Ադելին Ռուդոլֆ

գերմանա-կորեացի դերասանուհի

Ադելին Ռուդոլֆ (անգլ.՝ Adeline Rudolph, փետրվարի 10, 1995(1995-02-10), Հոնկոնգ, Բրիտանական կայսրություն), ամերիկացի դերասանուհի և մոդել։

Ադելին Ռուդոլֆ
Ծննդյան թիվ՝փետրվարի 10, 1995(1995-02-10) (29 տարեկան)
Ծննդավայր՝Հոնկոնգ, Բրիտանական կայսրություն
Քաղաքացիություն՝ Գերմանիա
Մասնագիտություն՝դերասանուհի
IMDb։ID 9709536

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1995 թվականի փետրվարի 10-ին, բրիտանական Հոնկոնգում ապրող խառը ծագմամբ ընտանիքում, հայրը գերմանացի է, իսկ մայրը՝ կորեացի[1][2]։

Պատանեկության տարիներին հաճախել է Հոնկոնգի գերմանա-շվեյցարական միջազգային դպրոցը[3][4], իսկ հետո ընդունվել է Բրիտանիայի Լոնդոնի համալսարանական քոլեջ, որն ավարտել է 2017 թվականին՝ քաղաքագիտության բակալավրի աստիճանով[3][5]։

Քոլեջում սովորելու ընթացքում Ադելինը պայմանագիր է կնքել Next Model Management մոդելային գործակալության հետ[3]։ Որպես մոդել հանդես է եկել Եվրոպայի, Հոնկոնգի և Կորեայի տարբեր ընկերությունների համար, որտեղ մասնակցել է Մերի Քլերի և Elle Beauty-ի գովազդային արշավներում[2]։ Ավարտելուց հետո որոշել է զբաղվել դերասանությամբ[6]։ 2018 թվականին կատարել է իր հաջողակ դեբյուտը Նեթֆլիքսի «Սաբրինայի սարսափզդու արկածները» հեռուտասերիալում, որտեղ կատարել է կախարդուհի Ագաթայի դերը[7]։ 2020 թվականի հուլիսին ստացել է գլխավոր դեր ճապոնական սարսափ մանգայի հիման վրա ստեղծված «Թոմի» հեռուստասերիալում, որը պետք է թողարկվեր Quibi հարթակում[8][9]։ Սակայն նույն տարվա դեկտեմբերին Quibi-ն փակվել է և նախագիծն ինքնին հայտնվել է «արտադրական դժոխքում» և մնացել անավարտ[10]։

«Սաբրինայի» չեղարկումից հետո Ադելին Ռուդոլֆը նկարահանվել է Archie Comics-ի մեկ այլ կինոադապտացիայում՝ «Ռիվերդեյլ» հեռուստասերիալի հինգերորդ եթերաշրջանում[11], ինչպես նաև կատարել է Բիլի Ուեսքերի դերը Նեթֆլիքսի «Չարի կացարանը» հեռուստասերիալում[12], որը չեղարկվել է առաջին եթերաշրջանից հետո[13][14]։

2023 թվականին հայտնի է դարձել, որ դերասանուհին նկարահանվելու է միանգամից երկու հոլիվուդյան բլոքբաստերներում՝ նա կատարելու է Կիտանայի դերը «Մորտալ Կոմբատ 2» ֆանտաստիկ մարտաֆիլմում (ստեղծված հայտնի խաղաշարի հիման վրա)[15][16], ինչպես նաև կատարելու է Բոբի Ջո Սոնգի դերը «Հելբոյ։ Սապատավորը» էքշն-սարսափ ժանրի ֆիլմում[17]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2018-2020 ս Սաբրինայի սարսափազդու արկածները Chilling Adventures of Sabrina Ագաթա Նայթ
2021 ս Ռիվերդեյլ Riverdale Միներվա Մարբլ
2022 ս Չարի կացարանը Resident Evil Բիլլի Վեսքեր
2023 ֆ Մորտալ Կոմբատ 2 Mortal Kombat 2 Կիտանա
2024 ֆ Հելլբոյ։ Սապատավորը Hellboy: The Crooked Man Բոբի Ջո Սոնգ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Moyse, Chris (2023 թ․ մայիսի 25). «Sabrina's Adeline Rudolph bags koveted Kitana role in Mortal Kombat 2». Destructoid. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 27-ին.
  2. 2,0 2,1 Gonzalez, Umberto (2023 թ․ մայիսի 25). «'Mortal Kombat 2' Stages 'Sabrina' Reunion With Addition of Adeline Rudolph as Kitana». TheWrap. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 6-ին.
  3. 3,0 3,1 3,2 Bradley, Faye (2022 թ․ ապրիլի 9). «Meet Adeline Rudolph, the Hong Kong-born actress just cast in the Resident Evil series – and who starred in Netflix's Chilling Adventures of Sabrina and The CW's Riverdale». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 12-ին.
  4. «GSIS Family Event». German Swiss International School. 2012 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 12-ին.
  5. Bhandari, Serena (2018 թ․ նոյեմբերի 6). «Meet the UCL grad starring in Netflix's brand new Sabrina series». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 12-ին.
  6. Kit, Borys (2023 թ․ մայիսի 25). «Adeline Rudolph to Play Kitana in New Line's 'Mortal Kombat 2' (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 27-ին.
  7. Goldberg, Lesley (2018 թ․ մարտի 15). «Netflix's 'Sabrina' Series: All the Details (So Far) About the 'Riverdale' Offshoot». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 27-ին.
  8. Squires, John (2019 թ․ հուլիսի 24). «Alexandre Aja Directing Adaptation of Junji Ito's 'Tomie' for Quibi!». Bloody Disgusting. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 24-ին.
  9. Petski, Denise (2020 թ․ հուլիսի 9). «Quibi Greenlights 'Tomie' Based On Horror Manga Series; Adeline Rudolph To Star». Deadline Hollywood. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 13-ին.
  10. Squires, John (2021 թ․ մայիսի 18). «Alexandre Aja Suggests His Adaptation of Junji Ito's 'Tomie' is Not Dead Yet [Exclusive]». Bloody Disgusting. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 13-ին.
  11. Whitney, Alyse (2021 թ․ մարտի 31). «On Building a Brighter Future, Together». Glamour. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 27-ին.
  12. Del Rosario, Alexandra. (2021 թ․ հունիսի 11). «'Resident Evil': Lance Reddick To Star As Albert Wesker, Five Actresses Join Netflix Live-Action Series» (անգլերեն). Deadline Hollywood. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
  13. Millman, Zosha (2022 թ․ հուլիսի 16). «Resident Evil's villains are unlikable. Their actors are fine with that». Polygon. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 27-ին.
  14. «'Resident Evil' Series Canceled By Netflix After One Season» (անգլերեն). Deadline Hollywood. 2022 թ․ օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 6-ին.
  15. «Adeline Rudolph to Play Kitana in New Line's 'Mortal Kombat 2' (Exclusive)» (անգլերեն). The Hollywood Reporter. 2023 թ․ մայիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 6-ին.
  16. Milici, Lauren (2023 թ․ մայիսի 25). «Mortal Kombat 2 finds its Kitana». GamesRadar+. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 27-ին.
  17. Vlessing, Etan (2023 թ․ մարտի 3). «Jefferson White, Adeline Rudolph Join Hellboy Movie 'The Crooked Man'». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 27-ին.