Բացել գլխավոր ցանկը

Բևեռացվելիություն, արտաքին էլեկտրամագնիսական դաշտում նյութի էլեկտրական կամ մագնիսական դիպոլային մոմենտ ձեռք բերելու ֆիզիկական հատկություն։

Բևեռացվելիություն տերմինը բնութագրում է նաև ատոմի, մոլեկուլի ինդուցված դիպոլային մոմենտի գծային կախման գործակիցը բևեռայնություն ստեղծած արտաքին դաշտից, իսկ միջավայրի համար այն հանդիսանում է նրա մասնիկների միջին բևեռացվելիություն կամ դիէլեկտրական ընկալունակության հարաբերությունը միավոր ծավալում գտնվող մասնիկների թվին[1]

ԴասակարգումԽմբագրել

Էլեկտրական բևեռացվելիությունԽմբագրել

Միջավայրի էլեկտրական բևեռացվելիությունը բնութագրվում է դիէլեկտրական ընկալունակության   մեծությամբ, որը դիէլեկտրիկի P բևեռացման և փոքր արտաքին E էլեկտրական դաշտի գծային կապն արտահայտող մեծությունն է։

 

Ընկալունակությունը կախված է դիէլեկտրիկական թափանցելիությունից (ε) հետևյալ բանաձևով [2]

 

Մագնիսական բևեռացվելիությունԽմբագրել

Մագնիսական բևեռացվելիությունը բնութագրվում է մագնիսական ընկալունակության   մեծությամբ, որը J մագնիսականության և փոքր արտաքին H մագնիսական դաշտի գծային կապն արտահայտող մեծությունն է։

 

Բևեռացվելիության թենզորԽմբագրել

Անիզոտրոպ բյուրեղներում էլեկտրական (մագնիսական) բևեռացվելիությունը բնութագրվում է դիէլեկտրիկ (մագնիսական) ընկալունակության   թենզորով, հետևաբար մագնիսականության վեկտորը և էլեկտրական (մագնիսական) դաշտի լարվածության վեկտորը ընդունում են հետևյալ արժեքները

 
 

Էներգիայի պահպանման օրենքից կարելի է դուրս բերել, որ   և   թենզորները սիմետրիկ են։

 
 

Իզոտրոպ բյուրեղներում թենզորի ոչանկյունագծային բաղադրիչները հավասար են զրոյի, իսկ բոլոր անկյունագծայինները իրար հավասար են։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Физическая энциклопедия, Гусев А. А., Поляризуемость
  2. Այստեղ օգտագործված է միավորների ՍԳՎ համակարգը, Միավորների միջազգային համակարգում   գործակիցը բացակայում է, Сивухин Д.В. Электричество-1977

ԳրականությունԽմբագրել

  • Сивухин Д.В., Электричество, 1977