Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագարակ (այլ կիրառումներ)

Ագարակ[1] (նաև՝ Ագառակ[2]), գյուղատեղի, նախկինում խոշոր գյուղ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ճահուկ գավառում[1][2], ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում։

Գյուղատեղի
Ագարակ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանՇահբուզի շրջան
Բնակչություն0 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+4
Ագարակ (Շահբուզի շրջան) (Ադրբեջան)##
Ագարակ (Շահբուզի շրջան) (Ադրբեջան)

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվում է Շահբուզ գետի աջ ափին, Քրտն գյուղից մոտավորապես 3 կմ դեպի Քյոլք գյուղը։ Պատմական Ագարակը տեղադրված է եղել ձորի մեջ, նրա երկարությամբ։ Այս գյուղից հայերը գաղթել են (նրանց մի մասը բնակություն է հաստատել Ույծ (Ուզ) գյուղում 1800-1810 թվականներին, որից հետո այդտեղ բնակությու են հաստատել թաթարները և պարսիկները։

Պատմություն խմբագրել

Գյուղը հիշատակվում է 13-րդ դարից[2]։ Ըստ հին հարկացուցակի Տաթևի վանքին տալիս էր 8 միավոր հարկ[1]։ Ստեփանոս Օրբելյանը հիշատակում է Ագառակ ձևով (հավանաբար վրիպակ է)[1]։ Գտնվում էր Նախիջևան քաղաքից հյուսիս-արևմուտք, պահպանվել են 1004 թվականին կառուցված եկեղեցու ավերակները[1]։ 19-րդ դարում հիշատակվում է որպես ամայի գյուղ Երևանի նահանգի Նախիջևանի գավառում[1]։ Գյուղի ավերակների մոտակայքում նշմարվում են տեղացիների կողմից Գալաջուղ կոչված ամրոցի մնացորդները[1]։ Ղևոնդ Ալիշանը ենթադրաբար նույնացրել է Նախիջևանի գավառի Խոքի շրջանի (Շարուրի շրջան) Ղարաբաղլար գյուղի հետ[1]։ Ագարակը այժմ անմարդաբնակ է և ավերակ։

Հուշարձաններ խմբագրել

Ագարակ գյուղատեղից 500-600 մետր դեպի հյուսիս-արևմուտք գտնվում էր բազալտից կառուցված գմբեթավոր բազիլիկայի հորինվածքով Սուրբ Խաչ վանքը։ Ըստ Մեսրոպ Սմբատյանցի հաղորդած տվյալների այս վանքը մինչև 1870-1875 թվականներին կանգուն էր և տեղի բնակչությունը պարսիկներ են եղել։ Ագարակի պարսիկ բնակչությունը գյուղից հեռացել է մոտավորապես 1820-1825 թվականներին, որից հետո Ագարակում բնակություն չի եղել։ Ներկայումս ավերված է։ Վանքի երկու գեղեցիկ քանդակազարդ խաչքարերը գտնվում էին տեղացի Բ. Ալեքսանյանի մոտ։

Գերեզմանոց խմբագրել

Գյուղի մոտ կար մի մեծ հայկական գերեզմանատուն՝ 500-600 քանդակազարդ տապանաքարերով, որոնցից ուշադրություն էր գրավում մի մեծ (մոտ 1-1,5 տ ծանրությամբ) տապանաքար՝ 2 մ երկարությամբ, 1,5 մ լայնությամբ և 2 մ բարձրությամբ։ Այդ տապանաքարի վրա քանդակված էին երկու զորավարները, որոնց երկուսի սրերն էլ դրված էին իրենց կողքին։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Արգամ Այվազյան, Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։, Երևան, ««Հուշարձան» և ՀՀ ԳԱԱ «գիտություն»», 1995 — 367, էջեր 367 — 367 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 19 — 1008 էջ։
  2. 2,0 2,1 2,2 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 16 — 1008 էջ։