Կվազուլու-Նատալ

նահանգ ՀԱՀ-ում
(Վերահղված է Նատալից)

Կվազուլու֊Նատալ (անգլ.՝ Natal, զուլուսերեն՝ iKwaZulu-Natali, կոսա՝ KwaZulu-Natal, աֆրիկաանս՝ KwaZoeloe-Natal), նահանգ Հարավ֊Աֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) արևելքում, Հնդկական օվկիանոսի ափին։ Ստեղծվել է 1994 թվականին Նատալ նահանգի (հին պորտուգալական անվանումը՝ «Սուրբ Ծննդյան») և նախկին բանտուստան Կվազուլուի միավորման միջոցով։ Սահմանակցում է Էսվատինիին, Լեսոթոյին և Մոզամբիկին։

Picto infobox map.png
Կվազուլու֊Նատալ
անգլ.՝ KwaZulu-Natal
զուլուսերեն՝ iKwaZulu-Natali

Զինանշան
Flag of the KwaZulu-Natal Province.png
KwaZulu-Natal Parliament building, Pietermaritzburg, South Africa.jpg
Խորհրդարանի շենքը, Պիտերմարիցբուրգ
ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
ԿարգավիճակՀարավաֆրիկյան Հանրապետության նահանգ
Մտնում էՀԱՀ
ՎարչկենտրոնՊիտերմարիցբուրգ
Խոշորագույն քաղաքԴուրբան
Ամենաբարձր կետՄաֆադի
ԲԾՄ1276 մետր
Օրենսդրական մարմինԿվազուլու֊Նատալի օրենսդիր ժողով
ՆահանգապետՍիհլե Զիկալալա
ՀՆԱ (2017)
ՀՆԱ մեկ շնչի հաշվով
16 %  (2 տեղ)
7 տեղ
Հիմնական լեզուզուլուսերեն՝ 77,8 %
անգլերեն՝ 13,2 %
կոսա՝ 3,4 %
աֆրիկաանս՝ 1,6 %
Բնակչություն (2016)
11,1 մլն (2 տեղ)
Խտություն108,81 մարդ/կմ2 (2011)
Ազգային կազմսևամորթներ՝ 86,8 %
հնդիկներ կամ ասիացիներ՝ 7,4 %
սպիտակամորթներ՝ 4,2 %
գունամորթներ՝ 1,4 %
այլ՝ 0,3 %
Տարածք94 361 կմ²  (7 տեղ)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ
 - Ցածրագույն կետ

 3451 մ
 0 մ
KwaZulu-Natal in South Africa.svg
Հիմնադրված էապրիլի 27, 1994 թ.
Սահմանակցում էՄպումալանգա, Շիսելվենի, Լուբոմբո, Մապուտո նահանգ, Մոկոտլոնգ, Թաբա-Ցեկա, Qacha's Nek District?, Արևելյան Կապ և Ֆրի Սթեյթ
Ժամային գոտիUTC+2
ՓոխարինեցNatal Province? և kwaZulu?
ISO 3166-2 կոդZA-KZN
kwazulunatal.gov.za

Վարչական կենտրոնը Պիտերմարիցբուրգն է, տնտեսական կենտրոնը և խոշոր նավահանգիստը՝ Դուրբանը։

ՊատմությունԽմբագրել

 
Նատալ գաղութը

Նատալը 1842 թվականից անգլիական գաղութ էր, 1910 թվականից՝ Հարավ-Աֆրիկյան Միության (1961 թվականից՝ ՀԱՀ) նահանգ։ Ագրարային-ինինդուստրիալ նահանգ էր։ Գերակշռում էին եվրոպացիներին պատկանող խոշոր ֆերմաներն ու տնկադաշտերը։ Նատալը ՀԱՀ-ի շաքարեղեգ ու բանան արտադրող հիմնական շրջանն էր։ Զբաղվում էին նաև ավստրալական ակացիայի, բամբակենու, ծխախոտի, կարտոֆիլի, բանջարեղենի մշակությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ։ Արդյունահանում էին քարածուխ, իլմենիտ, թորիումի, ցիրկոնի, տանտալի, երկաթի հանքաքար։ Կային սննդի արդյունաբերության, նավթավերամշակման, անվադողերի, նավաշինական, նավանորոգման ձեռնարկություններ[1]։

Նատալ նահանգի տարածությունը 87 հզ. կմ2 էր, բնակչությունը՝ 4245 հզ. (1978

Աշխարհագրություն և կլիմաԽմբագրել

 
Մնգենի գետի հովտի տեսարանը Հոուիք ջրվեժի մոտ

Նահանգի տարածությունը 94 361 կմ² է, ինչը գրեթե համապատասխանում է Պորտուգալիայի տարածության։ Աշխարհագրորեն այդ տարածքը կարելի է բաժանել երեք տարածաշրջանի։ Առաջինը՝ ծովափնյա հարթավայրը, տարածվում է դեպի հյուսիս։ Կենտրոնական շրջանները զբաղեցնում է բլրոտ սարավանդը, որը բարձրանում է դեպի արևմուտք։ Երրորդ տարածաշրջանը ներկայացված է երկու լեռնային շրջաններով՝ Դրակոնյան լեռներով (արեւմուտքում) և Լեբոմբոյի լեռներով (հյուսիսում)։ Դրակոնյան լեռների բարձրությունը հասնում է 3000 մետրի Լեսոթոյի հետ սահմանին։ Լեբոմբոն, ընդհակառակը, ցածր հնագույն լեռներ են, որոնք Էսվատինիից հարավ ձևավորում են զուգահեռ լեռնաշղթաներ։ Նահանգի խոշորագույն գետը՝ Տուգելան, հոսում է արևմուտքից դեպի արևելք՝ Կվազուլու֊Նատալի կենտրոնական մասում։

Տարածաշրջանի կլիման բավականին բազմազան է, ափին այն մերձարևադարձային է և խոնավ։ Այսպես, Դուրբանում տեղումների տարեկան միջին քանակը 1009 մմ է, ցերեկային առավելագույնները հունվար-մարտ ամիսներին հասնում են 28°C-ի, նվազագույնները՝ 21°C֊ի, հունիսից օգոստոս առավելագույնները հասնում են 23°C֊ի, իսկ նվազագույններն ընկնում մինչև 11°C։ Ներքին շրջաններում ամառային ջերմաստիճանները նման են ծովափնյա ջերմաստիճաններին, թեև ձմեռներն ավելի ցուրտ են։ Ձմեռները Դրակոնյան լեռներում սառը և ձնառատ են, ամենաբարձր գագաթները ծածկված են թեթև ձյան ծածկույթով նաև ամռանը։ Ափի հյուսիսային մասը՝ Զուլուլենդը, բնութագրվում է ավելի տաք և խոնավ կլիմայով, որը մոտ է արևադարձայինին։

ԲնակչությունԽմբագրել

 
Բնակչության խտությունը 1 կմ² վրա
 
Լեզուների տարածվածությունը

2011 թվականի տվյալներով նահանգի բնակչությունը կազմում է 10 267 300 մարդ[2][3]։  Նահանգի բնակչության էթնիկ կազմը՝ սևամորթներ՝ 86,8 %, սպիտակամորթներ՝ 4,2 %, գունամորթներ՝ 1,4 %, հնդկական և այլ ասիական ծագում ունեցող անձինք՝ 7,4 %[4]։ Նահանգի հիմնական լեզուներն են զուլուսերենը (77,8 %) և անգլերենը (13,2 %)[5]։

Վարչական բաժանումԽմբագրել

Կվազուլու֊Նատալ նահանգը բաժանվում է 1 քաղաքային շրջանի և 10 գավառի, որոնք ներառում են 43 համայնք։

Քաղաքային շրջաններ (Metropolitan Municipality)

  • էթեկվինիի քաղաքային շրջան (eThekwini)

Գավառներ (District Municipality)

  • Ամաջուբա (Amajuba)
  • Զուլուլենդ (Zululand)
  • Թագավոր Կետչվայո (King Cetshwayo)
  • Իլեմբե (iLembe)
  • Հարրի Գվալա (Harry Gwala)
  • Ուգու (Ugu)
  • Ութուկելա (Uthukela)
  • Ումգունգունդլովու (uMgungundlovu)
  • Ումզինյաթի (Umzinyathi)
  • Ումխանյակուդե (Umkhanyakude)

ՏնտեսությունԽմբագրել

Դուրբան քաղաքն արագ աճող քաղաքային շրջան է և խոշոր նավահանգիստ, լավ կապված է երկրի այլ շրջանների հետ երկաթուղիներով։ Դուրբանի և նրա շրջակայքի արդյունաբերությունը ներառում է շաքարեղեգի վերամշակումը, հագուստի և մանածագործական արտադրությունը, քիմիական և նավթավերամշակման արդյունաբերությունը, թղթի և կաուչուկի արտադրությունը, ավտոմեքենաների հավաքումը, սննդի արդյունաբերությունը: Ունի նաև ալյումինի արտադրության գործարան։ Խոշոր արդյունաբերական կենտրոն է նաև նահանգի հյուսիսում գտնվող Նյուքասլ քաղաքը։ Այստեղ գտնվում են Mittal Steel South Africa֊ն՝ սինթետիկ ռետինի, քրոմի, քիմիական նյութերի արտադրության ձեռնարկությունները, զարգացած է մանածագործական արդյունաբերությունը։

Տեսարժան վայրերԽմբագրել

Կվազուլու-Նատալի երկու շրջանները հայտարարվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ՝ Իսիմանգալիսո ջրաճահճային պարկը և Ուխահլամբա Դրակենսբերգի պարկը։ Այդ տարածքները շատ գեղատեսիլ են և չափազանց կարևոր են շրջակա էկոհամակարգերի համար։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/196 — Վիքիդարան»։ hy.wikisource.org։ էջ 196, հատոր 8։ Վերցված է 2020-08-01 
  2. «SouthAfrica.info»։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-21։-ին 
  3. «Statistics South Africa»։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-13։-ին 
  4. «Census in brief 2011»։ http://www.statssa.gov.za/։ Statistics South Africa։ ISBN 978-0-621-41388-5 
  5. «The languages of South Africa»։ Արխիվացված է օրիգինալից 2011-03-04։-ին 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 196  
Վիքիճամփորդն ունի Կվազուլու֊Նատալին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։