Happier Than Ever (ալբոմ, Բիլլի Այլիշ)

Բիլլի Այլիշի ստուդիական ալբոմ (2021)

Happier Than Ever (անգլերենից՝ Ավելի երջանիկ, քան երբևէ), ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշի երկրորդ ստուդիական ալբոմը, որի թողարկումը նախատեսված էր 2021 թվականի հուլիսի 30-ին Darkroom և Interscope լեյբլներով։ Ալբոմի պրոդյուսերը նրա եղբայր Ֆինաս Օ' Քոնելն է, և այն ծառայում է որպես «When We All Fall Asleep, Where Do We Go?» (2019) դեբյուտային սկավառակի շարունակություն։ Թողարկմանը նախորդել են «My Future» և «Therefore I Am» սինգլները[4]։

Happier Than Ever
Թողարկվածհուլիսի 30, 2021
Ժանրդաունտեմպո[1], էլեկտրոփոփ[2] և փոփ[3]
Տևողություն3367 վայրկյան
Լեզուանգլերեն
ԼեյբլDarkroom? և Interscope Records
ՊրոդյուսերՖինիս Օ'Քոնել

Նախապատմություն խմբագրել

Բիլլի Այլիշը թողարկել է իր դեբյուտային «When We All Fall Asleep, Where Do We Go?» ստուդիական ալբոմը, որը առևտրային հաջողություն է ունեցել 2019 թվականին։ Նա առաջին տեղն Է զբաղեցրել ամերիկյան Billboard 200 հիթ-շքերթում և հավաստագրվել 3× պլատինե կարգավիճակով Ամերիկայի ձայնագրման ինդուստրիայի ասոցիացիայի «Recording Industry Association of America» (RIAA) կողմից[5][6]։ Ալբոմը Գրեմմի մրցանակ է ստացել «Տարվա ալբոմ» կատեգորիայում, իսկ նրա «Bad Guy» (2019) սինգլի հետ միասին, Այլիշն ստացել է հինգ Grammy Award մրցանակ[7]։ Դրա թողարկումից հետո Այլիշը շարունակել է առանձին սինգլների թողարկումը, այդ թվում՝ «Everything I Wanted» (2019) և «My Future» (2020), որոնք նորամուտը նշել են Billboard Hot 100-ի թոփ-10-ում[8]։

2020 թվականի հունվարին տված հարցազրույցում Այլիշը հայտարարել է, որ տարվա ընթացքում կսկսի աշխատել իր առաջիկա երկրորդ ստուդիական ալբոմի վրա[9]։ Բիլլի Այլիշի եղբայրը՝ Ֆինեաս Օ 'Քոնելը, ևս մեկ անգամ հաստատել է դա՝ հայտարարելով, որ այն «բավականին պարզ կլինի իր մտահղացմամբ», ինչպես և Այլիշի դեբյուտը, և այդ երկուսը կշարունակեն երաժշտություն ստեղծել, որն իրենց դուր է գալիս «կենդանի նվագել»[10]։ 2020 թվականի հուլիսի 30-ին՝ ալբոմի թողարկման պլանավորված ամսաթվից ուղիղ մեկ տարի առաջ, նա թողարկել է ալբոմի լիդ-սինգլը՝ «My Future»-ը[4][11]։ Երկրորդ ալբոմի «Therefore I Am» սինգլը թողարկվել է նույն թվականի նոյեմբերին։ 2021 թվականի հունվարին Այլիշը հայտարարել է, որ ալբոմը «զգացվում է հենց այնպես, ինչպես ես եմ ուզում», և ինքը չի ցանկանում ոչինչ փոխել։ Նրա վավերագրական «Billie Eilish: The World's a Little Blurr» ֆիլմը թողարկվել է հաջորդ ամիս[12]։ Բացի այդ, փետրվարին Այլիշը հայտարարել է, որ ալբոմը, հավանաբար, պարունակելու է 16 երգ[13]։ Նա 2021 թվականի ապրիլին սկսել է ակնարկել նոր երաժշտության գալիք թողարկման մասին և բացահայտել է «Happier Than Ever» անվանումը  Instagram-ում ամսի 26-ի հաղորդագրության մեջ, որը ներառում էր նույն անվանումով երգի 15-վայրկյանանոց հատվածը, որն ավելի վաղ հայտնվել էր թիզերի տեսքով վավերագրական ֆիլմում[14][15][16]։

2021 թվականի ապրիլի 27-ին Այլիշը հաստատել է «Happier Than Ever» ալբոմի անվանումը, այն բանից հետո, երբ գովազդային վահանակները, ինչպես հաղորդվում է, սկսել են հայտնվել տարբեր քաղաքներում[17]։ Եվս մեկ սինգլ նախատեսվում էր թողարկել 2021 թվականի ապրիլի 29-ին, իսկ ալբոմի թողարկումը նախատեսված էր 2021 թվականի հուլիսի 30-ին[18][19]։

Երգացանկ խմբագրել

Բոլոր երգերի հեղինակն է Բիլլի Այլիշը և Ֆինիս Օ'Քոնելը

«Happier Than Ever» ալբոմի երգերի ցուցակը[20]
# ԱնվանումՊրոդյուսերներ Տևողություն
1. «Getting Older»    4:04
2. «I Didn't Change My Number»    2:38
3. «Billie Bossa Nova»    3:16
4. «My Future»  Finneas 3:30
5. «Oxytocin»    3:30
6. «Goldwing»    2:31
7. «Lost Cause»    3:32
8. «Halley's Comet»    3:54
9. «Not My Responsibility»    3:47
10. «OverHeated»    3:34
11. «Everybody Dies»    3:26
12. «Your Power»    4:05
13. «NDA»    3:15
14. «Therefore I Am»  Finneas 2:53
15. «Happier Than Ever»    4:58
16. «Male Fantasy»    3:14
56:07

Դիտողություն խմբագրել

  • «My Future»-ը գրված է փոքրատառերով՝ իբրև «my future»[20]:
  • «Goldwing» գրված է մեծատառերով՝ իբրև «GOLDWING»[20]:
  • «Overheated» ձևավորված է որպես «OverHeated»:

Թողարկման պատմություն խմբագրել

Շրջան Օր Ձևաչափ Լեյբլ Ծանոթագրություններ
Աշխարհ 2021 թվականի հուլիսի 30-ին
[21][22]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Amen J. Billie Eilish: Happier Than Ever (Album Review) // PopMatters — 2021.
  2. Pollard A. Despite the perky title, the darkness still remains on Billie Eilish’s Happier Than Ever – review // The IndependentUK: 2021. — ed. size: 176681 — ISSN 1741-9743
  3. Marzi M. √ Diario di una popstar cresciuta troppo in fretta: la recensione di "Happier than ever" di Billie Eilish (իտալ.) // Rockol — 2021.
  4. 4,0 4,1 El-Mahmoud, Sarah (2021 թ․ փետրվարի 27). «Billie Eilish's AppleTV+ Documentary: 8 Things We Learned About The No Time To Die Singer». Cinemablend. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
  5. Caulfield, Keith (2019 թ․ ապրիլի 7). «Billie Eilish's 'When We All Fall Asleep, Where Do We Go?' Debuts at No. 1 on Billboard 200 Chart». Billboard. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  6. «American album certifications – Billie Eilish – When We All Fall Asleep, Where Do We Go?». Recording Industry Association of America. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
  7. Caulfield, Keith (2020 թ․ հունվարի 27). «Billie Eilish Sales Surge in Wake of Grammy Awards Big Four Sweep». Billboard. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  8. «Billie Eilish Chart History: Hot 100». Billboard. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.
  9. Iasimone, Ashley (2020 թ․ հունվարի 19). «Billie Eilish Says She's Working on a New Album, Releasing Her Documentary This Year: 'I'm Terrified'». Billboard. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
  10. Peacock, Tim (2020 թ․ մարտի 16). «Billie Eilish Begins Work On Her Second Album». UDiscover Music. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
  11. Antifos, Rania (2020 թ․ նոյեմբերի 9). «Billie Eilish Is Dropping a New Single in Just Days». Billboard. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
  12. Krol, Charlotte (2021 թ․ հունվարի 25). «Billie Eilish says new album 'feels exactly how I want it to'». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին. {{cite web}}: Text "websiteNME" ignored (օգնություն)
  13. Triscari, Caleb (2021 թ․ փետրվարի 1). «Billie Eilish teases 16 songs for new album». NME. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
  14. Aubrey, Elizabeth (2021 թ․ ապրիլի 26). «Billie Eilish shares clip of stripped-back new single, 'Happier Than Ever'». NME. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
  15. Strauss, Matthew (2021 թ․ ապրիլի 26). «Billie Eilish Previews New Song 'Happier Than Ever'». Pitchfork. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
  16. Happier Than Ever
  17. Reilly, Nick (2021 թ․ ապրիլի 27). «Billie Eilish announces new album 'Happier Than Ever'». NME. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
  18. Blanchet, Brenton (2021 թ․ ապրիլի 27). «Billie Eilish Will Reportedly Release New Album 'Happier Than Ever' in July». Complex Networks. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
  19. «Billie Eilish, il nuovo album si intitola 'Happier Than Ever' e uscirà tra poco» [Billie Eilish, the new album is titled 'Happier Than Ever' and will be out soon]. Rolling Stone Italy (Italian). 2021 թ․ ապրիլի 27. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. 20,0 20,1 20,2 «Happier Than Ever by Billie Eilish on Apple Music». Apple Music. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
  21. «Billie Eilish | Store – Billie Eilish Official Store». Shopuk.billieeilish.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
  22. «Billie Eilish | Store – Billie Eilish Official Store». Shopuk.billieeilish.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.