Ագոստինա Սեգատորին «Տամբուրին» սրճարանում (նկար)

Վինսենթ վան Գոգի նկար

«Ագոստինա Սեգատորին «Տամբուրին» սրճարանում» (հոլ.՝ In het café- Agostina Segatori in Le tambourin), հոլանդացի նկարիչ պոստիմպրեսիոնիզմի և Էքսպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի կտավներից։ Կտավը ստեղծվել է 1887 թվականին՝ Փարիզում։ Այսօր այս ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ամստերդամի Վան Գոգի թանգարանում։

Ագոստինա Սեգատորին «Տամբուրին» սրճարանում
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ[1]
տարի1887
բարձրություն55,5 սանտիմետր
լայնություն46,5 սանտիմետր
ստեղծման վայրՓարիզ
ժանրդիմապատկեր
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էՎան Գոգի թանգարան[2]
հավաքածուՎան Գոգի թանգարան
հիմնական թեմաԱգոստինա Սեգատորի
http://www.vggallery.com/painting/p_0370.htm, https://vangoghworldwide.org/artwork/F370 կայք
Ծանոթագրություններ
 Agostina Segatori in Le Tambourin by Vincent van Gogh Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

«Ագոստինա Սեգատորին «Տամբուրին» սրճարանում» կտավի մասին կարելի է եզրակացնել, որ արդեն հմուտ նկարիչ դարձած Վան Գոգի գունապնակը առավել պայծառ է դարձել ու հաջողություններ է արձանագրել։ Նկարը ստեղծվել է 1887 թվականին, երբ Վան Գոգը գտնվում էր Ֆրանսիայում։ «Տամբուրին» սրճարան Կլիշի բուլվարում էր գտնվում։ Եվ նկարին նայելով, դժվար չէր եզրակացնելը, որ հենց այդ սրճարանում է վրձնել կտավը։ Վինսենթ վան Գոգը հաճախակի էր այստեղ գալիս ռեալիստ նկարիչ Ֆեռնան Կորմոնի (1845-1924) հետ այս սրճարանը, որպեսզի գումար վաստակի նկարելով։

Նկարագիր խմբագրել

«Ագոստինա Սեգատորին «Տամբուրին» սրճարանում» կտավում նկարիչը նկարել է «Տամբուրին» սրճարանի տիրուհուն՝ Ագոստինա Սեգատորին։ Դատելով կնոջ տարօրինակ գլխարկից, կարելի է եզրակացնել, որ Ագոստինան ծնունդով Նեապոլից է։ Վերջինս նկարչի հետ սիրային կապի մեջ էր գտնվում։ Նկարի կենտրոնում նստած է Ագոստինան՝ սրճարանի սեղանի դիմաց։ Նրա գլուխն ու հայացքը մի փոքր հակված են դեպի ձախ։ Սեղանին Վան Գոգը վրձնել է գարեջրի լցված բաժակ և մոխրաման։ Ագոստինան կտավում ծխում է. ծխախոտը բռնել է ձախ ձեռքով ու թախծում է։ Կողքին երկու աթոռներ կան՝ առանց թիկնակների, որոնք բնորոշ էին այդ ժամանակի սրճարաններին։ Աթոռներից մեկին դրված է փակ վիճակում գտնվող հովանոց։

«Տամբուրին» սրճարան խմբագրել

Վան Գոգը շատ ու շատ հաճախ էր այցելում Ագոստինա Սեգատորի սրճարանը, որը գտնվում էր Փարիզում։ Միշտ նկարիչը որպես ուղեկից իր հետ տանում էր նաև Էդուարդ Մանեին, Ժան Բատիստ Կամիլ Կորոյին և այլ ընկերների[3][4]։ Նեապոլիտանական ծագմամբ Ագոստինան վաստակում էր՝ աշխատելով որպես մոդել։ Գումար տնտեսելով վերջինս բաց արեց «Տամբուրին» սրճարանը, որն իր բնույթով իտալական թեմատիկայով էր կառուցված։ Այն բացվեց 1885 թվականին և միանգամից շատ նկարիչների սիրելի վայրը դարձավ[5]։ Վան Գոգը սիրահարվեց Ագոստինային, որն իրենից մեծ էր 12 տարով։ Ի դեպ, հենց այս սրճարանում էլ Վան Գոգը ցուցադրեց իր ամենասիրելի ճապոնական գրաֆիկայի ստեղծագործությունները։

Վան Գոգի թանգարանի ավագ գիտաշխատող Լուի վան Տիբորգը խոսում է նկարի մասին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://rkd.nl/explore/images/53515
  2. 2,0 2,1 2,2 http://www.vangoghmuseum.nl/nl/collectie/s0017V1962
  3. «In the café: Agostina Segatori in Le tambourin, 1887». Permanent Collection. Van Gogh Museum, Amsterdam. 2005–2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 18-ինSee the video on the page for more information about the painting.{{cite web}}: CS1 սպաս․ postscript (link)
  4. Crispino, E (2008) [1996]. Van Gogh. Minneapolis, MN: Oliver Press, Inc. էջ 32.
  5. Galbally, A (2008). A remarkable friendship: Vincent van Gogh and John Peter Russell. Australia: Melbourne University Publishing. էջ 153.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագոստինա Սեգատորին «Տամբուրին» սրճարանում (նկար)» հոդվածին։