Աիշա Էիսմաթ Թայմուր (արաբ․՝ عائشة عصمت تيمور‎‎‎ կամ Աիշա ալ-Թայմուրյյա عائشة التيمورية‎‎, 1840[1][2][3], Կահիրե, Եգիպտոս - 1902[1][2][3], Կահիրե, Եգիպտոսի խեդիվատ, Օսմանյան կայսրություն), Օսմանյան դարաշրջանում եգիպտացի հասարակական գործիչ[4], բանաստեղծ, արձակագիր և ֆեմինիստ։ Նա 19-րդ դարի սկզբին ակտիվ գործունեություն էր ծավալում մարդու իրավունքների ոլորտում։ Նրա գրքերը լույս տեսան այն ժամանակ, երբ Եգիպտոսում կանայք հասկացան, որ իսլամով նրանց տրված որոշ իրավունքներից նրանք զրկված են։

Աիշա Թայմուր
արաբ․՝ عائشة التيمورية‎‎
Ayesha Al-Taymuriyya.jpg
Ծնվել է1840[1][2][3]
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
Վախճանվել է1902[1][2][3]
Վախճանի վայրԿահիրե, Եգիպտոսի խեդիվատ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի և վիպասան
Լեզուարաբերեն
ՔաղաքացիությունFlag of Egypt (1882-1922).svg Եգիպտոս[1]
ԱզգականներՄահմուդ Թեյմուր
Commons-logo.svg Aisha Taymur Վիքիպահեստում

Մերվառ Ֆայեզ Հաթեմի խոսքերով՝

Aquote1.png Թայմուրը օգտագործեց իր գեղարվեստական աշխատանքները, սոցիալական մեկնաբանությունները և պոեզիան՝ ազգի ձևավորման գործընթացի սահմանը ընդլայնելու համար, դրա մեջ ներառելով տարբեր սոցիալական դասերին, էթնիկ խմբերին և տարբեր սերունդների և ազգայնականների կանանց։ Այս անթաքույց ջանքերի շնորհիվ նա կարողացավ վերափոխել իր շատ նեղ սոցիալական դասի արմատները՝ դրանք դնելով ավելի մեծ համայնքի ծառայության մեջ։ Այս կերպ նա արժանի էր ոչ միայն իր պոեզիային, այլև «Իր դասի լավագույնը» կոչմանը (սա իր բանաստեղծության՝ Հիյաթ ալ-Թիրազի թարգմանությունն է) Aquote2.png

Թայմուրը հատկանշական է նրանով, որ Վեներա մոլորակի վրա նոր հայտնաբերված խառնարանը կրում է իր անունը։

Անձնական կյանքԽմբագրել

Վաղ կյանքԽմբագրել

Թայմուրը Իսմայիլ Թայմուրի դուստրն էր, որը Թուրքական իշխանական միջավայրի անդամ էր[5]։ Նրա հայրը Թայմուրին կրթության է տվել, իսկ հոր մահվանից հետո նա ստանձնել է իր եղբոր՝ Ահմեդ Փաշա Թայմուրին կրթելու գործը։ 14 տարեկանում նա ամուսնացել և տեղափոխվել է Ստամբուլ [6]։

ԿրթությունԽմբագրել

Թայմուրի մայրը նրան ասեղնագործություն էր ցանկանում սովորեցնել, սակայն հակառակ նրան Թայմուրի հայրը նրան սովորեցնում էր Ղուրան, իսլամական իրավագիտություն, արաբերեն, թուրքերեն և պարսկերեն։ Նրա հայրը նրան սովորեցնում էր նաև երկեր, որի արդյունքում նա սկսեց իր գրական կարիերան գրելով իր իմացած երեք լեզուներով։ Թայմուրը նվիրված էր կրթությանը, սակայն Եգիպտոսում այդ ժամանակ իր սեռի պատճառով նա ստիպված էր միայն տանը ուսանել[7]։ Թայմուրը խտրականության դեմ իր բողոքի ձայնը բարձրացրեց իր գրած բանաստեղծություններում, երբ դեռ 13 տարեկան էր։ 14 տարեկանում նա թողեց ուսումը և գրական կարիերան՝ Մահմուդ Բեյ ալ-Իսլամբուլի հետ ամուսանանալու պատճառով։ Իր դստեր, հոր և ամուսնու մահից հետո նա վերադառնում է Եգիպտոս և այստեղ սովորում է բանաստեղծական երկեր առարկան դասավանդելու հմտությունները[8]։

ԸնտանիքԽմբագրել

Թայմուրը ծնվել է գրական ընտանիքում․ նրա եղբայրը՝ Ահմեդ Փաշա Թայմուրը հետազոտող և վիպասան էր։ Նա նաեւ ունի երկու եղբորորդիներ՝ դրամատուրգ Մոհամմադ Թայմուր, և վիպասան Մահմուդ Թայմուրը։

Թայմուրի հայրը միշտ ցանկացել է իր դստերը տալ համապատասխան կրթության[4] ։ Թայմուրը 1854 թվականին՝ 14 տարեկանում, ամուսնացել է Մահմուդ Բեկ Ալ-Իսլամբուլիի հետ, ով թուրք հռչակավոր անձ էր, ապա զույգը մեկնել է Ստամբուլ։ 1873 թվականին Թայմուրի դուստրը՝ Թավհիդան, մահացել է անհայտ հիվանդությունից[7]։ Նրա հայրը մահացել է 1882 թվականին, որին այնուհետև հաջորդեց ամուսնու 1885 թվականի ամուսնու մահը, որից հետո նրա վերադարձել է Եգիպտոս, որտեղ շարունակել է իր գրական կարիերան։ Դստեր սուգը արտահայտող նրա բանաստեղծությունները համարվում են այս ժանրի և մեր ժամանակների լավագույն նմուշները.

ԱկտիվիզմԽմբագրել

Ամուսնու և դստեր մահից Թայմուրը սկսել է իր աշխատանքները, որոնք պաշտպանում էին կանանց իրավունքները։ Նրա ստեղծագործությունները լույս տեսան Եգիպտոսի սոցիալ-տնտեսական վերափոխման ժամանակ, որի ժամանակ կանայք հասկացան, որ զրկվում են իսլամից տրվող նրանց իրավունքներից։ Թայմուրին անվանում են «եգիպտական ֆեմինիզմի մայր»։ Նա աշխատել է այլ կին մտավորականների և ակտիվիստների հետ կրթության արշավների, բարեգործական աշխատանքների և գաղութատիրության դեմ պայքարելու համար։ Սա եգիպտական ֆեմինիզմի հիմնասյունն էր:.

ԳրվածքներԽմբագրել

Թայմուրը գրել է բանաստեղծություններ արաբերենով, թուրքերենով և պարսկերենով։ 

ԱշխատություններԽմբագրել

  • Hilyat al-tiraz [Decorative Embroidery] (արաբերեն)։ Cairo։ 1884  Պոեզիա.
  • Nata'ij al-ahwal fi-l-aqwal wa-al-af`al [The Consequences of Circumstances in Words and Deeds] (արաբերեն)։ Cairo։ 1887 
  • Mir'at al-ta'ammul fi-l-umur [The Mirror of Contemplation] (արաբերեն)։ Cairo։ 1892  էսսեներ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Dictionary of African Biography / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr.NYC: OUP, 2012. — ISBN 978-0-19-538207-5
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 WomenWriters
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 AlKindi
  4. 4,0 4,1 Aisha Taymur Archived 2012-03-21 at the Wayback Machine. at Egyptian State Information Service
  5. Goldschmidt, Arthur (2000), «al-Taymuriyya, 'Aisha», Biographical Dictionary of Modern Egypt, Lynne Rienner Publishers, p. 211, ISBN 1-55587-229-8, «Pioneer woman poet, writer, and feminist. Born in Bab al-Khalq, Cairo, she was the daughter of Isma'il Taymur, a Turkish-born official in Muhammad Ali's European chancery, and an upper-class Circassian women who tried to quash Aish'a literary leanings.» 
  6. «Aisha Taymur»։ Egyptian State Information Service։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին 
  7. 7,0 7,1  
  8. Dahduli Tasneem։ «Aisha Taymur- Ottoman Era Poet and Feminist»։ Mosaic of Muslim Women (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-05-ին։ Վերցված է 2018-04-16 

Արտաքին հղումներԽմբագրել