Աբրահամ Աբրահամյան (գիտնական)
Այս հոդվածը գիտնականի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Աբրահամ Աբրահամյան (այլ կիրառումներ)։
Աբրահամ Ալեքսանդրի Աբրահամյան (սեպտեմբերի 9, 1912, Կարս, Կարսի գավառ, Կարսի մարզ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 11, 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գիտնական, ռադիոէլեկտրոնիկ, ինժեներ-գնդապետ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1965)։
Աբրահամ Աբրահամյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1912 Կարս, Կարսի գավառ, Կարսի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 11, 1988 (76 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Հաստատություն(ներ) | Խարկովի ռադիոէլեկտրոնիկայի ազգային համալսարան և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան |
Ալմա մատեր | Մոսկվայի տեխնիկական կապի և ինֆորմատիկայի համալսարան (1936) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1964) և պրոֆեսոր (1965) |
Ինչով է հայտնի | ԽՍՀՄ-ում՝ առաջին գունաերաժշտական շատրվանների համալիրի բնախագծող |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է մարտի 9-ին, Կարսում։ 1936 թ. ավարտել է Մոսկվայի կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտը։ 1947-1967 թթ. Լ. Ա. Գովորովի անվան հրետանային ռադիոտեխնիկական ակադեմիայում զբաղվել է ինժեներական, գիտա-մանկավարժական աշխատանքով։ 1967-1969 թթ. Խարկովի ռադիոէլեկտրոնիկայի ինստիտուտի ռադիոընդունման սարքերի ամբիոնի, 1969 թվականից՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոտեխնիկայի ամբիոնի պրոֆեսոր։ Զբաղվել է իմպուլսային ռադիոլոկացիոն ազդանշանների ապասինխրոն ընդունման, բարձր և գերբարձր հաճախականությունների ապասինխրոն դետեկտորի տեսությամբ ու հաշվարկով։
Նախագծել է (ԽՍՀՄ-ում՝ առաջինը) Երևանի Հանրապետության հրապարակի գունաերաժշտական շատրվանների համալիրը[1]։
ԵրկերԽմբագրել
- Асинхронное детектирование и прием импульсных радиосигналов, М., 1966
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Աբրահամ Աբրահամյան»։ Վերցված է 2014 Հունվարի 27
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 42)։ |