Բացել գլխավոր ցանկը

Աբաս Քիարոստամի (պարս․՝ عباس کیارستمی, հունիսի 22, 1940(1940-06-22)[1][2][3][4], Թեհրան, Իրան[5] - հուլիսի 4, 2016(2016-07-04)[6][7][1][4], Փարիզ, Ֆրանսիա[8]), պարսիկ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Իրանական կինոյի «Նոր ալիք»-ի առաջատարներից մեկը։ «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի դափնեկիր։

Աբաս Քիառոստամի
عباس کیارستمی
Abbas Kiarostami-Murcia (cropped).jpg
Ծնվել էհունիսի 22, 1940(1940-06-22)[1][2][3][4]
ԾննդավայրԹեհրան, Իրան[5]
Մահացել էհուլիսի 4, 2016(2016-07-04)[6][7][1][4] (76 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[8]
ՔաղաքացիությունFlag of Iran.svg Իրան
ԿրթությունԹեհրանի համալսարան
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, լուսանկարիչ, կինոպրոդյուսեր, բանաստեղծ, մոնտաժող, դերասան, նկարիչ, քանդակագործ, օպերատոր-բեմադրիչ, գրաֆիկական դիզայներ և նկարազարդող
Պարգևներ և
մրցանակներ
Պատվավոր լեգիոնի շքանշանի սպա Կոնրադ Վոլֆի մրցանակ Կայսերական մրցանակ և Ավստրիական պատվո նշան «Գիտության և արվեստի համար»
ԵրեխաներԲահման Քիառոստամի
Ստորագրություն
Abbas Kiarostami signature.svg
Abbas Kiarostami Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Աբաս Քիարոստամին ծնվել է Իրանում՝ Թեհրան քաղաքում, 1940 թվականի հունիսի 22-ին։ Սովորել է Թեհրանի գեղարվեստի դպրոցում։ 1960-1968 թթ. սկսել է աշխատել կինոյում՝ որպես կինոյի տիտրերի նկարիչ և նկարահանել է գովազդային հոլովակներ։ 1969 թվականին ընկերոջ հետ հիմնել է «Երեխաների և երիտասարդների մտավոր զարգացման ինստիտուտ»-ի կինեմատոգրաֆիայի բաժինը։ Մինչև 1970 թվականը Քիարոստամին նկարահանել է մի շարք կարճամետրաժներ, ապա անցել է լիամետրաժ ֆիլմերի։ Նա գերադասում էր աշխատել ոչ պրոֆեսիոնալ դերասանների հետ, բնական միջավայրում։ 2001 թվականից Քիարոստամին տարվել է փոքրիկ կինոխցիկով և աշխատել է միայն թվային տեխնոլոգիաներով։ Վավերացված պատճեն ֆիլմը՝ Քիարոստամիի առաջին աշխատանքն է Իրանից դուրս։

ՖիլմագրությունԽմբագրել

ՄրցանակներԽմբագրել

  • 1989-ին Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի «Բրոնզե ընձառյուծ» մրցանակին
  • 1992-ին Կաննի կինոփառատոնի «Ռոսելլինի» մրցանակին
  • 1997-ին «Բալի համը» ֆիլմին շնորհվել է Կաննի «Ոսկե արմավենու ճյուղը»
  • 1999-ին Վենետիկի փառատոնի Ժյուրիի մեծ մրցանակը
  • 1997-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն արժանացրել է «Ֆելինիի» մեդալի
  • 2005-ին «Ոսկե ծիրան» կինոփառատոնում «Փարաջանովյան թալեր»՝ համաշխարհային կինոյում խոշոր վաստակի համար

ԾանոթագրություններԽմբագրել

ՀղումներԽմբագրել