«Դեղին բաճկոնների» շարժում

«Դեղին բաճկոնների» շարժում (ֆր.՝ mouvement des Gilets jaunes), բողոքի ինքնաբուխ ցույցեր Ֆրանսիայում, որոնք սկսել են 2018 թվականի վերջին։ Ցույցերը չունեն ընդգծված առաջնորդներ։ Շարժումն անվանումը ստացել է լուսանդրադարձնող դեղին բաճկոններից, որոնք կրում են ցուցարարները։ Սկզբնապես շարժման պատճառը եղել է վառելիքի գնի բարձրացումը, հետագայում ցուցարարները սկսեցին պահանջել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը։ Շարժումն արագ թափ է հավաքում և քաղաքական երանգ է ստանում։ Շարժմանը բաց աջակցում են հիմնական քաղաքական կուսակցությունների և քաղաքական շարժումների առաջնորդներից որոշները․ ձախերից Ժան Լյուկ Մելանշոն և Օլիվյե Բեզանսնոն[18], կենտրոնամետներից Ժան Լասալը, աջերից Լորան Վոկեն և Մարին Լը Պենը։

Դեղին բաճկոնների շարժում
«Դեղին բաճկոնավորների» ցույցը Վեսոլում, հյուսիսային Ֆրանսիա։
Ամսաթիվ2018 թվականի նոյեմբերի 17-ից
ՎայրՖրանսիա ներառյալ Ռեյունյոնը)
Պատճառ
  • Վառելիքի գների բարձրացում
  • Վառելիքի ու մեքենաների բարձր հարկեր
  • Ժողովրդի շրջանում ոչ հանրաճանաչ կոշտ տնտեսական քաղաքական նախագծեր
  • Գլոբալացում[4]
Նպատակ
  • Վառելիքի ու մեքենաների հարկերի նվազում
  • Բարելավել սոցիալական դրությունը
  • Նախագահ՝ Էմանուել Մակրոնի ու իր կառավարության հրաժարականը։
  • Ժողովրդի համար ոչ հանրաճանաչ կոշտ տնտեսական քաղաքական նախագծերի վերացում
  • Թափանցիկ ու հաշվետու գործունեություն կառավարության աշխատակիցների ու միջին խավի միջև։
  • Նվազագույն աշխատավարձի բարձրացում
ՄեթոդՑույց, Քաղաքացիական անհնազանդություն, Բարիկադ, ճանապարհի փակում, ընդվզում[5][6] վանդալություն[7], հրկիզում[8][9] ու թալան[10]։
ԱրդյունքԿառավարությունը խոստացավ 6 ամսով կասեցնել վառելիքի հարկի բարձրացման ծրագիրը
  • Մակրոնը խոստացավ 2019 թվականից ամեն ամիս €100-ով բարձրացնել նվազագույն աշխատավարձը[11]։
  • Կառավարությունը խոստացավ 2019 մարտից հետո չբարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը[12]։
  • Կառավարությունը խոստացավ նվազեցնել հարկերն ու տալ տարեվերջյան դրամական պարգևներ[13]
Հակամարտող կողմեր
Ֆրանսիա Ֆրանսիայի կառավարություն
Ֆրանսիա «Դեղին բաճկոնավորներ»
Ղեկավարներ

Էմանուել Մակրոն(Նախագահ)

Էդուարդ Ֆիլիպ (Վարչապետ)
Հստակ առաջնորդ չկա
Թվաքանակ
287,710 ցուցարարներ բողոքի գործողությունների գագաթնակետի ժամանակ (Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության տվյալներով)[14]
Կորուստներ
Զոհեր8 քաղաքացի (Ֆրանսիայում)[15]
Վիրավորներ750 քաղաքացի
~ 100 վիրավոր ոստիկանության սպա
Ձերբակալվածներ1600 մարդ (2018 թվականի դեկտեմբերի 4-ի տվյալներով)[16]
Ավելի քան 2300 (Միայն 2018 թվականի դեկտեմբերի 8-ին)[17]

Տվյալ շարժումը առաջացավ ու լայն տարածում գտավ սոցիալական ցանցերի շնորհիվ։ Այդ ամենի իմաստը կայանում էր նրանում, որ քաղաքացիներին դուրս հանեն փողոց ու կոչ անեն իրենց բողոքն արտահայտել իշխանությունների հանդեպ, մասնավորապես՝ փակել խոշոր փողոցներ ու պողոտաներ, շրջանաձև հանգույցներ ու մայրուղիներ։ Առաջին մասսայական բողոքի արտահայտումը տեղի ունեցավ 2018 թվականի նոյեմբերի 17-ին Ֆրանսիայի բոլոր քաղաքներում։ Այնուհետև, երկու շաբաթ փոքր բողոքի գործողությունների ու եզակի գործադուլների արտահայտմամբ, 2018 թվականի նոյեմբերի 24-ին երկրում բռնկվեց ցույցի երկրորդ ալիքը։ Այս անգամ քաղաքացիների ելույթները կենտրոնը դառնում է Փարիզի կենտրոնը։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով 2018 թվականի նոյեմբերի 17-ին բողոքի ցույցերին մասնակցել է ավելի քան 287 հազար մարդ, իսկ 2018 թվականի նոյեմբերի 24-ին՝ ավելի քան 106 հազար մարդ։

Ցույցերի ընթացքում երկիրը կրեց ոչ միայն նյութական վնաս, բայց եղան նաև մարդկային կորուստներ՝ 4 մարդ զոհվեց, ավելի քան 1200-ը վիրավորվեցին (ցուցարարներ, ոստիկաններ ու վարորդներ), ավելի քան 800 մարդ ձերբակալվեց։

Ցույցերի պատճառով Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 11-ին հայտարարել է Ֆրանսիայում արտակարգ տնտեսական և սոցիալական դրության ռեժիմ մտցնելու մասին[19]։ Ցույցերի պատճառով ձերբակալվել է ավելի քան 4000 մարդ։

Ծագումն ու շարժման կոչը խմբագրել

Ի տարբերություն վառելիքի գների աճի համար պրոֆմիությունների կողմից կազմակերպված տարբեր ցույցերի, այս շարժումը ստեղծվել է բացառապես համացանցի ու սոցիալական ցանցերի միջոցով։ Կոչի նախաձեռնությունը ծագեց Սեն է Մարն դեպարտամենտի (Իլ դը Ֆրանս շրջանում) բնակվող վարորդից (կին), ով 2018 թվականի մայիսին հրապարակել էր առցանց ստորագրահավաք, որի նպատակն էր իջեցնել վառլիքի գները։ Այդ կոչը մնաց աննկատ մինչև հոկտեմբեր, երբ այն 2018 թվականի հոկտեմբերի 12-ին հրապարակվեց ֆրանսիական «Parisien» թերթում։ Այսպես, 2018 թվականի հոկտեմբերի 25-ին առցանց ստորագրահավաքը հավաքեց 225.000 ստորագրություն[20], իսկ նոյեմբերի վերջին հատեց միլիոնի սահմանը։ Համախոհների թիվը սկսեց աննախադեպ աճել հոկտեմբերի վերջին։ Բազմաթիվ խմբեր միացան շարժմանը, ու արդեն հոկտեմբերի վերջին այդ խմբերի քանակը հատեց հարյուրը։

Առաջին գործողություններ խմբագրել

2018 թվականի նոյեմբերի 9-ին, երբ նախագահը ժամանեց Ալբեր քաղաքը (Սոմ դեպարտամենտ)։ Նախագահն այնտեղ մասնակցելու էր 1918 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված միջոցառումներին, մի քանի ցուցարարներ դեղին բաճկոններով փորձեցին մոտենալ Էմմանուել Մակրոնին, սակայն նրանց կանգնեցրեց ոստիկանությունը, ով ապահովվում էր նախագահի անվտանգությունը[21]։

2018 թվականի նոյեմբերի 10-ին ու 15-ին մի քանի ակտիվիստներ Լե Նյոբուր քաղաքում (Նորմանդիայի շրջան) փորձեցին արգելափակել շրջանային հանգույցը[22]։

2018 թվականի նոյեմբերի 14-ին Մորբեկ (Օ-դե-Ֆրանս շրջան) կոմունայի քաղաքապետը ի նշան «դեղին բաճկոնների» աջակցության քաղաքապետարանի ճակատին կախեց խոշոր պաստառ[23]։ Ֆրանսիական TF1 ալիքին տված հարցազրույցում, նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ ֆրանսիացիները իրավունք ունեն ցույց անելու, սակայն իրենց խոսքը ոչ մի կերպ չի անրադառնա վառելիքի գնի որոշման վերանայմանը[24]։ Միևնույն ժամանակ կառավարությունը ոգեշնչվելով նախորդ տարվա ծխելու դեմ պայքարի կամպանիայից, սկսում է պայքար օդի աղտոտման դեմ։ Այդ կամպանիան սկսվեց «դեղին բաճկոնների» մասշտաբային ցույցերից 4 օր առաջ։

2018 թվականի նոյեմբերի 15-ին Պո քաղաքում (Նոր Ակվիտանիա շրջան) «դեղին բաճկոնները» կազմակերպեցին «անվճար ճանապարհորդության ավտոմայրուղու վրա (ֆր. péage gratuit)» ու «խխունջի գործողություն (ֆր. une opération escargot)» ակցիաները, փակելով А64 մայրուղու վճարման ընդունման կետը ու թույլ տալով ավտոմեքենաներին անվճար անցնել[25]։

Շաբաթ, 2018 թվականի նոյեմբերի 17 խմբագրել

Շարժումը սկսվեց Փարիզում վաղ առավոտյան, որտեղ առավոտյան 7:30 ցույցի մասնակիցները փակեցին Փարիզի շրջանային ճանապարհը[26] Լե Պոն դե Բովուազենում (Օվերն-Ռոնա-Ալպեր շրջանում) տեղի ունեցած ցույցի ժամանակ, վարորդ (կին), շրջափակված լինելով ավտոմեքենան թակող ցուցարարների կողմից, խուճապի մատնվեց ու չկանխամտածված սեղմեց գազի վրա, ինչի արդյունքում էլ հարվածեց ցուցարարներից մեկին՝ 63-ամյա թոշակառու Շանտալ Մազեին։ Ստացած վերքերից կինը մահացավ[27]։ Պա դը Կալե դեպարտամենտում բազմաթիվ բախումների ընթացքում ստանալով 16 փոքր վիրավորում, հիվանդանոց տեղափոխվեց մի հետևակ[28]։ Օրվա սկզբին մի քանի տասնյակ ցուցարարներ ակցիաներ անցկացրեցին Ելիսեյան դաշտերում, Շառլ դը Գոլի հրապարակի շրջաններում, այնուհետև նրանք շարժվեց դեպի Ելիսեյան պալատ, սակայն Կոնկորդի հրապարակի մոտ շարժման մասնակիցները շրջափակվեցին ոստիկանների կողմից[29]։

Հաջորդ օրը Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունն ամփոփեց ցույցի արդյունքները՝ 17 ժամերի տվյալներով ամբողջ Ֆրանսիայում ցույցերին մասնակցել է 287 100 մարդ, 1 մարդ զոհվել է, 409-ը վիրավորվել, 117-ը ձերբակալվել են[30]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Şafak, Yeni. «'Yellow vest' protests spread to Netherlands». Yeni Şafak. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  2. «L'Allemagne se connecte au phénomène des "gilets jaunes"». Rfi.fr (Franch). 2018 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Gilets jaunes : la Belgique et la Bulgarie ont elles aussi leurs Gilets jaunes». Lci.fr (French). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Comment la mondialisation a enfanté des gilets jaunes». Atlantico.fr (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  5. Nossiter, Adam (2018 թ․ դեկտեմբերի 2). «'Yellow Vests' Riot in Paris, but Their Anger Is Rooted Deep in France». The New York Times. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
  6. «Hundreds arrested as police clash with 'Yellow Vest' protesters in Paris». France24. AP, Reuters. 2018 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
  7. Rodriguez, Cecilia (2018 թ․ դեկտեմբերի 2). «Riots In Paris: 'Yellow Vests' Violence, Vandalism And Chaos Hitting Tourism». Forbes. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
  8. «Almost 100 injured during French fuel protests». Irish Times. 2018 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
  9. «Yellow vest protesters clash with police in Paris, in pictures». The Telegraph. 2018 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  10. «The violence, burning and looting wasn't just in Paris on Saturday». The Local. 2018 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  11. «France yellow vest protests: Macron promises wage rise». BBC. 2018 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  12. Durand, Anne-Aël (2018 թ․ դեկտեմբերի 5). «Pourquoi il est compliqué de geler les tarifs réglementés de l'électricité». Le Monde. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  13. «Macron Promises Minimum Wage Hike And Tax Cuts To End 'Yellow Vest' Protests». NPR (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  14. «Gilets jaunes – Le ministre de l'Intérieur indique que le pics de manifestants s'est élevé à 282710 manifestants, atteint vers 17 heures». France Info (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին..
  15. . 2018 թ․ դեկտեմբերի 15 TV https://www.bfmtv.com/police-justice/erquelinnes-un-homme-se-tue-apres-avoir-percute-un-camion-en-marge-d-un-barrage-de-gilets-jaunes-1589216.html=BFM TV. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)(չաշխատող հղում)
  16. «Gilets jaunes : quel est le bilan officiel des morts, blessés, et interpellés depuis le début du mouvement?». Libération.fr. 2018 թ․ դեկտեմբերի 4.
  17. https://edition.cnn.com/2018/12/08/europe/france-protests-paris-intl/index.html
  18. «Жёлтые жилеты: смысл народной мобилизации». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 20-ին.
  19. «Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու մասին».
  20. «Qui sont les internautes à l'origine de l'appel aux blocages contre la hausse du prix du carburant ?». Franceinfo (ֆրանսերեն). 2018 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  21. «Gilets jaunes et colère noire à Albert [PHOTOS et VIDEOS]» (ֆրանսերեն). Le Courrier Picard. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  22. «Le Neubourg. Première action des gilets jaunes avec une opération escargot en début de soirée» (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  23. «"Les gens sont exaspérés": cet édile a installé un gilet jaune géant sur sa mairie». Le Huffington Post (ֆրանսերեն). 2018 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  24. «Gilets jaunes : «J'entends la colère», dit Emmanuel Macron». leparisien.fr (ֆրանսերեն). 2018-11-14CET20:01:18+01:00. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  25. «Opération péage gratuit jeudi soir à Pau, première action des gilets jaunes contre la hausse des taxes». France 3 Nouvelle-Aquitaine (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  26. «Revivez la journée de mobilisation des «gilets jaunes»». www.cnews.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  27. «Gilets jaunes : une manifestante est morte fauchée par une voiture en Savoie». France Bleu (ֆրանսերեն). 2018 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  28. «Une femme tuée et plusieurs blessés dans les manifestations des "gilets jaunes"». Orange Actualités (ֆրանսերեն). 2018 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  29. «A Paris, les Gilets jaunes se sont approchés tout près de l'Elysée». leparisien.fr (ֆրանսերեն). 2018-11-17CET15:13:44+01:00. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  30. «#GILETS_JAUNES Le ministre de l'Intérieur indique que le - Franceinfo» (ֆրանսերեն). Franceinfo. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.