Կախարդական ծնողները
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կախարդական ծնողները (անգլ.՝ The Fairly OddParents), մուլտսերիալ, որը հորինվել և ստեղծվել է մուլտիպլիկատոր Բուտչեմ Խարտմանովի կողմից։ Մուլտֆիլմը ստեղծվել է Billionfold Inc. և Frederator Studios ստուդիաներում, Nickelodeon հեռուստաալիքի համար։
Սյուժե
խմբագրելՏիմմի Տյորները՝ հասարակ, տասնամյա մի տղա, ով ապրում է իր թեթևամիտ ծնողների հետ Դիմմսդեյլ քաղաքում։ Նրա կյանքը ձանձրալի է, նրան ոչ ոք չի հասկանում, ծնողները անտարբերություն են ցուցաբերում տղայի դաստյարակությանը, այդ իսկ պատճառով նրա մասին հոգ է տանում դայակը։ Դայակի անունը Վիկկի է, նա կոպիտ ու դաժան դեռահաս է աղջիկ է։ Բայց ամեն ինչ փոխվում է, երբ Տիմմին իմանաում է, որ իր ձկները՝ Կոսմոն և Վանդան, ամենակարող էակներ են։ Տիմմին արագ իմանում է, որ նրանք կարող են կատարել իր բոլոր ցանկությունները(որոշակի սահմանափակումներով)։ Անփորձ Տիմմին որոշ հարցերում երբեմն փորձում էր իրագործել ցանկությունները, որոնք ակամա վերածվում էին արհավիրքների և նա իր ամենակարող էակների հետ միասին պետք է գտնի որևէ հնար «հետ բերելու» ցանկությունը։
Սյուժեի զարգացման ընթացքում նա ձեռք է բերում թշնամիներ։ Նրա դպրոցի ուսուցիչ՝ պարոն Կրոկերը, ի տարբերություն մյուս մեծերի, նա հավատում է ամենակարող էակների գոյությանը և երկար ժամանակ զբաղվում է նրանց որոնմամբ։ Նա ներկայացնում է Տիմմիին սպառնող պոտենցիալ վտանգը։ Քանի որ ըստ «Da Rules»–ի, եթե կողմնակի ինչ–որ մեկը գտնի ամենակարող էակներին՝ նա կբաժանի նրանց վերջնականապես։
Ինչպես նաև մուլտֆիլմում բացահայտվում է նոր կերպար՝ Յուրգեն Ֆոն Ստրենգլ անունով։ Մեծ ու հզոր հովանավոր է, ով ցուցաբերում է նողկանք Տիմմիի և նրա խնամակալների նկատմամբ։ Նա հանդիսանում է «զարմանահրաշ աշխարհ»-ի ստեղծողը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Fernsehserien.de (գերմ.)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կախարդական ծնողները» հոդվածին։ |