Որտե՞ղ է ընկերոջ տունը (պարս.՝ خانه دوست كجاست؟‎), ռեժիսոր Աբաս Քիառոստամիի իրանական գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է 1987 թվականին[5]։

Որտե՞ղ է ընկերոջ տունը
պարս.՝ خانه دوست کجاست؟
Երկիր Իրան
Ժանրհումորային դրամա
Թվական1987, հունվարի 7, 1993[1] և փետրվարի 1, 1987[2]
Լեզուպարսկերեն
ՌեժիսորԱբաս Քիառոստամի[3][4]
Սցենարի հեղինակԱբաս Քիառոստամի
ՕպերատորFarhad Saba?
ՄոնտաժԱբաս Քիառոստամի
Պատմվածքի վայրԻրան
Տևողություն83 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմն սկսվում է այն իրադարձությամբ, որ ուսուցիչը նախատում է գլխավոր հերոսի ընկերոջը` Նեմատզադեին. վերջինս արդեն երրորդ անգամ տնային աշխատանքը գրել է ոչ թե տետրի մեջ, այլ` թերթիկի վրա։ Ուսուցիչն ավելացնում է, որ դա վերջին անգամն է, և եթե դա կրկնվի, աշակերտին կհեռացնեն դպրոցից։

Նույն օրը Ահմեդը` ֆիլմի գլխավոր հերոսը, տուն գալով` պարզում է, որ պատահաբար վերցրել է Նեմատզադեի տետրը։ Հասկանալով տեղի ունեցածի ողջ լրջությունը (ընկերոջը կարող են հեռացնել դպրոցից)` Ահմեդը որոշում է մինչև հաջորդ առավոտ տետրն անպայման վերադարձնել համադասարանցուն։ Հաղթահարելով երեխայական վախը` գլխավոր հերոսը բարդ խոչընդոտներ է հաղթահարում. ինքնուրույն փախչում է հարևան գյուղ` ընկերոջ տունն օտար, իրեն անծանոթ բնակավայրում գտնելու համար։ Ամբողջ շրջակայքը շրջելով ու հասկանալով, որ չի կարող գտնել ընկերոջն ու տետրը նրան վերադարձնել` նա ափսոսանքով ստւժիպված է լինում ուշ գիշերով տուն վերադառնալ։

Բարեբախտաբար, գլխավոր հերոսի ու նրա դասընկերոջ համար ամեն ինչ բարեհաջող է ավարտվում. հաջորդ ուսումնական օրվա սկզբին Ահմեդը գրված տնային աշխատանքով տետրն աննկատելիորեն փոխանցում է Նեմատզադեին։

Գլխավոր դերերում խմբագրել

Դերասան Դեր
Բաբեկ Ահմեդ Փուր Ահմեդ, գլխավոր հերոս, դպրոցական
Ահմեդ Փուր Մոհամեդ Ռեդա Նեմատզադե, Ահմեդի դասընկերը
Խոդաբաշխ Դեֆաեի ուսուցիչ
Իրան Օութարի Ահմեդի մայրը
Աիթ Անսարի Ահմեդի հայրը

Գնահատականներ խմբագրել

Քննադատություն խմբագրել

Ֆիլմը դրական է ընդունվել կինոքննադատների և դիտողների կողմից։ Այսպես, ըստ Rotten Tomatoes ագրեգատոր կայքի` «Որտե՞ղ է ընկերոջ տունը» ֆիլմն ստացել է կինոքննադատների 100 տոկոս (ըստ 11 գրախոսականների) և հեռուստադիտողների 92 տոկոս (ըստ ավելի քան 2500 դիտողների արձագանքի) դրական արձագանք[6]։

2021 թվականի տվյալներով ֆիլմը 294-րդ տեղն է զբաղեցնում 1000 լավագույն ֆիլմերի մեջ ըստ They Shoot Pictures-ի վարկածի[7]։

Մրցանակներ խմբագրել

Ֆիլմն արժանացել է Լոկարնոյի կինոփառատոնի 4 մրցանակի (1989)[8] և Ֆաջր կինոփառատոնի 2 մրցանակի (1987)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  2. Internet Movie Database — 1990.
  3. http://www.imdb.com/title/tt0093342/
  4. http://www.filmaffinity.com/en/film701952.html
  5. تعلق خاطر کیارستمی به سپهری، فروغ و خیام آشکار است | ایبنا
  6. «Rotten Tomatoes: Where is the Friend's Home? (1987)» (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
  7. «TSPDT - The 1,000 Greatest Films (Films 300-201)» (անգլերեն). TSPDT. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
  8. «1989». Locarno Film Festival (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել