Պալատ Պուտինի համար։ Ամենամեծ կաշառքի պատմությունը

Ալեքսեյ Նավալնիի 2021 թ. Վավերագրական ֆիլմը
(Վերահղված է Дворец для Путинаից)

Պալատ Պուտինի համար։ Ամենամեծ կաշառքի պատմությունը (ռուս.՝ Дворец для Путина. История самой большой взятки) կամ պարզապես Պալատ Պուտինի համար, ռուսական վավերագրական ֆիլմ-հետաքննություն Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի կողմից։

Պալատ Պուտինի համար։ Ամենամեծ կաշառքի պատմությունը
ռուս.՝ Дворец для Путина
Երկիր Ռուսաստան
Ժանրվավերագրական ֆիլմ-հետաքննություն
ԹեմաPutin's Palace? և Վլադիմիր Պուտին
Թվական2021
Պրեմիերա2021 թվականի հունվարի 19
Լեզուռուսերեն (անգլերեն ենթավերնագրեր)
ՌեժիսորԱլեքսեյ Նավալնի
Սցենարի հեղինակԱլեքսեյ Նավալնի,
Մարիա Պևշիխ,
Գեորգի Ալբուրով
ԴերակատարներԱլեքսեյ Նավալնի և Georgy Alburov?
ԵրաժշտությունՌաֆաել Կրուկս,
Անտոնիո Վիվալդի և ուրիշեր
Կարդում ենԱլեքսեյ Նավալնի
Պատմվածքի վայրԱրևելյան Գերմանիա և Ռուսաստան
Նկարահանման վայրԿիրխցարտեն, Դրեզդեն[1] և Cape Idokopas?[1]
ԿինոընկերությունԿոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ
Տևողություն1:52:51
IMDbID 13875460
Պաշտոնական կայքէջ
 A Palace for Putin. The Story of the Biggest Bribe Վիքիպահեստում
Արտաքին տեսաֆայլեր
Պալատ Պուտինի համար։ Ամենամեծ կաշառքի պատմությունը

Ֆիլմը պատմում է կոռուպցիոն սխեմայի մասին, որը ըստ հետաքննության հեղինակների՝ ղեկավարում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ֆիլմի մեծ մասը նվիրվում է «Պուտինի պալատին»՝ Սև ծովի ափին գտնվող առանձնատուն, որը ինչպես պնդվում է՝ պատկանում է Վլադիմիր Պուտինին վստահելի անձանց միջոցով։ Պալատական համալիրի տարածքը 68 հեկտար է, այն դեպքում երբ 7000 հեկտար տարածք պալատի շուրջ համարվում է փակ, գտնվելով ԱԴԾ իրավասության ներքո։ Պալատական համալիրի շինարարության արժեքը ԿԴՊՀ-ը գնահատել է 100 մլրդ ռուբլի (1.1 մլրդ եվրո, 700 մլրդ դրամ)։

Ֆիլմ-հետաքննությունը հրապարակվել է YouTube վիդեոհոսթինգում 2021 թվականի հունվարի 19-ին, Գերմանիայում թունավորումից բուժվող Ալեքսեյ Նավալնու Ռուսաստան վերադառնալուց հետո։ Առաջին 24 ժամվա ընթացքում ֆիլմը հավաքել է 20 միլիոն դիտում[2], դառնալով հունվարի 19-ին YouTube-ում ամենադիտված տեսահոլովակը[3] և 26 երկրներում հայտնվեց YouTube-ի միտումների տասնյակում, որոնցից 10-ում զբաղեցրեց առաջին տեղը[4]։ 2021 թվականի հունվարի 28-ին ֆիլմը հավաքեց 100 մլն դիտում[5], իսկ 2021 թվականի հունվարի 31-ի տվյալներով՝ ֆիլմը հավաքել է ավելի քան 105 մլն դիտում, 4.4 մլն լայք, 188 հազար դիզլայք և 1.6 մլն մեկնաբանություն։

Գնահատական խմբագրել

Օրվա ընթացքում ֆիլմը, որը թողարկվել է Նավալնու YouTube-յան ալիքում, հավաքել է 20 միլիոն դիտում[6]։ Ըստ MBK Media-ի, ֆիլմն այդ օրվա ամենադիտված տեսանյութն է եղել YouTube-ում[7]։ Հաջորդ օրը, ֆիլմը եղել է YouTube-ի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Կիպրոսի, Էստոնիայի, Ղազախստանի, Լատվիայի, Լիտվայի և Ուկրաինայի միտումների առաջին տեղում[8]։ Երկու օրում ֆիլմը հավաքեց 40 միլիոն դիտում[9][10]։ Երեք օրում այն հավաքեց 60 դիտում[11]։

Վավերագրական ֆիլմի հրապարակման օրը, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասաց որ Պուտինը որևէ պալատ չունի[12]։ Հաջորդ օրը, ֆիլմը նա անվանեց «փսևդո-հետաքննություն» և «խաբեություն» թղթակիցների համար, ասելով որ քաղաքացիները պետք է «մտածեն այդպիսի խարդախներին գումար ուղարկելուց առաջ»[6][13]։

Այնուհետև նախագահ Պուտինը Ուսանողի օրվա առթիվ ուսանողների հետ ունեցած տեսախորհրդակցության ժամանակ, ասաց որ պալատը չի պատկանում իրեն կամ իր հարազատներին։ Նա նաև պնդեց որ նյութերն օգտագործվել քաղաքացիների «ուղեղները լվանալու» համար[14][15]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Чэн С., Хёрли Ч., Карим Д. ՅուԹյուբ (ռուս.) — 2021.
  2. «Alexei Navalny: Millions watch jailed critic's 'Putin palace' film». BBC. 2021 թ․ հունվարի 21.
  3. «Фильм Навального о "дворце Путина" установил рекорд на ютьюбе». Радио Свобода (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 20-ին.
  4. «Расследование Навального о "дворце Путина" набрало 50 млн просмотров». BBC News Русская служба. Վերցված է 2021 թ․ հունվարի 24-ին.
  5. «Фильм «Дворец для Путина» на ютьюбе посмотрели 100 миллионов раз». Meduza. 28 января 2021. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
  6. 6,0 6,1 ««Подумайте перед тем, как переводить деньги таким жуликам». Песков — о расследовании ФБК про «дворец Путина»». Meduza.io. 2021 թ․ հունվարի 20.
  7. «Расследование о дворце Путина стало самым просматриваемым роликом на Youtube за 19 января». MBK Media. 2021 թ․ հունվարի 20.
  8. «Фильм ФБК о «дворце Путина» попал в первую десятку в трендах YouTube в 23 странах». tvrain.ru. 2021 թ․ հունվարի 20.
  9. «Расследование команды Навального «Дворец для Путина» собрало уже почти 40 млн просмотров на YouTube». Novaya Gazeta. 2021 թ․ հունվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
  10. «40 миллионов достигло число просмотров фильма "Дворец для Путина». silver.ru. 2021 թ․ հունվարի 21.
  11. «У видео Навального о «дворце Путина» уже более 60 миллионов просмотров». charter97.org. 2021 թ․ հունվարի 22.
  12. «Есть у Путина дворец или нет? Отвечает Дмитрий Песков». Meduza.io. 2021 թ․ հունվարի 19.
  13. «Песков назвал «псевдорасследованием» материал ФБК о «дворце Путина»». rbc.ru. 2021 թ․ հունվարի 20.
  14. «Billion-Dollar Palace in Navalny Investigation 'Doesn't Belong to Me,' Putin Says». The Moscow Times. 2021 թ․ հունվարի 25.
  15. ««Все скомпоновали и решили этими материалами промыть мозги граждан» Путин на встрече со студентами семь минут отвечал на вопрос о дворце в Геленджике. Полная расшифровка». Meduza.io. 2021 թ․ հունվարի 25.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալատ Պուտինի համար։ Ամենամեծ կաշառքի պատմությունը» հոդվածին։