Zoë
Zoë | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | գերմ.՝ Zoë Straub |
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1996[1][2] (28 տարեկան) Վիեննա, Ավստրիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, երաժիշտ և երգերի հեղինակ |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | ORF |
Կրթություն | Lycée Français de Vienne? |
Կայք | zoe-official.com |
![]() |
Զոի Շտրաուբ (գերմաներեն՝ Zoë Straub. Գերմաներեն արտասանություն՝ [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈzoːiː ˈʃtʁaʊp]]]. առավել հայտնի է Zoë բեմական անունով. դեկտեմբերի 1, 1996[1][2], Վիեննա, Ավստրիա), ավստրիացի երգչուհի, երգահան և դերասանուհի։ Նա ներկայացրել է Ավստրիան Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում « Loin d'ici » երգով, որը մեծ եզրափակչում զբաղեցրել է տասներեքերորդ տեղը։
Կյանք և կարիերա
խմբագրել1996–2014. Կյանքի վաղ շրջան
խմբագրելԶոի Շտրաուբը ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 1-ին Վիեննայում, երաժիշտներ Քրիստոֆ և Ռումինա Շտրաուբների ընտանիքում[3]։
Վեց տարեկանում ձայնագրվել է իր ծնողների նախաձեռնած Papermoon երաժշտական նախագծի «Doop Doop (Baby Remix)» երգում[4]։ 2007 թվականին մասնակցել է ավստրիական երգի ռեալիթի մրցույթին ՝ Kiddy Contest-ին՝ հանդես գալով գերմանացի երգիչ Մարկ Մեդլոքի «Engel ohne Flügel» երգի իր մեկնաբանությամբ. այդ ժամանակ նա Վիեննայի ֆրանսիական ավագ դպրոցի՝ Lycée Français de Vienne-ի սովորող էր (այդտեղ սովորել է ինը տարի[4][5]
2015–2018. կարիերայի սկիզբ, դեբյուտ և Եվրատեսիլ երգի մրցույթ
խմբագրել2015 թվականին Շտրաուբը հանդես է եկել ORF հեռուստատեսության Vorstadtweiber հեռուստասերիալում[5] Նա մասնակցել է նաև Ավստրիայի ազգային եզրափակչին՝ Եվրատեսիլ 2015 երգի մրցույթի համար, որտեղ ի վերջո գրավել է երրորդ տեղը իր և հոր հեղինակած «Quel filou» երգով:[4][5]։ Երբ Վիեննան ծառայում էր որպես Եվրատեսիլ 2015 երգի մրցույթի հյուրընկալող քաղաք նա կենդանի ելույթ ունեցավ Rathausplatz- ում[6]։ 2015 թվականի հոկտեմբերին նա թողարկեց իր դեբյուտային Debut ալբոմը[7]։
2016 թվականի հունվարի 12-ին նա հայտարարվեց որպես Ավստրիայի ազգային եզրափակչի մասնակիցներից մեկը Եվրատեսիլ 2016 երգի մրցույթի համար[8], իսկ 2016 թվականի փետրվարի 12-ին դարձավ ազգային եզրափակչի հաղթող և, հետևաբար, ներկայացրեց Ավստրիան մրցույթում։ « Loin d'ici » երգով[9][10] իրավունք ստացավ մասնակցելու մեծ եզրափակչին, որտեղ զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը ընդհանուր առմամբ և 8-րդը՝ հեռուստաքվեարկության արդյունքներով[11] 2016 թվականի ապրիլի 29-ին Շտրաուբը թողարկեց Debut- ի վերամշակված տարբերակը։ Եվրատեսիլ 2017 -ում նա ավստրիական ժյուրիի անդամ էր 2-րդ կիսաեզրափակչի և մեծ եզրափակչի ժամանակ։ 2017 թվականի դեկտեմբերին հայտարարվեց, որ նա հանդես կգա որպես դատավոր Սամարինյան ազգային ընտրական միջոցառմանը, որը ծառայելու էր իբրև՝Եվրատեսիլ 2018 երգի մրցույթի ազգային եզրափակիչ միջոցառում և ֆինանսավորվել էր իր ընտանիքի ու Նեոն Հիչի և Վինս Բագգի կողմից[12]։
2018-այսօր
խմբագրելԱյն բանից հետո, երբ իր Debut ալբոմը ոսկե կարգավիճակ ստացավ, Շտրաուբը համերգներով շրջագայեց Ավստրիայում և Եվրոպայում[13]։ Նրա « C'est la vie երգը երկար ամիսներ եղել է թիվ 1-ը Իտալիայում, ինչպես նաև դարձել է ռադիոհիթ եվրոպական մի շարք երկրներում[13] :
Նա նաև հայտնվեց Isi & Ossi -ի՝ գերմանական Netflix-ի առաջին արտադրության մեջ։
«Tout Paris» և «Rêverie» երգերի ձայնագրությունների թողարկումներից հետո 2022 թվականին նա թողարկեց Եվրատեսիլում իր կատարած «Loin d'ici» (Հեռու այստեղից) երգի վերամշակված տարբերակը՝ անգլերեն հատվածներով, նորեկ Լեոնարդո Դևիի աջակցությամբ։
Անձնական կյանք
խմբագրելՇտրաուբն ապրում է Վիեննայում իր ամուսնու՝ Կասպար Լոյհուսենի հետ, ում հետ ծանոթացել է 2010 թվականին և ամուսնացել 2022 թվականի օգոստոսի 3-ին[14][15] ։ 2020 թվականի փետրվարի 4-ին նա լույս աշխարհ բերեց իրենց որդուն՝ Վիկտորին[16]։
Շտրաուբի սիրելի հեռուստասերիալը Close Up-ն է, որը կենտրոնանում է տարբեր ոլորտների՝ երաժշտության, կինոյի և սպորտի հայտնի մարդկանց կյանքի վրա։ Նա հետևում է նաև մի շարք անհատների երաժշտության, կինոյի և նորաձևության աշխարհներից։ Նրա անձնական կուռքերից են Միկան, Ավրիլ Լավինը և Ռոմի Շնայդերը[17]։
Սկավառակագրություն և ֆիլմագրություն
խմբագրելՍկավառակագրություն
խմբագրելՆրա դեբյուտային ստուդիական ալբոմը, որը պարզապես կոչվում է Debut, թողարկվել է 2015 թվականի հոկտեմբերի 23-ին Global Rockstar Music լեյբլի ներքո[18]։ Ալբոմը ավստրիական ալբոմների հիթ-շքերթում զբաղեցրեց 5-րդ տեղը և IFPI AUT-ի կողմից արժանացավ ոսկե վկայականի։
Զոյին իր կարիերայի ընթացքում թողարկել է մի քանի հաջողակ սինգլներ. « Quel filou-ն 2015 թվականին[19], որը ավստրիական չարթերում զբաղեցրեց 23-րդ հորիզոնականը, նույն թվականին թողարկված « Je m'en fous-ն « և «Mon cœur a trop aimé-ն[20], 2016 թվականին թողարկված «Loin d'ici»-ն[21],, որը ավստրիական չարթերում զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը, «La nuit des merveilles«-ը[22] ։ Դրանց հաջորդեցին
«Dangerous Affair»-ը[23], «C'est la vie»-ն[24],« C'est la vie (Ռեմիքսներ)»-ը, « Amour fou»-ն, « Amour fou the Remixes»-ը, «Tout Paris-ն, «Nacht»,-ը «Tout Paris (Laibert Remix)»-ը, « Rêverie-ն[25]
2022 թվականին էլ թողարկել է «Loin d'ici (Այստեղից հեռու)» եվրատեսիլյան երգի վերամշակումը[26]
Ստուդիական ալբոմներ
խմբագրելՎերնագիրը | Մանրամասներ | Գագաթնակետային դիրքերը չարթերում | Հավաստագրեր |
---|---|---|---|
AUT [27] | |||
Դեբյուտ |
|
5 |
|
Սինգլներ
խմբագրելՎերնագիրը | Տարին | Գագաթնակետային դիրքերը չարթերում | Ալբոմը | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
AUT [28] |
FRA [29] |
SWE [30] | |||||||||||||||||
"Quel filou" | 2015 | 23 | — | — | Debut | ||||||||||||||
"Je m'en fous" | — | — | — | ||||||||||||||||
"Mon cœur a trop aimé" | 12 | — | — | ||||||||||||||||
"Loin d'ici" | 2016 | 13 | 99 | 66 | |||||||||||||||
"La nuit des merveilles" | — | — | — | սինգլ | |||||||||||||||
"Dangerous Affair" | 2017 | — | — | — | սինգլ | ||||||||||||||
"C'est la vie" | 2018 | — | — | — | սինգլ | ||||||||||||||
"C'est la vie (Remixes)" | 2019 | — | — | — | սինգլ | ||||||||||||||
"Amour fou" | 2019 | — | — | — | սինգլ | ||||||||||||||
"Amour fou the Remixes" | 2020 | — | — | — | EP | ||||||||||||||
"Tout Paris" | 2020 | — | — | — | սինգլ | ||||||||||||||
"Nacht" | 2021 | — | — | — | սինգլ | ||||||||||||||
"Tout Paris (Laibert Remix)" | 2021 | — | — | — | սինգլ | ||||||||||||||
"Rêverie" | 2021 | — | — | — | սինգլ | ||||||||||||||
"Loin d'ici (Far from Here)" | 2022 | — | — | — | սինգլ | ||||||||||||||
"—" denotes a single that did not chart or were not released. |
Ֆիլմագրություն
խմբագրելՇտրաուբը հեռուստատեսային դեբյուտ է ունեցել 2015 թվականին Vorstadtweiber սերիալում, որտեղ խաղացել է Լաուրայի դերը առաջին եթերաշրջանի չորս դրվագներում[31]։ Նույն թվականին նա հայտնվել է «Պրեգաու» մինի սերիալում Ռոզայի դերում[32]։ 2016 թվականին Զոին մարմնավորել է Սիլկե Լեմանի կերպարը ավստրիական SOKO Kitzbühel երկարատև քրեական սերիալի մի դրվագում[33]։ Նա նաև հյուր է եկել Schnell ermittelt ի վեցերորդ եթերաշրջանում, որտեղ մարմնավորել է Լիա Պոլլակին մեկ դրվագում[34]։ 2018 թվականին հայտնվել է Wischen ist Mach կատակերգական սերիալում, որին հաջորդել է դերակատարումը Meiberger – Im Kopf des Täters քրեական դրամա սերիալում 2019 թվականին[35] 2021 թվականին էլ որպես հյուր դերասան հանդես է եկել Սոկո Դոնաու/Վիեն սերիալի մի դրվագում[36]։
Կինբոյում Զոիի կարիերան սկսվել է 2020 թվականին Կամիլայի դերով Իսի և Օսի ռոմանտիկ կատակերգությունում[37]։ Նույն թվականին նա նկարահանվել է նաև «Հաբսբուրգների զույգ դուստրերը» վավերագրական ֆիլմում, որտեղ խաղացել է Լեոպոլդինայի դերը[38]։ 2021 թվականին նա նկարահանվել է Der weiße Kobold կարճամետրաժ ֆիլմում[39], 2022 թվականին էլ՝ Ֆիլիպ ֆիլմում՝ Բլանկայի դերում[40]։
Հեռուստատեսություն
խմբագրելՏարին | Վերնագիրը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
2015թ | Vorstadtweiber | Լաուրա | Սերիա 1, դրվագներ 4–8 (4 դրվագ) |
2016թ | Pregau | Ռոզա | Մինի շարք |
2016թ | SOKO Kitzbühel | Սիլկե Լեման | Սերիա 16, սերիա 9 (1 դրվագ) |
2017թ | Schnell ermittelt | Լիա Պոլլակ | Սերիա 6, սերիա 3 (1 դրվագ) |
2018 թ | Wischen ist Mach | ||
2019թ | Meiberger – Im Kopf des Täters | ||
2021 թ | Soko Donau/ Wien | Սերիա 16, սերիա 1 (1 դրվագ) |
Կինո
խմբագրելՏարին | Վերնագիրը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
2020 թ | Իսի և Օսի | Կամիլա | |
2020 թ | Հաբսբուրգների զույգ դուստրեր | Լեոպոլդինա | վավերագրական |
2021 թ | Der weiße Kobold | Տարա | |
2022 թ | Ֆիլիպ | Բլանկա |
Մրցանակներ և առաջադրումներ
խմբագրելՏարին | Մրցանակը | Անվանակարգը | Առաջադրված աշխատանքը | Արդյունքը |
---|---|---|---|---|
2016թ | Amadeus Ավստրիական երաժշտական մրցանակ | Տարվա արտիստուհի | — | Առաջադրված |
Տարվա երգ | «Mon cœur a trop aimé | Առաջադրված |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Badzic, Milenko (2015 թ․ փետրվարի 2). «Zoe Straub: Die neue Lolita von Wien startet durch» (գերմաներեն). Kronen Zeitung. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Badzic, Milenko (2015 թ․ փետրվարի 2). «Zoe Straub: Die neue Lolita von Wien startet durch» (գերմաներեն). Kronen Zeitung. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.Badzic, Milenko (2 February 2015). "Zoe Straub: Die neue Lolita von Wien startet durch" (in German). Kronen Zeitung. Archived from the original on 7 February 2016. Retrieved 7 February 2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Steiner, Christoph (2015 թ․ հունվարի 21). «Zoe Straub: Von den "Vorstadtweibern" zum Song Contest» (գերմաներեն). Kleine Zeitung. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ Krutzler, David (2015 թ․ մայիսի 18). «Public Viewing: Song Contest spielt's drinnen und draußen» (գերմաներեն). Der Standard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ Ellend, Nina (2015 թ․ հոկտեմբերի 22). «Zoë Straub: Lolita made in Austria» (գերմաներեն). Kurier. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ Brey, Marco (2016 թ․ հունվարի 12). «Austria: Nine acts confirmed for national final». Eurovision.tv. European Broadcasting Union. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ Luger, Lukas (2016 թ․ փետրվարի 6). «Eine Gewinnerin, auch ohne Songcontest». Oberösterreichische Nachrichten. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ Brey, Marco (2016 թ․ փետրվարի 12). «ZOË to represent Austria!». eurovision.tv. European Broadcasting Union. Վերցված է 2016 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Zoe: "Leute haben mich nicht im Stich gelassen"» (գերմաներեն). Salzburger Nachrichten. 2016 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «- YouTube». www.youtube.com.
- ↑ 13,0 13,1 «Home». ZOË (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Zoe Straub». IMDb (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Zoe Straub on Instagram: "Yes yes yes! © @ulrichsperlweddings"». Instagram (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Baby News». ZOË (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ փետրվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2021-11-28-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Zoe Straub». IMDb. Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Debut (անգլերեն), 2015 թ․ նոյեմբերի 14, Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին
- ↑ Quel Filou (english version) (անգլերեն), 2015 թ․ մարտի 12, Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին
- ↑ ZOË - Mon coeur a trop aimé (անգլերեն), Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին
- ↑ ZOË - Loin d'ici (Official Video) (անգլերեն), Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին
- ↑ ZOË - La nuit des merveilles (անգլերեն), Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին
- ↑ «ZOË throws herself into a 'Dangerous Affair'!». ESCBubble (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ ZOË - C'est La Vie (Official Music Video) (անգլերեն), Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին
- ↑ «Spotify – Mobile Web Player». Spotify (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ ZOË - Loin d'ici (far from here) [feat. Leonardo Davi] (անգլերեն), Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին
- ↑ «Discography Zoë». Austrian Charts Portal. Hung Medien.
- ↑ «Discography Zoë». Austrian Charts Portal. Hung Medien."Discography Zoë". Austrian Charts Portal. Hung Medien.
- ↑ «Discographie Zoë». French Charts Portal. Hung Medien.
- ↑ «Discography Zoë». Swedish Charts Portal. Hung Medien.
- ↑ "Vorstadtweiber" Folge 11 (TV Episode 2016) - IMDb, Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին
- ↑ Pregau (TV Mini Series 2016) - IMDb, Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին
- ↑ "SOKO Kitzbühel" Akanamo muss sterben (TV Episode 2017) - IMDb (ամերիկյան անգլերեն), Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին
- ↑ "Fast Forward" Lia Pollak (TV Episode 2018) - IMDb (ամերիկյան անգլերեն), Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին
- ↑ "Meiberger: Chasing Minds" Der Berg (TV Episode 2019) - IMDb (ամերիկյան անգլերեն), Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին
- ↑ "SOKO Linz" Women only (TV Episode 2022) - IMDb (ամերիկյան անգլերեն), Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին
- ↑ Isi & Ossi (2020) - IMDb (ամերիկյան անգլերեն), Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին
- ↑ "Erbe Österreich" Habsburgs verkaufte Töchter (TV Episode 2020) - IMDb, Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին
- ↑ Der weiße Kobold (TV Movie 2022) - IMDb (ամերիկյան անգլերեն), Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին
- ↑ Filip (2022) - IMDb (ամերիկյան անգլերեն), Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին
Արտաքին հղումներ
խմբագրելMedia related to Zoë at Wikimedia Commons
- Zoë Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Zoë» հոդվածին։ |