Ադամ Ուեսթ (անգլ.՝ Adam West, սեպտեմբերի 19, 1928(1928-09-19)[1], Walla Walla, Վաշինգտոն, ԱՄՆ[2] - հունիսի 9, 2017(2017-06-09)[3][1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոդերասան, որն առավել հայտնի է 1960-ական թվականիններին Բեթմենի դերով, որը խաղացել է համանուն հեռուստասերիալում[4]։ 2000 թվականից նա հնչյունավորել է «Գրիֆինների ընտանիքը» մուլտսերիալի քաղաքապետ Ադամ Վեսթի դերը. այս կերպարը նրա ծաղրանկարների տարբերակն է[4]։

Ադամ Ուեսթ
անգլ.՝ Adam West
Adam West by Gage Skidmore 3.jpg
Ծնվել էսեպտեմբերի 19, 1928(1928-09-19)[1]
ԾննդավայրWalla Walla, Վաշինգտոն, ԱՄՆ[2]
Մահացել էհունիսի 9, 2017(2017-06-09)[3][1] (88 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԼեյքսայդ դպրոց, Ուիթման քոլեջ և Փյուջեթ Սաունդի համալսարան
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունհնչյունավորող, կատակերգու, հաղորդավար և հեռուստատեսային դերասան
Ժանրերվեսթեռն
ԸնտրանիԲեթմեն, Գրիֆինների ընտանիքը, Սիմփսոններ, Կախարդական ծնողները և The Big Bang Theory, season 9?
Պարգևներ և մրցանակներTV Land Award?
adamwest.com

Վաղ տարիներԽմբագրել

Ադամ Ուեսթի իսկական անունը Ուիլյամ Ուեսթ Անդերսոն է։ Նա ծնվել է Վաշինգտոն նահանգի Ուոլլա-Ուոլլա քաղաքում՝ Օթթո Ուեսթ Անդերսոնի և Օդրի Սթիրի ընտանիքում[5]: Նա մանկուց եղել է կոմիքսների սիրահար, իսկ Բեթմենը եղել է իր սիրած հերոսներից մեկը։ Դեռահասության տարիքում Ադամը իր եղբայր Ջոնի և մոր հետ, որը երկու անգամ ամուսնացել է, տեղափոխվել է Սիեթլ, որտեղ նա գնացել է Լեյքսայդի մասնավոր դպրոց։ Դպրոցն ավարտելուց հետո Ուոլլա-Ուոլլայի Ուիթմանի քոլեջում ուսումնասիրել է գրականություն և հոգեբանություն, այնուհետև ուսումը շարունակել է Սթենֆորդի համալսարանում[6]:

Լինելով տպավորիչ ձայնի տեր՝ Ուեսթը դեռ քոլեջում սկսել է ռադիոյում աշխատել որպես դիջեյ: 1950-ական թվականների սկզբին նա զորակոչվել է բանակ և երկու տարի ծառայել: Գործից ազատվելուց հետո Ուեսթը իրեն սկսել է փորձել դերասանության մեջ: Նրա առաջին դերը անչափահաս կերպարն է «Շոու Քինի Պոպո» մանկական հեռուստատեսական ծրագրում, որը նկարահանվել է Հավայան կղզիներում: Ժամանակի ընթացքում Ուեսթը դարձել է այս հեռուստաշոուի գլխավոր հերոսը[6]։

1959 թվականին՝ միջանցիկ պատկերներում մի շարք փոքր դերերից հետո, Ուեսթը ընտանիքի հետ տեղափոխվել է Հոլիվուդ, որտեղ հույս ուներ ստեղծել հաջող դերասանական կարիերա։ Իր իրական անվան փոխարեն նա սկսել է օգտագործել Ադամ Ուեսթ բեմական կեղծանունը։ Շուտով նա պայմանագիր է կնքել Warner Bros. ստուդիայի հետ։ Ուեսթի առաջին դերը խոշոր ֆիլմում «Երիտասարդ ֆիլադելֆիացիները» ֆիլմում խաղացած դերն է (գլխավոր դերերում՝ Փոլ Նյուման և Բարբարա Ռաշ)։ 1960-ականների սկզբին Ադամը հաճախ նկարահանվել է մեծ թվով վեստերն ժանրի հեռուստատեսային սերիալների էպիզոդիկ դերերում։ Այսպիսով, նա Դոք Հոլիդեյի դերը ABC ալիքով միանգամից խաղացել է երեք վեստերներում։ Ուեսթը նկարահանվել է նաև «Խուզարկուներ» ոստիկանական դրամայի 30 սերիաներում՝ գլխավոր դերը խաղալով Ռոբերտ Թեյլորի հետ: Հետագայում նրա կարիերայում հաջորդել է Բ-կարգի ֆիլմերում գլխավոր դերերի շարքը, ինչպիսիք են «Տեմին և բժիշկը» (1963), «Ռոբինզոն Կրուզոն Մարսի վրա» (1964), «Բանդիտները գնում են» (1965) և «Չորս անորսալիները» (1965) սպագետի վեստերնը[6]։

Բեթմենի դերըԽմբագրել

 
Ուեսթը Բեթմենի զգեստով. 1965 թվական

ABC ալիքի «Բեթմեն» նոր սերիալում Ուեսթը հայտնվել է Nesquik խմիչքի գովազդին մասնակցելու շնորհիվ։ Գովազդային հոլովակում Ջեյմս Բոնդի ոճով նա ներկայացրել է լրտեսի կերպարը։ Այս դերում Ուեսթը հանդիպել է ապագա շոուի պրոդյուսեր Ուիլյամ Դոզերին, որը նրան առաջարկել է գլխավոր՝ հանցագործության դեմ պայքարող Բեթմենի դերը: 1966 թվականին էկրան բարձրանալուց անմիջապես հետո սերիալը հայտնի է դարձել ինչպես մանկական, այնպես էլ մեծահասակ լսարանի համար: Այն դարձել է 1960-ականների ամերիկյան փոփ մշակույթի կարևոր մասը. նույնիսկ հոլիվուդյան դերասանները չէին հրաժարվում դրա մեջ էպիզոդիկ դերերում հայտնվելուց: Ինքը՝ Ուեսթը, արագորեն հասել է մինչև հեռուստաաստղի կարգավիճակի։ Սակայն երրորդ եթերաշրջանին, որը սկսվել է 1968 թվականին, վարկանիշները սկսել են արագորեն նվազել, սյուժեները դարձել են միօրինակ, իսկ «Բեթմեն»-ի բնօրինակ ոճը ձանձրացրել է հանդիսատեսին: Պրոդյուսերները փորձել են փոփոխություններ կատարել իրավիճակը շտկելու համար, մասնավորապես, Բեթմենին օգնական են տվել՝ ի դեմս Բեթհյորլի, որը պետք է ավելի շատ կանացի լսարաններ գրավեր, բայց այս ամենը չի կարողացել փրկել սերիալը[6]։

Բեթմենից հետոԽմբագրել

«Բեթմեն»-ի փակվելուց հետո ինչպես և սերիալի մնացած մյուս առաջատար դերասանների, այնպես էլ Ուեսթի կարիերան սկսել է տապալվել: Նա մի երկրորդական հեռուստասերիալից անցում էր կատարում մյուսին, նկարահանվում անցողիկ ֆիլմերում և չէր կարող գտնել իր դերը, քանի որ պրոդյուսերների կարծիքով, հանդիսատեսը չափազանց շատ էր կապվել Բեթմենի կերպարի հետ: Չնայած 1970 թվականին Ուեսթը «Ադամանդները հավերժ են» ֆիլմում դիտարկվել է որպես Ջեյմս Բոնդի դերի թեկնածուներից մեկը, սակայն ինքն անձամբ հրաժարվել է մասնակցել, քանի որ կարծել է, որ բրիտանացի հայտնի սուպեր լրտեսը չպետք է խաղա որպես ամերիկացի[7][8]։

1970-ականների վերջին և 1980-ականների սկզբին Ուեսթը շատ է աշխատել սուպերհերոսական թեմաներով մուլտսերիալների հնչեցման վրա։ Նա նույնիսկ վերադարձել է 1977 թվականի «Բեթմենի նոր արկածները» մուլտսերիալում իր ամենահայտնի դերին, որտեղ վերամիավորվել է Բերտ Ուորդի հետ, որը խաղացել է Ռոբինի բնօրինակ սերիալում։ 1989 թվականին Բեթմենի նկատմամբ հետաքրրության նոր թռիչքը, որը հրահրվել է Թիմ Բարթոնի «Բեթմեն» չղջիկի զգեստով հերոսի արկածների մասին ֆիլմով, դրական ազդեցություն է ունեցել Ուեսթի վրա: Չնայած ինքը՝ դերասանը, վշտացել է, որ Բարթոնը իրեն չի հրավիրել գլխավոր դերի համար: 1991 թվականին պլանավորվել էր NBC-ով թողարկել «Լուկվել» կատակերգական սերիալը, որտեղ Ուեսթը պետք է խաղար նախկին դերասանի հեռուստատեսային խուզարկույի ինքնահավան դերը, որը որոշում է ինքնուրույն հետաքննել հանցագործությունները: Պիլոտային շարքի նկարահանումներից հետո ալիքի ղեկավարները սերիալին «կանաչ լույս» չեն տվել[6]:

Սեթ Մաքֆարլեյնը՝ «Գրիֆինների ընտանիքը» մուլտսերիալի ստեղծողը, իր շոուի մեջ օգտագործել է Ուեսթի կերպարը՝ վերջինս դերասանից վերածելով հորինված Կուահոգ քաղաքի տարօրինակ քաղաքապետի: 2000 թվականից Ադամ Ուեսթը ինքն էր հնչյունավորում այդ կերպարին: Ուեսթը որպես հնչյունավորող դերասան աշխատել է նաև «Սիմփսոնները», «Կախարդական ծնողները», «Կիմ հինգից բարձր» (անգլ.՝ Kim Possible), «Բեթմեն» և մի շարք մուլտսերիալների վրա[6]:

Անձնական կյանքԽմբագրել

Քոլեջի չորրորդ կուրսում Ուեսթն ամուսնացել է Բիլի Լու Իյիգերի հետ:

Հավայան կղզիներ տեղափոխվելուց կարճ ժամանակ անց Ուեսթը բաժանվել է իր առաջին կնոջից և ամուսնացել տեղացի աղջկա՝ Ֆրիսբի Դոուսոնի հետ, որն ունեցել է աղջիկ՝ Ջոնելը (ծնվ. 1957 թվականին), և որդի՝ Հանթերը (ծնվ. 1958 թվականին): 1972 թվականին Ուեսթն ամուսնացել է երրորդ անգամ՝ Մարսելա Թագարդ Լիրի հետ: Այս ամուսնությունից նա ունեցել է չորս երեխա[5]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1024680274 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Adam West, TV’s ‘Batman,’ Dies at 88
  4. 4,0 4,1 ‘Family Guy’ honors Adam West — and takes shot at ‘political troll’ James Woods
  5. 5,0 5,1 Lisa Fillers (17 октября 2007)։ «Biography: Adam West» (անգլերեն)։ Helium։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-06-ին։ Վերցված է 2013-02-17 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 «Adam West- Biography» (անգլերեն)։ Yahoo! Movies։ Արխիվացված օրիգինալից 2013-02-18-ին։ Վերցված է 2013-02-14 
  7. Todd Van Luling (5 августа 2011)։ «10 Actors Who Turned Down James Bond» (անգլերեն)։ BuzzFeed։ Արխիվացված օրիգինալից 2013-02-18-ին։ Վերցված է 2013-02-17 
  8. «The Men Who Were Nearly Bond» (անգլերեն)։ Empire։ Արխիվացված օրիգինալից 2013-02-18-ին։ Վերցված է 2013-02-17 

Արտաքին հղումներԽմբագրել