Կոորդինատները «Սքայֆոլ» (անգլ.՝ Skyfall), ֆիլմն անգլիական հատուկ գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող թվով 23-րդ ֆիլմն է, որտեղ արդեն 3-րդ անգամ Բոնդի դերակատարն է Դենիել Քրեյգը։

Սքայֆոլ
անգլ.՝ Skyfall
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ թրիլեր, լրտեսական ֆիլմ և մարտաֆիլմ
Թեմահաշվարկում, վրեժ և ահաբեկչություն
ՀիմքՋեյմս Բոնդ
Թվականհոկտեմբերի 23, 2012
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍեմ Մենդես[1][2][3][…]
ՊրոդյուսերՄայքլ Ուիլսոն և Բարբարա Բրոքոլի
Սցենարի հեղինակԼոգան Ջոն[1][4], Նիլ Փերվիս[1] և Ռոբերտ Ուեյդ[5]
ԴերակատարներԴենիել Քրեյգ[1][2][3][…], Խավիեր Բարդեմ[1][2][3][…], Ռեյֆ Ֆայնս[1][2][6][…], Նաոմի Հարիս[1][2][7][…], Բերենիս Մառլո[1][2][8], Ալբերտ Ֆիննի[1][2][7][…], Ջուդի Դենչ[1][2][3][…], Հելեն ՄակՔրորի[1][2][7][…], Բեն Ուիշոու[1][2][7][…], Օլա Ռապաս[1][2][7][…], Ռորի Քիններ[1][2][7][…], Նիկոլաս Վուդեսոն[7][8], Տոնյա Սոտիրոպուլու[5], Մայքլ Ուիլսոն[5], Մայքլ Փինք[5], Յենս Հալթեն[5], Թոմ Վու[5], Իեն Բոնար[5], Դենիել Ադեգբոյեգա[5] և Էլիզ դու Տու[5]
ՕպերատորՌոջեր Դիկինս
ԵրաժշտությունԹոմաս Նյուման
ՄոնտաժՍտյուարտ Բեյրդ
Պատմվածքի վայրԼոնդոն, Շոտլանդիա, Ստամբուլ, Մակաո և Շանհայ
Նկարահանման վայրՍտամբուլ, Շանհայ, Ճապոնիա, Լոնդոն[9], Հին թագավորական ռազմածովային քոլեջ[9], Լոնդոնի ազգային պատկերասրահ[9], Charing Cross tube station?[9], St Bartholomew's Hospital?, The Old Vic Tunnels?, Glencoe?[9], Cadogan Square?, Ascot Racecourse?, Pinewood Studios[9], Թուրքիա, Հաշիմա կղզի և Hankley Common?[10][11]
ԿինոընկերությունEon Productions, Մետրո Գոլդվին Մայեր, Columbia Pictures և United Artists
Տևողություն143 րոպե
Բյուջե200 000 000 $[12]
Շահույթ1 108 561 013 $, 102 873 568 £ և 304 360 277 $[12]
ՆախորդԳթասրտության քվանտ
ՀաջորդՍպեկտր
Պաշտոնական կայքէջ
 Skyfall (film) Վիքիպահեստում

Ֆիլմի Մասին խմբագրել

Ինչպես միշտ, Բոնդին խիստ կարևոր առաջադրանք է հանձնարարվել, որը նրան տարել է դեպի Ստամբուլ։ Անհրաժեշտ է ետ վերադարձնել գողացված կոշտ սկավառակը, որում գտնվում է բոլոր գաղտնի գործակալների ցուցակը։ Այս դեպքում Բոնդը մենակ չի գործում, որն էլ նրա ձախողման պատճառն է դառնում։

M-ի հրամանով նրա գործընկեր Իվ Մանիպեննին փորձում է ազատվել Բոնդի հետ գնացքի վրա մենամարտող հակառակորդից, սակայն գնդակը դիպչելով Բոնդին, նրան գցում է կամրջից։

Չկարողանալով վերադարձնել գործակալների ցուցակը, կորուստներն անխուսափելի են դառնում։ Պայթեցվում է MI6-ը (Կենտրոնակայան), որից հետո սկսվում է գործակալների բացահայտումը և ոչնչացումը։

Այս ամենին վերջ տալու համար հայտնվում է մահացած համարվող Բոնդը, ում համար «կենդանանալը հոբբի է դարձել»։ Այն փաստը, որ վիրավորվելուց հետո Բոնդը չի կարողանում անցնել գործակալների համար նախատեսված ստուգումը և ճանաչվում է ոչ պիտանի, նույնպես նրան չի կանգնեցնում։ Հետքերը նրան տանում են Շանհայ, որտեղից էլ նա հայտնվում է Մակաո կղզում, ուր հանդիպում է MI-ի նախկին գործակալ Ռաուլ Սիլվային։

Հաջող գործողությունների արդյունքում Սիլվան բռնվում է և տարվում MI6-ի նոր կենտրոնակայան, որտեղից պարզապես «հնարավոր չէ» փախչել։ Սակայն այդ ամենն առաջին հայացքից, քանի որ Սիլվային հաջողվում է դիմել փախուստի և մահափորձ կատարել M-ի վրա։

Այս ամենի արդյունքում Բոնդն ու M-ը հայտնվում են Բոնդի ծննդավայր Շոտլանդիայում, ուր նրանք պետք է դիմակայեն Սիլվայի մի ամբողջ բանակի[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 https://www.siamzone.com/movie/m/6571
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 http://www.cinematografo.it/cinedatabase/film/skyfall/52975/
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://stopklatka.pl/film/skyfall
  4. http://www.cinemarx.ro/filme/Skyfall-007-Coordonata-Skyfall-392523.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 ČSFD (չեխերեն) — 2001.
  6. http://www.sensacine.com/peliculas/pelicula-145646/
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 http://www.bbfc.co.uk/releases/skyfall-2012-3
  8. 8,0 8,1 http://www.imdb.com/title/tt1074638/fullcredits
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 http://www.imdb.com/title/tt1074638/locations?ref_=tt_dt_dt
  10. https://hitek.fr/actualite/secrets-lieu-tournage-films_8518
  11. http://www.britannia.org/Film/filmdetails/00000330
  12. 12,0 12,1 Box Office Mojo — 1999.
  13. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սքայֆոլ» հոդվածին։