Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը:
|
Սալեխարդ, (մինչև 1933 թվականը՝ Օբդորսկ), քաղաք, Յամալա-Նենեցական ինքնավար օկրուգի կենտրոնը։ Գտնվում է ՌՍՖՍՀ Տյումենի մարզում։ Գետային նավահանգիստ է Օբի աջ ափին, Հյուսիսային բևեռային շրջագծի մոտ։ Ամռանը գետային տրամվայով, ձմռանը ավտոբուսով կապված է Օբի մյուս ափին գտնվող Լաբիտնանգի երկաթուղային կայարանի հետ։ Ունի 26 հազար բնակչություն (1975)։ Կան ձկան պահածոների, կաթի գործարաններ, տնաշինական կոմբինատ, շինարարական դետալների արտադրություն։ Անտառանյութի փոխաբեռնման բազա է։ Ունի տեխնիկում, ուսումնարաններ, հայրենագիտական թանգարան, ժողովրդական ստեղծագործության տուն։ Հիմնադրվել է 1595 թվականին։