Ադրիանա Մարե

հարավաֆրիկացի տեսական ֆիզիկոս, տեխնոլոգ

Ադրիանա Մարե (օգոստոսի 15, 1983(1983-08-15), Քինգ Ուիլյամս Թաուն, Բուֆալո Սիթի, Արևելյան Կապ, ՀԱՀ), հարավաֆրիկացի տեսական ֆիզիկոս, տեխնոլոգ[3]։ Նա Հարավային Աֆրիկայի տիեզերական զարգացման հիմնադրամի տնօրենն է։ Կազմակերպությունը ձգտում է զարգացող երկրներում ոգեշնչել երեխաներին կրթության և գիտության միջոցով[4]։ Մարեն «Հպարտ մարդ» ընկերության հիմնադիրն է[5], որի նախաձեռնությունն Անտարկտիդայում արտերկրային բնակավայրերի մոդելավորման գիտափորձն է, որը տեղի կունենա 2021 թվականի ձմռանը[6][7]։

Ադրիանա Մարե
Ծնվել էօգոստոսի 15, 1983(1983-08-15) (41 տարեկան)
Քինգ Ուիլյամս Թաուն, Բուֆալո Սիթի, Արևելյան Կապ, ՀԱՀ
Քաղաքացիություն ՀԱՀ
Մասնագիտությունկենսաբան
Հաստատություն(ներ)SAP համակարգ[1]
Գործունեության ոլորտquantum cryptography?
Ալմա մատերUniversity of KwaZulu-Natal?[1] և Քեյփթաունի համալսարան[1]
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Պարգևներ
Կայքadrianamarais.org
 Adriana Marais Վիքիպահեստում

Նա եղել է չորս հարավաֆրիկացիներից, որոնք ընտրվել են Mars One-ի համար տիեզերագնացների թեկնածուների ընտրության երրորդ փուլում[8][9] և 2015 թվականին պարգևատրվել է L'Oreal-UNESCO International Rising Talent Award մրցանակով[3][10]։

Կրթություն և գործունեություն

խմբագրել

Մարեի մանկությունն անցել է Քվազուլու-Նատալ նահանգի Պիտերմարիցբուրգ քաղաքում, որտեղ նա այցելել է աղջիկների Սուրբ Հովոնովյան թեմական դպրոց[11][12]։ 2004 թվականին ավարտել է տեսական ֆիզիկայի առաջին դասարանը Քեյփթաունի համալսարանում (UCT)[3][12], իսկ 2010 թվականին ստացել է քվանտային ծածկագիտության մագիստրոսի աստիճան Քվազուլու-Նատալի համալսարանում (UKZN)[3][6][12]։ 2015 թվականին Քվազուլու-Նատալի համալսարանում արժանացել է քվանտային կենսաբանության գիտությունների դոկտորի աստիճանի[3][12]՝ ֆոտոսինթեզի քվանտային էֆեկտների հետազոտության և դրա հետդոկտորական հետազոտությունների համար, որոնք նվիրված են նախաբիոտիկ մոլեկուլների և հենց կյանքի ծագմանը[6][13]։ 2019 թվականին ընդունվել է Քեյփթաունի համալսարան՝ որպես տնտեսական գիտությունների թեկնածու՝ սահմանափակ ռեսուրսների պայմաններում կենտրոնանալով տնտեսության վրա[6][14]։

2005 թվականին Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում աշխատել է որպես անգլերենի ուսուցչուհի, իսկ 2007-2013 թվականներին դասախոսություններ է կարդացել Քվազուլու-Նատալի համալսարանում։ Այդ ընթացքում նրան հրավիրել են Սինգապուրի քվանտային տեխնոլոգիաների կենտրոն՝ որպես հետազոտող, որտեղ աշխատել է 2011-ից մինչև 2012 թվականը[15]։

2017-2019 թվականներին Մարեն եղել է Հարավային Աֆրիկայի SAP համակարգի նորարարությունների բաժնի ղեկավարը[6][11], իսկ 2018 թվականին ընդունվել է Սինգուլյարության համալսարան[6][14]։ 2019 թվականին Մարեն հիմնադրել է «Հպարտ մարդ» ընկերությունը, որը մասնագիտանում է Երկրի վրա և նրա սահմաններից դուրս կայուն ապագայի համար հետազոտությունների և տեխնոլոգիաների բնագավառում[5][7]։

Ադրիանա Մարեն 4-րդ արդյունաբերական հեղափոխության (4IR) վերաբերյալ Հարավային Աֆրիկայի կառավարության Խորհրդատվական աշխատանքային խմբի անդամ է՝ համատեղելով ապարատը, ծրագրակազմը և կենսաբանությունը հաղորդակցման և կապի ուղղվածությամբ[6][16]։ 2018 թվականին եղել է Հարավային Աֆրիկայի տեխնոլոգիական ցանցի՝ Դուրբանում տեղի ունեցող միջազգային կոնֆերանսի հիմնական զեկուցողը։ Կոնֆերանսը նվիրված էր 4IR-ին, իսկ Մարեն քննարկել է Մարսում մարդկային բնակավայրի ստեղծման համար տեխնոլոգիաների զարգացման ուղիները, ինչի միջոցով երկիրը կարող է հաղթահարել բնակչության աճը և ուրբանիզացիան[17]։

2013 թվականին Մարեն կամավոր մասնակցել է Mars One մասնավոր կազմակերպության նախագծին, որը 2026 թվականին ծրագրում է մեկ ուղղությամբ ուղևորություններ կատարել Մարսի վրա՝ առաջին մարդկային բնակավայրի ստեղծման համար։ Մարեն ծրագրի շրջանակներում ընդգրկվել է 100 թեկնածուների կարճ ցուցակում, սակայն 2019 թվականի հունվարին Mars One-ը հայտարարել է իր սնանկության մասին[18][19][20][21]։

Տիեզերական զարգացման հիմնադրամ

խմբագրել

Մարեն 2016 թվականին եղել է տիեզերական զարգացման հիմնադրամի նախագծի հատուկ համակարգողը[3], իսկ 2017 թվականին դարձել է Կարլա Շարփի և Խուցխո Նգոաշենի համաղեկավարը[6]։ Կազմակերպությունը ձգտում է զարգացող երկրներում բնակվող երեխաներին ոգեշնչել կրթության և գիտության միջոցով, խրախուսում է տեխնոլոգիական հետազոտությունները կրթության և գիտության, արհեստական բանականության և ռոբոտատեխնիկայի ոլորտներում, ինչպես նաև բաց կոդով հաղորդակցական տեխնոլոգիաներում։ Հիմնադրամը ներառում է տարբեր ծրագրեր, որոնցից է Africa2Moon ծրագիրը։ Դրա նպատակն է ուղարկել Աֆրիկայի առաջին առաքելությունը Լուսին[22], ինչպես նաև բնական աղետների դեմ պայքարել արևային կլիմայի գեոմագնիսական մոդելի հիման վրա[23]։

Հպարտ մարդ

խմբագրել

Թիմի նպատակն է ցույց տալ հաջողակ համայնք, որը ծանր պայմաններում ապրում է երկրի վրա՝ որպես այլ մոլորակների վերաբնակեցման քայլ։ Այս նախաձեռնության առաջին փուլը «Անտարկտիկայի հետազոտական համայնք» (Arc) անվանումով աշխարհի սահմաններից դուրս բնակավայրերի մոդելավորման փորձարկումն է, որը նախատեսված է 2021 թվականին։ Այս փուլը կտևի գրեթե մեկ տարի և կներառի ցանցից դուրս ֆունկցիոնալ և կայուն ենթակառուցվածքի ստեղծումը (ներառյալ կենսապահովումը և կապը), որն անկախ կլինի գոյություն ունեցող ենթակառուցվածքից[6][7]։

Arc-ի կողմից օգտագործվող տեխնոլոգիան և հետագա փորձարկումները պատրաստ կլինեն Քեյփթաունի Աշխարհից դուրս տեխնոլոգիաների կենտրոնում։ Կենտրոնը նաև աջակցում է կայուն տեխնոլոգիաներ մշակող ընկերություններին և նպաստում հմտությունների զարգացմանը[6][7]։

Անդամակցություն և ճանաչում

խմբագրել

Մարեն մի քանի մրցանակ է ստացել, այդ թվում.

  • Հարավային Աֆրիկայի Թագավորական միության մեդալ (2016)[3][14][24]
  • Նոբելյան 66-րդ մրացանակաբաշխության ֆիզիկայի գծով դափնեկիր (2016)[3][12][14][25][26][27][28]
  • Գլոբալ կանանց ֆորումի զարգացման տաղանդի մրցանակ (2016)[29]
  • Լ՛որեալ-ՅՈՒՆԵՍԿՕ (2015)[3][10][12][14]
  • Գիտության և տեխնիկայի վարչության «Կանայք գիտության մեջ» մրցանակ (2010)[30]

Այլ գործունեություն

խմբագրել

2016 թվականին Մարեն մասնակցել է «Երկու օվկիանոս» 56 կիլոմետրանոց ուլտրամարաթոնին[31]։ 2017 թվականին բարձրացել է Կիլիմանջարո լեռան վրա գտնվող Ուհուրու գագաթը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 https://southafrica.inspiringfifty.org/dr-adriana-marais
  2. https://southafrica.inspiringfifty.org/south-africa-2017
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 https://www.iol.co.za/capeargus/adriana-is-on-a-mission-to-mars-2059031
  4. https://developspacesa.org/about-us
  5. 5,0 5,1 Duncan, Elly (2019 թ․ օգոստոսի 16). «Q+A with an expert: when are we really moving to Mars?». SBS The Feed. Australia. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 Frost, Sally (2019 թ․ օգոստոսի 8). «Data@breakfast Ventures Off-World». Ndaba Online. No. 41. South Africa: University of Kwa-Zulu Natal. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 http://www.unesco.org/new/en/natural-sciences/priority-areas/gender-and-science/for-women-in-science-programme/2015-international-rising-talents
  8. Wild, Sarah (2015 թ․ փետրվարի 17). «Four South Africans make round three of Mars One mission». Mail & Guardian. Johannesburg, South Africa. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  9. http://www.capetalk.co.za/articles/193049/meet-adriana-marais-the-south-african-that-may-soon-leave-for-mars-never-to-return
  10. 10,0 10,1 http://www.unesco.org/new/en/natural-sciences/priority-areas/gender-and-science/for-women-in-science-programme/2015-international-rising-talents/
  11. 11,0 11,1 Ntuli, Nokuthula (2018 թ․ փետրվարի 5). «One-way trip into the unknown for SA woman». News24. South Africa. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 Capel, David (2016 թ․ մարտի 8). «The greatest trek of all A young South African woman, Adriana Marais, may one day be on a one-way ticket to Mars». Leadership. Cape Town, South Africa: Cape Media. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  13. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 https://su.org/about/faculty/adriana-marais/
  15. https://www.researchgate.net/profile/Adriana_Marais
  16. https://www.timeslive.co.za/sunday-times/opinion-and-analysis/2019-08-04-let-us-not-forget-the-rights-of-poor-and-rural-women-with-little-access-to-justice/
  17. https://www.universityworldnews.com/post.php?story=20180911200003518
  18. Abarder, Gasant (2016 թ․ օգոստոսի 19). «Adriana is on a mission to Mars». Cape Argus, Independent Online. Cape Town, South Africa. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  19. Whitfield, Bruce (2016 թ․ դեկտեմբերի 21). «Adriana Marais may soon leave for Mars (never to return)». Cape Talk 567AM. Cape Town, South Africa. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  20. Hartleb, Thomas (2016 թ․ փետրվարի 3). «SA's Mars One hopeful preparing for final test». News24. Cape Town, South Africa. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  21. http://www.702.co.za/articles/337935/dr-adriana-marais-was-on-her-way-to-the-red-planet-then-mars-one-collapsed
  22. Mngoma, Nosipho (2015 թ․ հունիսի 12). «'Dream big, reach for the stars'». Daily News, Independent Online. Durban, South Africa.
  23. https://developspacesa.org/programs
  24. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
  25. https://www.sajs.co.za/article/view/4821
  26. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
  27. https://www.lindau-nobel.org/searchresults/?q=Adriana+Marais(չաշխատող հղում)
  28. http://ndabaonline.ukzn.ac.za/UkzndabaStory/Vol4-Issue5/Top%20UKZN%20Physics%20students%20to%20attend%20Lindau%20Nobel%20Laureate%20meeting/
  29. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
  30. https://mg.co.za/article/2010-08-23-the-south-african-women-in-science-awards/
  31. https://www.sportsplits.com/races/15438/search?search=adriana%20marais

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրիանա Մարե» հոդվածին։