Ադավիե Էֆենդիևա
Ադավիե Էֆենդիևա (1879, Եվպատորիա – 1944, Սամարղանդի մոտ, Ուզբեկստան), ղրիմցի նկարչուհի, դրվագազարդող[1][2]։
Ադավիե Էֆենդիևա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1879 |
Ծննդավայր | Եվպատորիա (քաղաք, Ուկրաինա), Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1944 |
Մահվան վայր | Սամարղանդ, Ուզբեկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Մասնագիտություն | նկարչուհի և embroiderer |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ադավիե Էֆենդիևան ծնվել է 1879 թվականին Ղրիմի Եվպատորիա քաղաքում։ Վաղ տարիներից նրան ասեղնագործություն ու ջուլհակություն է սովորեցրել տատը[2]։ Ասեղնագործության դազգահի (կերգեֆ) առաջ առաջին անգամ նստել է 12 տարեկան հասակում, իսկ չորս տարի անց հայրը նրա համար գնել է ջուլհակի դազգահ (տոկումա տեզյախ, токъума тезьях): Դստերը սովորեցնելու համար նա վարձել է վարպետ ջուլհակի[3]։ 1928 թվականին Ադավիե Էֆենդիևան եղել է Եվպատորիայի թանգարանի ազգային ասեղնագործության խմբակի ղեկավար[1], սովորեցրել է ասեղնագործություն։ 1930 թվականին նա սկսել է աշխատել արտելում, ապա ասեղնագործություն է սովորեցրել «Էսկի Օրնեկ» արտելում[1] («Հին նախշ»)։ Մինչև 1937 թվականը Ադավիե Էֆենդիևան ստեղծել է ավելի քան 500 զարդանկար[2]։ Ադավիե Էֆենդիևան մահացել է 1944 թվականին, երբ ղրիմի թաթարներին բռնի տեղափոխել են Սամարղանդից ոչ հեռու[1][3]։ Հետագայում արդարացվել է[1]։
ԱրվեստԽմբագրել
1935 թվականից Ադավիե Էֆենդիևան մասնակցել է գեղանկարչական ցուցահանդեսների։ Նրա նկարներն առաջին անգամ ներկայացվել են Մոսկվայում տեղի ունեցած Ղրիմի թաթարների ու կարաիմների ազգային արվեստի վարպետների աշխատանքների ցուցահանդեսում, ինչպես նաև Կերպարվեստում ինքնագործունեության I համառուսաստանյան ցուցահանդեսում[2]։ Նրա զարդանկարներով իրերը ցուցադրվել են Եվրոպայում ու ԱՄՆ-ում։ Ադավիե Էֆենդիևան հեղինակել է ավելի քան 200 զարդանկարային կոմպոզիցիա[1]։ Նրա ստեղծագործությունների թվում կան սփռոցներ, հարսանեկան սրբիչներ, նախշազարդ գոտիներ[4]։ Ըստ արվեստագետ Իսմետ Զաատովի՝ նրա արվեստին հատուկ են «նկարի հստակությունը, ինքնատիպ կոմպոզիցիան»։ Ադավիե Էֆենդիևան իր աշխատանքների կոմպոզիցիաների մասին ասել է. «Իմ զարդանկարներն իմ մտքերն են»[3]։ Եվպատորիայի «Промшвей» արտելում Ադավիե Էֆենդիևայի աշակերտների թվում են եղել ասեղնագործողներ Ալիևան, Զուլեյխա Բեկիրովան և այլք[5]։ Ադավիե Էֆենդիևայի էսքիզներն ու նկարները պահպանվում են Տավրիդայի կենտրոնական թանգարանում (Սիմֆերոպոլ)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 В. М. Басиров։ «ЕФЕНДІ́ЄВА Адавіє» (ուկրաիներեն)։ Енциклопедія сучасної України
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Катерина Качур։ ««Мої орнаменти — мої думки» — Адавіє Ефендієва (Крим)» (ուկրաիներեն)։ rukotvory.com.ua։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-21-ին։ Վերցված է 2017-03-23
- ↑ 3,0 3,1 3,2 Заатов И.։ «НАРОДНОЕ И ДЕКОРАТИВНО-ПРИКЛАДНОЕ ИСКУССТВО КРЫМСКИХ ТАТАР»
- ↑ Деятели крымскотатарской культуры (1921-1944 гг.) : Биобиблиографический словарь // Українська біографістика. - 1999. - Вип. 2.
- ↑ «Адавие Эфендиева»։ medeniye.org։ 2 апреля 2009
ԳրականությունԽմբագրել
- Исмет Заатов. Крымскотатарское декоративно-прикладное и изобразительное искусство. — Симферополь : ТАРПАН, 2003. — 336 с.
- П. Я. Чепурина. Орнаментальное шитьё Крыма. — Москва; Ленинград : Всесоюзное кооперативное объединенное издательство, 1938. — 63 с.
- Творчество крымских вышивальщиц // Красный Крым. - 1936. - 15 нояб.; 1937. - 29 сент.
- Иоффе М. Вышивальщицы // Красный Крым. - 1940. - 8 марта
- П. Чепурина. Творцы орнамента // Красный Крым. — 1940. — 14 марта.
- Крымскотатарские художники : биобиблиограф. словарь / сост. Э. Я. Черкезова. — Симферополь : Доля, 1999