m fee». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  32. «OGC Nice - ES Troyes AC, Aug 11, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  33. «SV Zulte Waregem - OGC Nice, Sep 14, 2017 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  34. «OGC Nice - FC Metz, Dec 2, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  35. «OGC Nice - Paris Saint-Germain, Mar 18, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  36. «Allan Saint-Maximin | Football Stats | Nice | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  37. «Olympique Lyon - OGC Nice, Aug 31, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  38. «Patrick Vieira gets first win through Allan Saint-Maximin strike». Mail Online. 2018 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  39. «OGC Nice - Stade Rennais FC, Sep 14, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  40. «OGC Nice - FC Girondins Bordeaux, Jan 12, 2019 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  41. «Nice vs. Bordeaux - Football Match Summary - January 12, 2019 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  42. «AS Monaco - OGC Nice, Jan 16, 2019 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  43. «Thierry Henry's Monaco draws Patrick Vieira's Nice in clash of ex-teammates». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  44. «Official: Allan Saint-Maximin leaves Le Gym». OGC Nice (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.(չաշխատող հղում)
  45. «OGC Nice release official statement wishing 'Incredible Skill' Allan Saint-Maximin well». NUFC The Mag. 2019 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  46. «Saint-Maximin signs for Newcastle United». Newcastle United Football Club (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  47. «Newcastle sign Nice winger Saint-Maximin». www.premierleague.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  48. «Newcastle Complete Signing of Headbanded Number 10 Allan Saint-Maximin on 6-Year Deal». 90min.com (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 2. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  49. «Allan Saint-Maximin: Newcastle sign French winger from Nice for £16.5m» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  50. «Newcastle sign Allan Saint-Maximin from Nice and Jetro Willems on loan from Frankfurt». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  51. Ryder, Lee (2019 թ․ օգոստոսի 2). «NUFC sign Saint-Maximin». nechronicle. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  52. «Who is this £12m-rated flying winger on Cardiff and West Ham's radar? A future superstar?». www.soccersouls.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.(չաշխատող հղում)
  53. «New Zealand U20 - France U20, May 28, 2017 - U-20 World Cup 2017 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  54. «France U20 - Italy U20, Jun 1, 2017 - U-20 World Cup 2017 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  55. «Allan Saint-Maximin». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալան Սեն-Մաքսիմեն» հոդվածին։