Ազատ Հայդեյան

հայ մանկավարժ

Ազատ Արմենակի Հայդեյան (1919, Մեծ Պարնի, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն - անհայտ), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1957): ԽՄԿԿ անդամ (1944): Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Ազատ Հայդեյան
Ծնվել է1919
ԾննդավայրՄեծ Պարնի, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ազատ Հայդեյանը ծնվել է 1919 թվականին, Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղում։ 1938 թվականին ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը և մանկավարժական աշխատանքի անցել շրջկենտրոնի միջնակարգ դպրոցում։

1941 թվականին Ազատը զորակոչվել է կարմիր բանակ, մասնակցել Ղրիմում մղված մարտերին՝ նախ որպես շարքային, ապա՝ վաշտի քաղղեկի տեղակալ 390-րդ հայկական հրաձգային դիվիզիայում։ 1942 թվականին Կերչ քաղաքի պաշտպանության ժամանակ ծանր վիրավորվել է և ուղարկվել հոսպիտալ։ Ապաքինվելուց հետո զորացրվել է բանակից[1]։

1943 թվականից մինչև 1957 թվականն աշխատել է Մեծ Պարնիի միջնակարգ դպրոցի տնօրեն, այնուհետև, շուրջ 15 տարի եղել է Սպիտակի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի ժողկրթության բաժնի վարիչ։ 1971 թվականին տեղափոխվել է Երևան և նշանակվել № 1 օժանդակ գիշերօթիկ դպրոցի տնօրեն։ Հետագայում աշխատել է մայրաքաղաքի № 3, ապա՝ № 94 դպրոցների տնօրեն։ 1979 թվականից ավագ տեսուչ է աշխատել ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարությունում։ Աշխատանքին զուգընթաց սովորել և ավարտել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1944 թվականին ընդունվել է կուսակցության շարքերը[1]։

Հայդեյանը պատերազմում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի, Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով, Խաչատուր Աբովյանի անվան և մի շարք մեդալներով։ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 1957 թվականի հրամանագրով Հայդեյանին շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչում[1]։

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1957)
  • «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան
  • Խաչատուր Աբովյանի անվան մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել