Ադամ Պատրիկ Դիվայն (անգլ.՝ Adam Patrick DeVine, նոյեմբերի 7, 1983(1983-11-07)[1], Ուոթերլու, Այովա, ԱՄՆ[2][3]), ամերիկացի դերասան, կատակերգու, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր և դուբլյաժի դերասան։ Առավել հայտնի է «Աշխատասերները» հեռուստասերիալում[4][5], ինչպես նաև «Կատարյալ ձայն» և «Կատարյոլ ձայն 2» ֆիլմերում Բամպեր Ալենի դերով[5]։ Խաղացել է նաև այնպիսի կատակերգություններում, ինչպիսիք են «Հարևանները», «Ստաժյորը» և «Հարսանեկան տենդ» կատակերգությունները[6]։

Ադամ Դիվայն
Adam DeVine in 2017.jpg
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 7, 1983(1983-11-07)[1] (37 տարեկան)
Ծննդավայր՝Ուոթերլու, Այովա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝կատակերգու, կինոպրոդյուսեր, սցենարիստ, դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող, երգիչ և showrunner
IMDb։ID 2796745

Վաղ կյանքԽմբագրել

Դիվայնը ծնվել է Այովա նահանգի Ուոտերլու քաղաքում[7]՝ Դենիսայի և Փենի Դիվայնի ընտանիքում[4]։ 2002 թվականին ավարտել է Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքի Միլարդ Սաութի միջնակարգ դպրոցը[4]։ 1995 թվականի հունիսին, երբ Ադամը 11 տարեկան էր, նրան հարվածել է ավտոմեքենան։ Դիվայնը ստացել էր երկու ոտքերի բազմաթիվ կոտրվածքներ։ Երեք տարվա ընթացքում նրան արել են մի քանի վիրահատություն և պահանջվել է 2 տարի կրկին քայլել սովորելու համար[8].

Իր հարցազրույցներից մեկում նա ասել է․

Շատ դժվար էր, որովհետև ես պետք է նորից սովորեի քայլել, ոտքի կանգնել, նստել։ Ոտքերս ամբողջովին հաշմանդամ էին դարձել։ Ես կարծում եմ, որ այս փորձը օգնեց ինձ հասկանալ, որ ամեն ինչ հնարավոր է[9]։

Սովորել է Օրինջ-Քոստ քոլեջում «Աշխատասերները» հեռուստասերիալի գործընկերոջ Բլեկ Անդերսոնի հետ[10]։

Ավելի ուշ տեղափոխվել է Լոս-Անջելես իրեն որպես կատակերգու և դերասան փորձելու համար[11][12]։

ԿարիերաԽմբագրել

Նա 2002 թվականի Միլլարդ Յուգ ավագ դպրոցի սան է[13]։ 2006 թվականին Դիվայնը և նրա ընկերները՝ Բլեյք Անդերսոնը, Անդերս Հոլմը և Կայլ Նյուաչեկը ստեղծել են «Mail Order Comedy» սթենդ ափ խումբը։ Այն շատ հայտնի էր Myspace և YouTube կայքերում։

2011 թվականի ապրիլի 6-ին տեղի է ունեցել «Աշխատասերները» հեռուստասերիալի պրեմիերան, որում նկարահանվել էր դերասանը և նրա սթենդ ափ խմբի ընկերները։ Ինչպես նաև հանդես են եկել այդ սիթքոմը ստեղծողների և պրոդյուսերների դերով։ Հեռուստասերիալը ստացել է դրական կարծիք քննադատների կողմից[14]։

Դիվայնը խաղացել է ոչ մեծ դեր 2007 թվականի «Մայրիկի տղան» և 2009 թվականի «Սարսափազդու Մաքսիմուսի լեգենդը» ֆիլմերում։ Ինչպես նաև խաղացել է էպիզոդային դեր «Ո՞վ է Սամանտան» հեռուստասերիալում և նկարահանվել է «Լուսացույցը» սերիալում։ 2013 թվականին դերասանը հայտնվել է «Համայնք» հեռուստասերիալում, որտեղ խաղացել է Ջեֆ Ուինգերի խորթ եղբոր՝ Ուիլյամ Ուինգերի դերը։ Նույն թվականին հայտնվել է «Դանդաղ զարգացում» հեռուստասերիալի էպիզոդում։ «Ամերիկյան ընտանիք» հեռուստասերիալի 5–րդ, 6–րդ և 7–րդ եթերաշրջաններում Դիվայնը խաղացել է Էնդիի դերը[15]։

2012 թվականին նա Բամպեր Ալենի դերով հայտնվել է «Կատարյալ ձայն» ֆիլմում։ Քննադատների կարծիքով, այդ աշխատանքը դարձել է դերասանի կարիերայի բեկումը՝ լիովին ցուցաբերելով նրա ներուժը[16]։ Այդ դերի համար Դիվայնը «Choice Movie: Չարագործ» անվանակարգում արժանացել է «Teen Choice Awards» մրցանակի[17]։ Նա հայտնվել է նաև ֆիլմի 2-րդ հատվածում և դրա համար ստացել էր MTV կինոմրցանակը լավագույն համբույրի համար (Ռեբել Ուիլսոնի հետ միասին)[18][19][20]։ 2016 թվականին Դիվայնին Զաք Էֆրոնի հետ միասին «Հարսանեկան տենդ» ֆիլմում տրվել են գլխավոր դերերից մեկը[21]։ Ըստ «Variety» ամսագրի՝ այդ դերին հասնելու համար դերասանին օգնել են «սուր միտքը և ազատագրումը»[22]։

2016 թվականի հունիսին հայտարարվել էր, որ Դիվայնը, Անդերսոնը, Հոլմը և Նյուաչեկը Սեթ Ռոգենի հետ միասին աշխատում են նոր ֆիլմի վրա[23]։ Նույն 2016 թվականին նա նկարահանվել է Blink-182 խմբի «She’s Out of Her Mind» երգի տեսահոլովակում[24][25][26]։ Նույն թվականին ընտրվել էր Նոա Էշբի դերով «Երբ մենք ծանոթացանք» ֆիլմում, Ալեքսանդրա Դադարիոյի, Շեյլլի Հեննիգի և Ռոբբի Ամելլի հետ միասին[27]։ 2016 թվականի նոյեմբերի 2-ին հայտնի է դարձել, որ Ադամը նկարահանվում է «Magic Camp» ընտանեկան ֆիլմում՝ Էնդի Տուկերմանի՝ կախարդ-անհաջողակի դերով, որը վերադառնում է իր մանկության ճամբար, որպեսզի դասեր տա պատանի կախարդներին[28]։ Ֆիլմի պրիեմերան նշանակված է եղել 2018 թվականի ապրիլի 6-ին[29]։

2017 թվականին Դիվայնը MTV Movie & TV Awards տոնակատարության հաղորդավարն էր[30][31][32]։ Նույն թվականին միացել է «Մի թե ռոմանտիկ չէ՞» ֆիլմի դերասանակն կազմին[33]։ Դա չորրորդ ֆիլմն էր, որի մեջ Ադամը խաղում էր Ռոբերտ Ուիլսոնի հետ և որտեղ նրանք խաղում էին սիրահարված զույգի դեր[34]։

2019 թվականի օգոստոսի 18-ին Դիվայնը միացել է «Արդար Ջեմսթոուններ» ֆիլմի դերասանական կազմին, որտեղ նա խաղացել է Կելվին Ջեմսթոունի դերը[35]։ Ստեղծողը դարձել է Գենի Մակբրայդը և նվիրված է նվիրված է հեռուստահաղորդավարների աշխարհահռչակ, բայց անբարեհաճ ընտանիքին։ 2019 թվականի սեպտեմբերին HBO ալիքը երկարեցրել է հեռուստասերիալը մինչև 2-րդ եթերաշրջան[36]։

Անձնական կյանքԽմբագրել

Ադամը համարվում է «Children’s Miracle Network Hospitals» հասարակական կազմակերպության կողմնակից, որը հավաքում է նյութեր մանկական հիվանդանոցի համար ԱՄՆ-ի ամբողջ տարածքով։ Քանի, որ նա մանկության տարիներին բուժվել է մանկական հիվանդանոցում, նա այցելել է բարեգործական միջոցառումներին և այցելել է երեխաներին, որտեղ պատմում է կենդանի մնալու իր պատմությունը[37]։

2015 թվականի սկզբից հանդիպում էր «Վերջին աղջիկները» ֆիլմի գործընկերուհու՝ Քլոյա Բրիջեսի հետ[38][39]։ 2019 թվականի հոկտեմբերի 24-ին զույգը հայտարարել է նշանադրության մասին[40][41]։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2006 հֆ Փոստարկղային պատվեր Mail Order Comedy տարբեր դերեր
2006 կֆ Ալտերնատիվ Տիեզերքի հեքիաթներ Tales from an Alternate Universe
2006 կֆ Փոստարկղային պատվեր։ Լավագույն ընկերներ Mail Order Comedy: Best Friends
2007 ֆ Մայրիկի տղան Mama's Boy Ալխորն
2008 ս Ֆրենկ TV Frank TV Ուոլթեր / Ջեք Գերբեր
2008 ս 5-րդ տարի 5th Year Խաղում է հենց իրեն
2009 ֆ Հայրիկի տղան Ratko: The Dictator's Son Քրիս
2009 ս Ո՞վ է Սամանտան Samantha Who? Թայլեր
2009 կֆ Կրոնական հայրը Religious Dad Կրոնական հայրը
2009 կֆ Ուղիղ Մորդորից Straight Outta Mordor Բուլդոզեր
2009 կֆ Կախարդները չեն մահանում Wizards Never Die Բուլդոզեր
2009 կֆ Բաղադրիչների խառնուրդը Potion Mixin' Բուլդոզեր
2011 ս Լուսացույցը Traffic Light Տոբի
2011-2017 ս Աշխատասերները Workaholics Ադամ Դիմամպ
2012 ֆ Կատարյալ ձայն Pitch Perfect Բամպեր Ալեն
2013 ս Համայնք Community Բիլի
2013 ս Դանդաղ զարգացում Arrested Development Ստարսկի
2013 ս Պիֆ-Պաֆ կատակերգություն Comedy Bang! Bang! Նիկ
2013-2016 ս Ամերիկյան ընտանիք Modern Family Էնդի Բեյլի
2013-2017 մս Քեռի Պապիկ Uncle Grandpa Պիցա Սթիվ / Հենրի / Տարբեր ձայներ
2014 ֆ Հարևանները Neighbors Երեկույթի տղան
2014 մս Սանջեի և Կրեիգ Sanjay and Craig Ռասկ Բուշե (ձայն)
2014 մս Ամերիկացի հայրիկ American Dad! Քրիստոֆ (ձայն)
2015 ֆ Վերջին աղջիկները The Final Girls Քուրթ
2015 ֆ Կատարյալ ձայն 2 Pitch Perfect 2 Բամպեր Ալեն
2015 ֆ Ստաժյորը The Intern Ջեյսոն
2015 մս Սթիվենի տիեզերքը Steven Universe Պիցա Սթիվ (ձայն)
2015 ս Սրբերը Վեգասից Sin City Saints Մեթի
2015 ս Արբած պատմություն Drunk History Պավել Բալյաև
2016 մֆ Սառցե դարաշրջան Ice Age: Collision Course Ջուլիան (ձայն)
2016 ֆ Հարսանեկան տենդ Mike and Dave Need Wedding Dates Մայք Սթենգլ
2016 ֆ Ինչո՞ւ նա Why Him? Թայսոն
2017 մֆ Լեգո ֆիլմ․ Բեթմեն The Lego Batman Movie Բարի Ալեն / Ֆլեշ
2017 ֆ Երբ մենք ծանոթացանք When We First Met Նոա Էշբի
2019 ֆ Բայց ախր ռոմանտիկ չէ՞ Isn't It Romantic Ջոշ
2019 ֆ Ջեքսի Jexi Ֆիլ
2019 ս Արդար Ջեմսթոունները The Righteous Gemstones Կելվին Ջեմսթոուն
ֆ Կախարդական ճամբար Magic Camp Էնդի

Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել

Մրցանակներ և անվանակարգեր
Մրցանակ Տարի Կատեգորիա Հավակնորդ Արդյունք Ծանոթագրություններ
Teen Choice Awards 2013 Choice Movie․ Ճեղքում Կատարյալ ձայն Առաջադրված [42]
Teen Choice Awards 2013 Choice Movie․ Չարագործ Հաղթանակ [43]
Teen Choice Awards 2014 Choice TV․ Male Scene Stealer Ամերիկյան ընտանիք Առաջադրված [44]
Young Hollywood Awards 2014 Լավագույն անակնկալ Աշխատասերները (Բլեյք Անդերսոնի և Անդերսոն Հոլմի հետ միասին) Առաջադրված [45]
Teen Choice Awards 2015 Choice Movie․ Scene Stealer Կատարյալ ձայն 2 Առաջադրված [46]
Teen Choice Awards 2015 Choice Movie․ Համբույր Կատարյան ձայն 2 (Ռեբել Ուիլսոնի հետ միասին) Առաջադրված [47]
MTV Movie & TV Awards 2016 Լավագույն համբույր Կատարյան ձայն 2 (Ռեբել Ուիլսոնի հետ միասին) Հաղթանակ [18]
CinemaCon 2016 Տարվա կատակերգական աստղ Ադամ Դիվայն (Զաք Էֆրոնի և Աննա Քենդրիկի հետ միասին) Հաղթանակ
People’s Choice Awards 2017 Հեռուստատեսության սիրելի կաբելային դերասան Առաջադրված [48]
MTV Movie & TV Awards 2017 Best Comedic Performance Աշխատասերները Առաջադրված [49]


ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Fischbach Bob (2013-08-09)։ «Adam DeVine, Omaha native, scores recurring role in 'Modern Family'»։ Omaha.com (անգլերեն)։ Վերցված է 2017-05-08 
  3. Adam DeVine (2013-11-07)։ «Watch HoUse PaRty tonight as a bday present to me! Ill give u the gift of @RonFunches @BrentMorin and @DrennonDavis.»։ Twitter (ռուսերեն)։ Վերցված է 2017-05-08 
  4. 4,0 4,1 4,2 Bob Fischbach (2013-08-09)։ «Adam DeVine, Omaha native, scores recurring role in 'Modern Family'»։ omaha.com։ Վերցված է 2016-07-10 
  5. 5,0 5,1 Thorp Charles (2014-03-04)։ «Q&A: The 'Workaholic' Life of Adam Devine»։ Rolling Stone։ Վերցված է 2017-05-08 
  6. EMILY ZEMLER (2015-05-15)։ «Adam Devine on Singing in Public, Gangster-Rapping Wizards, and Romantic Gestures»։ Esquire (անգլերեն)։ Վերցված է 2017-05-08 
  7. AMIE STEFFEN (2012-01-23)։ «Waterloo native becomes a 'Workaholic'»։ wcfcourier.com։ Վերցված է 2016-07-10 
  8. «Adam DeVine Biography»։ TV Guide։ 2014-02-02։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-02-ին։ Վերցված է 2016-07-10 
  9. Melissa Fry (2016-04-30)։ «Adam Devine visits UNL to promote new movie»։ ketv.com։ Վերցված է 2017-04-18 
  10. HuffPost Live (2013-02-27)։ «'Workaholics' Cast Tells Origins Of 'Get Weird' | HPL»։ Վերցված է 2016-07-26 
  11. «National Lampoon Lemmings Comedy Troupe!»։ Web Archive։ 2011-12-20։ Արխիվացված է օրիգինալից 2011-12-20-ին։ Վերցված է 2016-07-10 
  12. «Mail Order Comedy | Bios»։ www.mailordercomedy.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-23-ին։ Վերցված է 2016-07-10 
  13. «Adam DeVine, Omaha native, scores recurring role in 'Modern Family' -…»։ archive.is։ 2013-10-16։ Վերցված է 2019-12-16 
  14. JAN 23, 2013 (2013-01-23)։ «Workaholics: A Show to Watch Now»։ Esquire (անգլերեն)։ Վերցված է 2017-07-28 
  15. Amanda Holpuch (2013-07-09)։ «Adam Devine's advice for young people: 'Don't go to college, follow your dreams'»։ The Guardian։ Վերցված է 2016-07-10 
  16. Friend David (2013-07-17)։ «Adam DeVine Hosts ‘House Party’ Showcase for Comics»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2017-07-28 
  17. Robert Seidman (2013-09-15)։ «‘Teen Choice 2013′ Winners Announced»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-15-ին։ Վերցված է 2017-07-28 
  18. 18,0 18,1 JESSICA DERSCHOWITZ (2016-04-10)։ «MTV Movie Awards 2016: Rebel Wilson and Adam DeVine win Best Kiss»։ Entertainment Weekly (անգլերեն)։ Վերցված է 2017-08-01 
  19. Rebecca Jennings (2016-04-10)։ «The Full List of Winners at the MTV Movie Awards»։ Racked։ Վերցված է 2017-08-01 
  20. CORINNE HELLER (2016-04-11)։ «Rebel Wilson & Adam DeVine Make Out at MTV Movie Awards 2016»։ E! (անգլերեն)։ Վերցված է 2017-08-01 
  21. Borys Kit (2/24/2015)։ «Adam DeVine to Star Opposite Zac Efron in Fox's 'Mike and Dave Need Wedding Dates'»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2016-07-10 
  22. Kroll Justin (2015-02-24)։ «Adam Devine to Co-star with Zac Efron in Fox’s ‘Mike and Dave Need Wedding Dates’»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2017-07-28 
  23. Borys Kit (2016-09-06)։ «'Workaholics' Creators, Seth Rogen Team for Action Comedy 'Game Over, Man!' (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-02-19 
  24. «Blink-182’s ‘She’s Out Of Her Mind’ Video: Adam DeVine & Naked Women»։ The Inquisitr (անգլերեն)։ 2016-10-24։ Վերցված է 2017-08-01 
  25. Brittany Spanos (2016-10-20)։ «Blink-182 Recreate Naked 'Age' Video in 'She's Out of Her Mind' Clip»։ Rolling Stone։ Վերցված է 2017-08-01 
  26. ARIANA BACLE (2016-10-20)։ «Blink-182 Recreate 'What's My Age Again?' Video With Adam Devine»։ Entertainment Weekly (անգլերեն)։ Վերցված է 2017-08-01 
  27. Pedersen Erik (2016-05-07)։ «Adam Devine & Alexandra Daddario Will Reminisce About ‘When We First Met’»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է 2017-08-02 
  28. Kroll Justin (2016-11-02)։ «Adam DeVine and Jeffrey Tambor to Star in Disney’s ‘Magic Camp’»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2017-08-02 
  29. SILAS LESNICK (2017-04-25)։ «Disney Movie Release Schedule Gets a Major Update»։ ComingSoon.net (անգլերեն)։ Վերցված է 2017-08-02 
  30. MADELINE ROTH (2017-05-04)։ «Adam Devine Will Host The 2017 MTV Movie & TV Awards»։ MTV (անգլերեն)։ Վերցված է 2017-08-01 
  31. Petski Denise (2017-04-05)։ «Adam Devine To Host MTV Movie & TV Awards»։ Deadline.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-01 
  32. Kimberly Nordyke (2017-04-06)։ «'Pitch Perfect' Star Adam DeVine to Host 2017 MTV Movie and TV Awards»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-08-01 
  33. Borys Kit (2017-10-05)։ «Adam Devine, Liam Hemsworth Join Rebel Wilson in 'Isn't It Romantic' (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-08-02 
  34. Borys Kit (2017-10-05)։ «Adam Devine, Liam Hemsworth Join Rebel Wilson in 'Isn't It Romantic' (Exclusive)» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2019-07-10 
  35. Derek Lawrence (2019-08-14)։ «Adam DeVine hates his 'Righteous Gemstones' character — but loves playing him» (անգլերեն)։ Entertainment Weekly։ Վերցված է 2019-10-07 
  36. Denise Petski (2019-09-09)։ «‘The Righteous Gemstones’ Renewed For Season 2 By HBO» (անգլերեն)։ Deadline։ Վերցված է 2019-10-07 
  37. «Adam Devine в Instagram: «As a lot of you may know (because I won’t SHUT UP about it) I was hit by a cement truck as a kid. I couldn’t walk for two years and had to…»» (ռուսերեն)։ Instagram։ Վերցված է 2019-07-10 
  38. Ishler Julianne (2015-02-18)։ «Adam DeVine & Chloe Bridges Dating: ‘Workaholics’ & ‘PLL’ Stars In New Romance»։ Hollywood Life (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-29-ին։ Վերցված է 2018-01-29 
  39. Jacob Polychronis (2017-10-17)։ «'I'm too dumb to pick up on any clues': Adam DeVine reveals girlfriend Chloe Bridges had 'grandiose' ideas of a proposal while holidaying in Europe»։ Daily Mail։ Վերցված է 2018-01-29 
  40. Jennifer Drysdale‍ (2019-10-24)։ «Adam Devine Engaged to Longtime Girlfriend Chloe Bridges» (անգլերեն)։ Entertainment Tonight։ Վերցված է 2019-10-26 
  41. Vannessa Jackson (2019-10-24)։ «Adam Devine Is Engaged to Chloe Bridges» (անգլերեն)։ E! Online։ Վերցված է 2019-10-26 
  42. «Teen Choice Awards 2013: Second Wave Of Nominations Announced»։ The Huffington Post (անգլերեն)։ 2013-07-01։ Վերցված է 2017-10-01 
  43. Jessica Derschowitz (2013-08-12)։ «Teen Choice Awards 2013: List of winners»։ CBS NEWS (անգլերեն)։ Վերցված է 2017-10-01 
  44. Walsh Hadley (2014-07-18)։ «Second Wave Of Teen Choice Awards 2014 Nominees Revealed»։ The Huffington Post (անգլերեն)։ Վերցված է 2017-10-01 
  45. Staff Variety (2014-06-26)։ «2014 Young Hollywood Awards Nominees Include ‘Pretty Little Liars,’ ‘Fault in Our Stars’»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2017-10-01 
  46. Amanda Michelle Steiner (2015-08-16)։ «Teen Choice Awards 2015: See the full list of winners»։ Entertainment Weekly (անգլերեն)։ Վերցված է 2017-10-01 
  47. Staff Variety (2015-08-17)։ «Teen Choice Awards 2015 Winners: Full List»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2017-10-01 
  48. Raphael Chestang (2017-01-18)։ «People's Choice Awards 2017: The Complete Winners List»։ Entertainment Tonight (անգլերեն)։ Վերցված է 2017-10-01 
  49. Knapp JD (2017-05-08)։ «2017 MTV Movie and TV Awards: Complete Winners List»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2017-10-01 

Արտաքին հղումներԽմբագրել